Օրգանիզմը մաքրող հետաքրքիր և հեշտ միջոց՝ մարսողության խնդիրներ ունեցողների համար

Երբ ստամոքսը չի կարողանում լավ մարսել սնունդը, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում: Այդ դեպքում, օրգանիզմը մաքրելու համար, կարող եք պատրաստել հատուկ խառնուրդ:

Պետք է վերցնել մեղր, սև թեյ, խնձորի քացախ, խնձորի չիր և կիտրոն:

200 մլ եռացող ջրում 5 րոպե թրմեք մի պտղունց սև թեյ: Քամեք և ավելացրեք մանրացրած խնձորի չիրը: Երբ ըմպելիքը մի քիչ սառչի, ավելացրեք 2 ճ.գ. խնձորի քացախ, 1 թ.գ. մեղր և լավ խառնեք: Կարևոր է, որպեսզի ըմպելիքը շատ տաք չլինի, այլապես մեղրը կկորցնի իր օգտակար հատկությունները: Մեկ շերտ կիտրոնից քամեք հյութը և ավելացրեք մնացած բաղադրիչներին:

Այս ըմպելիքն ավելի լավ է խմեք տաք վիճակում, առավոտյան նախաճաշելուց առաջ կամ երեկոյան՝ քնելուց առաջ: Այն պարունակում է քացախաթթու, կաթնաթթու և կիտրոնաթթու, որոնք տոքսիններից մաքրում են օրգանիզմը և բարենպաստ ազդեցություն են թողնում նյութափոխանակության վրա:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:52 Մարտ 12, 2017

Ամենաընթերցված նյութեր