10 առարկա, որոնք երջանկություն և հաջողություն կբերեն ձեր տուն

Տան երջանկությունը կախված չէ միայն տանտերերի դրական տրամադրվածությունից: Կան իրեր, որոնք հաջողություն և երջանկություն են բերում: Որոնք են դրանք:

1. Պայտ Համաձայն ժողովրդական հավատալիքի, պայտը հաջողություն և առողջություն է բերում: Պայտը ճիշտ տեղադրելը շատ կարևոր է: Տեղի ճիշտ ընտրության դեպքում այն երջանկություն և բարգավաճում կբերի, հիվանդություններն ու տխրությունը կշրջանցեն ձեզ:
Պայտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նրան "ծանոթացնել" տան հետ, ցույց տալ սենյակների դիրքը և խնդրել տունը պաշտպանել և հաջողություն բերել: Ժամանակի ընթացքում չմոռանաք պայտին "պատմել" այն մասին, թե ինչ հաջողություններ է բերում:

2. Սխտոր Ընտանիքում տարաձայնությունների պատճառ կարող է հանդիսանալ բացասական էներգիայի կուտակումը: Շատերը կհամաձայնվեն այն բանի հետ, որ երբեմն տնային գործերը չեն ստացվում. մեկ ամանեղենն է ձեռքից դուրս պրծնում, մեկ վեճեր են, մեկ տրամադրությունն է ընկնում: Նման խնդիրները լուծելու համար մեր նախնիներն օգտագործում էին սխտորը, որը տունը պաշտպանում էր բացասական էներգիայից:
Տան մթնոլորտի ընդհանուր լավացման համար սխտորը մի մեկուսի անկյունում կախում են առաստաղից և պաշտպանություն են խնդրում վատ աչքից ու բացասական էներգիայից: Սննդի մեջ սխտոր օգտագործելը բարձրացնում է դիմադրողականությունը:

3. Մեղր Նրանք, ովքեր ուզում են, որ տունը լիառատ լինի, պետք է միշտ մեղրի պաշար ունենան: Մեղրը պետք է լցնել գեղեցիկ ամանի մեջ և խնդրել, որ այն պաշտպանի տունը չար աչքից, երջանկություն և առատություն պարգևի, կյանքն էլ մեղրի պես քաղցր լինի:

4. Խնձոր Խնձորը առատության խորհրդանիշ է: Տանը խնձոր պահելը թարմություն և լավ տրամադրություն է բերում, թույլ չի տալիս տխրել: Ամռան ընթացքում խնձորները դրական էներգիա են հավաքում, ինչն էլ տարածվում է տանը և մաքրում այն բոլոր էներգետիկ մակարդակներով:

5. Սրբապատկեր Հավատացյալ մարդկանց համար սրբապատկերները միշտ էլ հզոր պաշտպանիչ միջոց են եղել: Սրբապատկերների մոտ խորհուրդ , պաշտպանություն և առողջություն են խնդրում: Սրբապատկերն ի վիճակի է տանից քշել ցանկացած բացասական բան և մաքրել էներգետիկան:

6. Քորոց (булавка) Բացասական էներգիայից ազատվելու ամենատարածված միջոցը քորոցն է: Հաճախ տհաճ մարդկանց հետ տուն են մտնում տարբեր բացասական մտքեր, և դրանցից ազատվելը երբեմն չափազանց դժվար է լինում:
Քորոցն ակտիվացնելու համար այն պետք է անցկացնել կրակի վրայով, լվանալ հոսող ջրով, վրան աղի ու պղպեղի խառնուրդ լցնել և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան նրան "խնդրել" պաշտպանել չար մտքերից և վատ մարդկանցից: Քորոցը պետք է աննկատ, չերևացող տեղում ամրացնել մուտքի դռան վերևում:

7. Զանգակ Զանգակների մեղեդային ձայնն ունակ է բարձրացնել տրամադրությունը և քշել բացասական էներգիան: Համարում են, որ ավելի լավ է ձեռք բերել արծաթից կամ երկաթից զանգակներ: Դրանք պետք է ունենան մաքուր, չնյարդայնացնող ձայն:
Զանգակն ակտիվացնելու համար այն պետք է կախել այնպիսի տեղում, որտեղ ավելի հաճախ կզնգա: Ուշադիր եղեք զնգոցի նկատմամբ: Եթե այն փոխվի, ապա ժամանակն է զանգակը փոխել. դա նշանակում է, որ չափից ավելի բացասական էներգիա է վերցրել իր վրա:

8. Օճառ Օճառը մաքրության և առողջության խորհրդանիշ է: Տանը մաքրություն և մաքուր էներգետիկա ապահովելու համար անհրաժեշտ է լոգարանում գեղեցիկ տուփի մեջ դրված և ժապավենով կապած մի կտոր չոր օճառ պահել:

9. Մոմեր Մեղրամոմից պատրաստված մոմերը հզոր պաշտպանիչ միջոց են և բոլոր բնագավառներում հաջողություն են բերում: Դրանք լույսի և իմաստության խորհրդանիշ են: Տունը հաճախ մաքրեք վառած մոմի օգնությամբ, հատկապես անկյունները:

10. Հայելի Որպես պաշտպանիչ միջոց ամենալավը ծառայում է փայտյա շրջանակով կլոր հայելին: Այն վերցնում է տանը տիրող սերն ու փոխհամաձայնությունը և վերադարձնում է բազմապատիկ անգամ: Վատ տրամադրությամբ մի մոտեցեք հայելուն, նրա առջև մի վիճեք և վատ խոսքեր մի ասեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

19:47 Մարտ 19, 2017

Ամենաընթերցված նյութեր