"Հրաշագործ" միջոց՝ հոդացավերի դեմ

Ճապոնացիներն ասում են, որ մարդը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ լավ վիճակում են նրա հոդերը: Դրա հետ դժվար է չհամաձայնվելը: Եթե հոդերն առողջ են, կարող եք վայելել կյանքը՝ զբոսնել, ճանապարհորդել, պարել... 

Ցավոք, շատերի մոտ սխալ սննդակարգից, լարված աշխատանքից կամ հակառակը՝ նստակյաց կյանքից հոդացավեր են սկսվում:
Կա դրանցից ազատվելու մի շատ հարմար միջոց, որը էժան և հեշտ պատրաստվող է, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ:

1լ ջրի մեջ լցրեք 1ճ.գ. խոշոր աղ և լավ խառնեք: Առանձին վերցրեք 80-100մլ 10%-անոց անուշադրի սպիրտ (нашатырный спирт) և ավելացրեք 10գ քաֆուրի սպիրտ (камфорный спирт): Խառնուրդը թափահարեք, այնուհետև միացրեք աղային լուծույթի հետ: Կհայտնվեն սպիտակ փաթիլներ: Ամանը փակեք կափարիչով և այնքան ժամանակ թափահարեք, մինչև փաթիլներն անհայտանան:

Ցավող հոդերի վրա խառնուրդով թրջոցներ դրեք, ծածկեք պոլիէթիլենով և տաք շորով փաթաթեք: Թրջոցներ պետք է դնել օրը 2-3 անգամ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:13 Մարտ 29, 2017

Ամենաընթերցված նյութեր