Աշխարհի ամենահամեղ պանիրների տասնյակը

Պանիր սիրում են համարյա թե բոլորը: Այն կաթից և տարբեր կաթնաթթվային բակտերիաներից ու ֆերմենտներից պատրաստվող սննդամթերք է: Ներկայացնում ենք աշխարհի ամենահամեղ պանիրների տասնյակը, որոնք պարտադիր պետք է փորձել:

1. Պարմեզան Պինդ, կոտրվող, սուր համով պանիր է: Այն պետք է կտրատել շատ բարակ շերտերով: Համեղ է հունական ընկույզի հետ: Պարմեզանն ավելացնում են պաստաներին, ռիզոտոյին և օմլետին:

2. Բրի Սա հին ֆրանսիական պանիր է՝ արքաների պանիրը: Համը կախված է հասունացման ժամկետից, տատանվում է սնկայինից մինչև մրգային:

 3. Կամբոցոլա Գերմանական բորբոսով պանիր է: Արտադրողներին հաջողվել է միավորել ֆրանսիական փափուկ պանիրների և իտալական գորգորցոլա պանրի հատկությունները: Հագեցած և սուր համ ունի: Որպեսզի այս պանրի համը ամբողջովին զգացվի, անհրաժեշտ է կտրել մատուցելուց մեկ ժամ առաջ:

4. Մասկարպոնե Իտալական սերուցքային պանիր է՝ սերուցքի և յոգուրտի հարուստ համով:

5. Կամամբեր Կովի կաթից պատրաստված փափուկ պանիր է: Բրին և կամամբերը նման են, սակայն բրին փոքր ինչ ավելի յուղոտ է:

6. Դոր բլյու Գերմանական երկնագույն պանիր է: Նախընտրելի է ուտել խաղողի և ընկույզի հետ:

7. Գորգոնդզոլա Ամենահայտնի իտալական պանիրներից մեկն է: Ունի յուրահատուկ սուր համ՝ քաղցրավուն նոտայով և ընկույզի թեթև հոտով:

8. Մոցարելա Այս պանիրը պատրաստվում է գոմեշի կաթից: Լավ համադրվում է պոմիդորի, ռեհանի և ձիթապտղի յուղի հետ:

9. Ռոքֆոր Հայտնի ֆրանսիական բորբոսով պանիր է: Նախընտրելի է օգտագործել գինիների հետ:

10. Տետ-դե-Մուան Այս պանիրը դասվում է էքսկլյուզիվ շվեյցարական պանիրների դասին: Թարգմանաբար նշանակում է "վանականի գլուխ": Պատրաստվում է բացառապես ամռան ամիսներին կթված կովերի կաթից: Հասունանում է երեք ամսից ավել: Պինդ պանիր է, ունի շատ սուր հոտ և համ: Հարմար է օգտագործել սպիտակ գինիների հետ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:12 Մարտ 26, 2017

Ամենաընթերցված նյութեր