Մարսողության խնդիրներից ազատող երեք պարզ բաղադրատոմս

Այս երեք պարզ բաղադրատոմսերն օգնում են հաղթահարել ստամոքսի հետ կապված խնդիրները՝ վերացնում են փքվածությունն ու այրոցը, լավացնում են մարսողությունը և անցկացնում ստամոքսի ցավերը:

• Վերցրեք 2-3 ճ.գ. վաղենակի (календула) չորացրած ծաղիկներ, ավելացրեք 1լ եռման ջուր և թերմոսում թրմեք 4 ժամ: Այնուհետև քամեք թանզիֆի միջոցով և խմեք օրը 3-4 անգամ՝ ուտելուց առաջ:

• 1-2 թ.գ. երիցուկի չորացրած ծաղիկների վրա լցրեք 1 բաժակ եռման ջուր և թրմեք 10-20 րոպե: Քամեք և խմեք թեյի փոխարեն:

• 100գ չորացրած և մանրացրած սամիթի վրա լցրեք 1լ եռման ջուր, թրմեք 2-3 ժամ և օրը 3-4 անգամ խմեք 1ճ.գ.՝ ուտելուց առաջ:

Ցանկացած դեղաբույս օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:02 Մարտ 04, 2017

Ամենաընթերցված նյութեր