Ինչպես ճիշտ պահել մեղրը

Ինչպես գիտեք, մրգերում և բանջարեղեններում վիտամիններն աստիճանաբար անհետանում են: Մեղրի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Ճիշտ պահելու դեպքում օգտակար տարրերը մեղրում բավական երկար են պահպանվում:

Ջերմաստիճան
Ջերմաստիճանը ազդում է մեղրի որակի և հատկությունների վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս մեղրը պահել -5С°-ից մինչև +21С° պայմաններում: Ապացուցված է, որ մեղրը տաքացնել չի սիրում: +40°-ից ավել տաքացնելու դեպքում այն կորցնում է իր վիտամինների և ֆերմենտների մեծ մասը: Սառեցնելը նույնպես օգտակար չէ: Ջերմաստիճանի հաճախակի փոփոխությունները կարող են անհավասարաչափ բյուրեղացման պատճառ դառնալ:

Ինչ ամանի մեջ պահել
Մեղրը շատ լավ խոնավություն է ներծծում: Ուստի այն պետք է պահել միայն լավ փակվող ամանում՝ նախընտրելի է ապակե տարաներում: Կտրականապես արգելվում է մեղրը պահել մետաղյա տարաներում: Այն կարող է քիմիական ռեակցիայի մեջ մտնել մետաղի հետ և նույնիսկ թունավոր դառնալ:

Որտեղ պահել

Կարևոր է իմանալ, որ մեղրը տանել չի կարողանում արևի լույսը: Նրա ճառագայթները կործանարար են այս մթերքի համար: Արևի տակ մնալով մեղրը կորցնում է իր վիտամիններն ու ֆերմենտները: Մեղրը ավելի լավ է պահել սառը, մութ տեղում:

Մեղրի պահպանման ժամկետները
Սովորաբար արտադրողները խորհուրդ են տալիս մեղրը պահել մեկ տարի: Սակայն դա բոլորովին ել չի նշանակում, որ դրանից հետո այն օգտագործել չի կարելի: Եթե պահպանեք վերը նկարագրած պայմանները, մեղրը կարող եք պահել շատ երկար ժամանակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:18 Մարտ 26, 2017

Ամենաընթերցված նյութեր