Պրոֆեսոր Եֆիմովի չափազանց առողջարար բաղադրատոմսը

Այս "երիտասարդության էլիքսիրը" շատ լավ մաքրում է արյունատար անոթները, թոքերը, լյարդն ու աղիները, հիանալի պրոֆիլակտիկ միջոց է մրսելուց առաջացող և ինֆեկցիոն հիվանդությունների դեմ: Օգնում է օրգանիզմից դուրս հանել խարամներն ու տոքսինները: Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ մոռանալ նեվրոզների, շնչուղիների և ստամոքսաաղիքային համակարգի բորբոքային հիվանդությունների մասին: Մաշկային հիվանդությունները, հատկապես պսորիազը, նույնպես ձեզ կշրջանցեն:

Վերցնել մի բուռ (30-50գ) փշատերև ծառի 2-3սմ երկարությամբ ասեղիկներ (լավ կլինի, եթե կտրեք սոճու ճյուղերի ծայրից): Լցնել էմալապատ ամանի մեջ, վրան ավելացնել 2 լիտր ջուր, 2 ճ.գ. սոխի մանրացրած կճեպ և 1 թ.գ. մանր կտրատած մատուտակի (солодка) արմատ կամ դրա փոշին: Թույլ կրակի վրա եռացնել 20 րոպե: Այնուհետև ավելացնել 2 ճ.գ. մասուրի ճզմած պտուղներ և եռացնել ևս մի րոպե: Ամանը ծածկել տաք շորով կամ խառնուրդը լցնել թերմոսի մեջ: Թողնել 10-12 ժամ, այլնուհետև քամել, դնել կրակին, հասցնել մինչև եռման աստիճան և թողնել սառի: Խմեք՝ երբ ուզում եք, ինչքան ցանկանում եք: Միայն թե հիշեք, որ "լավ բանի չափից շատն արդեն իսկ վատ է":

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:50 Փետրվար 27, 2017

Ամենաընթերցված նյութեր