Բարակ աղու մաքրումը ժողովրդական միջոցներով

Մեր օրերում ապրող յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կուտակվում են տարատեսակ խարամներ և տոքսիններ: Կյանքի 70 տարիների ընթացքում աղիների միջով անցնում է 100 տոննա սնունդ և 40 հազար լիտր հեղուկ: Արդյունքում աղիներում կուտակվում են ավելի քան 15 կգ քարեր, թունավոր նյութեր, որոնք թունավորում են արյունը և օրգանիզմին վնաս հասցնում: Այն, որ աղիները կեղտոտված են, վկայում են հաճախակի փորկապությունը, նյութափոխանակության խանգարումները, շաքարային դիաբետը, ալերգիան, ավելորդ կամ պակաս քաշը, լյարդի եւ երիկամների հիվանդությունները, տեսողության և լսողության հիվանդությունները, համակարգային հիվանդությունները՝ սկսած արթրիտից, վերջացրած քաղցկեղով:

Բազմաթիվ հիվանդություններից ազատվելու համար բավական է մաքրել աղիները լորձից, քարերից և մակաբույծներից:

Եթե հաստ աղիքի մաքրումը ընդհանուր առմամբ դժվար չէ և խնդիրներ չի առաջացնում, ապա բարակ աղու մաքրումը ավելի շատ ջանքեր և ժամանակ է պահանջում: Հոգնան այս դեպքում անօգուտ պրոցեդուրա է: Օգուտ չունի նաև թուրմերի և եփուկների ընդունումը, քանի որ հեղուկները ներծծվում են հաստ աղիքում: Հենց այդ պատճառով է, որ բարակ աղիքի մաքրումը բոլորովին այլ մոտեցում և մեթոդներ է պահանջում:

Ներկայացնում ենք մի քանի պարզ և փորձված միջոց՝ բարակ աղին մաքրելու համար:

Բարակ աղու մաքրումը թարմ կանաչեղենի օգնությամբ
Բարակ աղիքն արդյունավետ մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ցանկացած տեսակի կանաչեղեն՝ մաղադանոս, համեմ, սամիթ և այլն: Այդ բուժիչ մթերքն անհրաժեշտ է օգտագործել մնացած սննդից առանձին: Մաքրման այս ձևը հիմնվում է այն բանի վրա, որ կանաչեղենը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, հետևաբար այն, համարյա թե չմարսվելով, անցնում է մարսողական համակարգի ամբողջ երկայնքով՝ ավելի նման իր հետ մաքրելով և դուրս հանելով անպետք նյութերը:

Բարակ աղու մաքրումը թարմ աղցանների միջոցով
Բարակ աղիքը մաքրելու համար ձեզ կօգնեն թարմ բանջարեղենից պատրաստված զանազան աղցանները: Ամենալավ բաղադրիչներն են համարվում բողկը, կաղամբը, գազարը, բազուկը, նեխուրը, ընկույզներն ու սունկը: Չմոռանաք աղցանների մեջ չռաֆինացված բուսական յուղ և կանաչեղեն ավելացնել:

Բարակ աղու մաքրումը խորոված սոխի օգնությամբ
Անհրաժեշտ է վերցնել խոշոր գլուխ սոխ, կիսել երկու մասի, վրան ձիթայուղ ցողել և 35 րոպեով դնել ջեռոցը: Եփել միջին ջերմաստիճանով: Այս ձևով պատրաստված սոխը պետք է ուտել ընթրելուց երկու ժամ առաջ: Ընթրիքի ճաշատեսակների մեջ աղ մի ավելացրեք: Սոխն ուտելուց հետո պետք է խմել 300մլ եռացրած և սառեցրած ջուր:

Աղիների մաքրումը շնչառական վարժությունների միջոցով
Մարսողական համակարգի մաքրման այս մեթոդն արդեն հարյուրավոր տարիներ օգտագործում են յոգերը: Շնչառական այդ տեխնիկան յուրացնելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է ամեն օր հարյուրական ներշնչում-արտաշնչում կատարել, բայց ոչ թէ կրծքավանդակով, այլ՝ փորով: Ներշնչելուց առավելագույն չափով դուրս հրեք փորը, իսկ արտաշնչելուց՝ ներս քաշեք:

Աղիները մաքրող խառնուրդ՝ դեղաբույսերից
Իրար խառնեք մատուտակի արմատ, երիցուկի ծաղիկներ և մատնունու արմատ (корень калгана), վրան ավելացրեք եռման ջուր և թրմեք 40 րոպե: Մեկ ամսվա ընթացքում խմեք օրը կես բաժակ՝ մեղրով:

Բարակ աղու կանոնավոր մաքրումը հսկայական օգուտ է տալիս մարդու առողջությանը: Փորձեք այս մեթոդները, (դրանք իրենցից մեծ դժվարություն չեն ներկայացնում) և կտեսնեք, թե ինչքան կլավանա ձեր կյանքը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:01 Մարտ 09, 2017

Ամենաընթերցված նյութեր