Բուժում ենք վահանաձև գեղձը

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ամբողջ օրգանիզմում: Ժամանակին կանխորոշումն ու բուժումը շատ կարևոր են: Բժշկի նշանակած դեղամիջոցներին զուգահեռ կարող եք օգտագործել նաև ժողովրդական միջոցներ, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Էմալապատ ամանի մեջ իրար խառնեք մեկական բաժակ աղացած հնդկաձավար, մսաղացով աղացած հունական ընկույզ և մեղր, լցրեք ապակյա տարայի մեջ և դրեք սառնարանը: Շաբաթը մեկ անգամ ամբողջ օրը կերեք այս խառնուրդը: Կարող եք ջուր խմել, բայց ոչ մի այլ սնունդ չի կարելի ընդունել: Այդպես արեք վեց անգամ, այսինքն՝ վեց շաբաթ: Մի ամիս ընդմիջում արեք, այնուհետև նորից վեց շաբաթ, շաբաթը մեկ անգամ կերեք խառնուրդը: Հենց առաջին կուրսից հետո խպիպը (զոբը) կփոքրանա: Ստուգվեք և կհամոզվեք:

Ցանկացած ժողովրդական դեղամիջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

 

16:10 Մարտ 19, 2017

Ամենաընթերցված նյութեր