Իրեր, որոնցից արժե ազատվել տան և անձնական էներգետիկան կարգավորելու համար

Բոլորս էլ տանը հին իրեր ունենք, որոնցից չենք ուզում բաժանվել: Բայց քչերը գիտեն, որ դրանք իրենց սեփական էներգետիկան ունեն և կարող են վնաս հասցնել, իսկ դուք նույնիսկ չեք էլ իմանա պատճառը: Ամենափոքր հուշանվերն անգամ կարող է դժբախտություն բերել, և դա բոլորովին էլ սնահավատություն չէ: Հաշվի առեք, որ...

• Հին, մաշված կոշիկները, հողաթափերն ու հագուստը անհրաժեշտ է դեն նետել, քանի որ դրանք բացասական էներգիա են հավաքում:
• Ճաքած կամ վնասված ամանեղենը նույնպես բացասական էներգիա է ձգում դեպի իրեն և դրանք օգտագործելիս դուք միայն վնասում եք ձեզ:
• Գիշերը սեղանին թողած դանակները բացասական էներգիա են կուտակում, որը կարող է երկար ժամանակ մնալ տանը՝ խանգարելով բնակիչների քունն ու հանգիստը:
• Պատերով բարձրացող կենդանի բույսերը (բացի խաղողի որթից), դեպի տան բնակիչներն են ձգում զանազան հիվանդություններ:
• Տանը չպետք է լինեն մեղրամոմից, կտորից, փետուրներից և պլաստիկից պատրաստված, ինչպես նաև չորացած ծաղիկներ: Տանը եղեգն պահելը նույնպես վտանգավոր է, քանի որ դրանք երկար և լուրջ հիվանդություններ են բերում:
• Նվերները, որոնք ձեզ դուր չեն եկել, դժբախտություն կբերեն, եթե դրանցից չազատվեք:
• Պետք է ազատվել կոտրված իրերից և հայելիներից, հին այցեքարտերից, ամսագրերից և թղթերից, անպետք սկավառակներից և չօգտագործվող խոհանոցային պարագաներից, հին շամպուններից, կրեմներից և կոսմետիկ միջոցներից, մի խոսքով ամեն անպետք, չօգտագործվող և մանր-մունր իրերից:
• Տհաճ բան պատկերող նկարները, որոնք ձեզ մոտ անհարմարավետության զգացողություն են առաջացնում, խաթարում են հոգեկան հավասարակշռությունը և թուլացնում են հիշողությունը:
• Ետևի թաթերին նստած և երախը բացած շան կամ առյուծի արձանիկները բացասական էներգիա են ձգում՝ միաժամանակ թուլացնելով բնակիչների բնազդի զգացողությունը:
• Ձկների ցանկացած պատկեր թուլացնում է տան էներգետիկան, ինչպես նաև տան կողմն է ձգում գողերին:
• Ծովային խեցիները, որոնք մենք այնքան շատ ենք սիրում որպես հուշանվեր բերել ծովափից, նույնպես դժբախտություն են բերում, քանի որ վատացնում են անոթների և սրտի աշխատանքը:
• Կենդանիների եղջյուրերը կարող են դառնալ հիվանդությունների և հոգեկան ապրումների պատճառ:
• Ավելը միշտ փող է խորհրդանշում, բայց այստեղ կան որոշ նրբություններ: Հին, մաշված ավել օգտագործելը սնանկություն և երկար ժամանակով փողի բացակայություն է բերում: Երեկոյան տունը ավլելը տանից դուրս է հանում փողերը: Այդ պատճառով էլ հատակը պետք է ավլել օրվա առաջին կեսին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

23:04 Մարտ 03, 2017

Ամենաընթերցված նյութեր