Թուրմ՝ միոմայի և կիստաների բուժման համար. վերականգնում ենք կանացի առողջությունը

Մայրու ընկույզներից (кедровые орешки) պատրաստվող այս թուրմը լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Այն առողջությունը վերականգնող հիանալի միջոց է և օգնում է բուժել շատ կանացի հիվանդություններ: Բացի այդ այն լավացնում է ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքը, վերականգնում է մաշկը, նպաստում է տարբեր վերքերի, կապտուկների, ճաքերի և այրվածքների արագ լավացմանը, կանխարգելում է աղային նստվածքների կուտակումը, վերականգնում է հոդերի շարժունակությունը, մաքրում է ավշային և արյունատար համակարգը, նպաստում է դիմադրողականության ամրացմանը, լավացնում է լսողությունն ու տեսողությունը, բարձրացնում է պոտենցիան, ունի հակաուռուցքային ազդեցություն:

Դժվար թե պատկերացնեիք, որ այս փոքրիկ ընկույզներն այդքան օգտակար են, այնպես չէ՞: Դրանք հարուստ են B, P, D, E, A, С վիտամիններով, սպիտակուցներով և մի շարք կարևոր հանքային նյութերով՝ ֆոսֆորով, մագնիումով, կալիումով, ցինկով, բորով, երկաթով, անագով, մոլիբդենով, յոդով, նիկելով և սիլիցիումով: Այս բոլոր նյութերն ու վիտամինները թուրմ պատրաստելիս ընկույզից անցնում են սպիրտի մեջ: Բացի այդ, թուրմը պարունակում է նաև շատ հակաօքսիդանտներ և օգտակար ամինաթթուներ:

Այն պատրաստելու համար պետք է վերցնել 1 բաժակ չմաքրած մայրու ծառի ընկույզ և 0,5լ օղի: Օղին լցնել ընկույզների վրա և դնել թրմվելու մութ տեղում: Թողնել երկու շաբաթ: Ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալ:

Թուրմն ընդունել օրը 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ: Ամեն անգամ խմեք մեկ դեսերտի գդալ: Թուրմը կարող եք բացել ոչ մեծ քանակությամբ ջրով:

Թուրմը պետք է խմել 3 ամսից ոչ պակաս, բայց ավելի լավ կլինի, եթե ընդհանուր առմամբ ընդունեք 6 ամիս: Դրա համար անհրաժեշտ կլինի 6 շիշ թուրմ, չնայած շատերին օգնում է արդեն 2-3 ամիս ընդունելուց հետո:

Բուժումից հետո չմոռանաք հետազոտվել և տեսնել բուժման արդյունքը:

Ինչպես ցանկացած ժողովրդական միջոց, մայրու ընկույզների թուրմը նույնպես ունի հակացուցումներ: Առաջին հերթին այն չպետք է օգտագործեն լյարդի հիվանդություններ և ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ, ինչպես նաև հղիներն ու կերակրող մայրերը:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ նախընտրելի է խորհրդակցել բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:44 Փետրվար 19, 2017

Ամենաընթերցված նյութեր