Պարզ ժողովրդական միջոց՝ թուլացած ատամներն ամրացնելու համար

Առողջ ատամներ ունենալու համար պետք է կանոնավոր հետևել և խնամել դրանք:

Ատամներն ու լինդերն ամրացնող ժողովրդական միջոցները բավականին շատ են, այնպես որ կարելի է ընտրել դրանցից ինչ-որ մեկը և օգտագործել տանը: Ներկայացվող բաղադրատոմսը շատ հեշտ և արդյունավետ է:

Ատամները բուժելու համար պետք է կիրառել երկու ոգեթուրմ՝
1. խնկեղեգի (аир) ոգեթուրմ,
2. ակնամոմի ոգեթուրմ:

Խնկեղեգի ոգեթուրմը պատրաստելու համար պետք է վերցնել կես բաժակ խնկեղեգի արմատներ և վրան ավելացնել 0,5լ 40%-անոց օղի: Թրմել ամենաքիչը մեկ շաբաթ:

Ակնամոմի ոգեթուրմը պատրաստելու համար 0,5լ 40%-անոց օղու մեջ պետք է ավելացնել 10-20գ մանր քերած ակնամոմ: Թրմել մեկ շաբաթ:

Երկու ոգեթուրմերն օգտագործում են միաժամանակ: Պետք է վերցնել 1ճ.գ. խնկեղեգի և 1թ.գ. ակնամոմի ոգեթուրմ, խառնել իրար և 1-3 րոպե ողողել հիվանդ ատամները:

Պրոցեդուրան պետք է կատարել կամ ցավերի ժամանակ, կամ քնելուց առաջ: Ողողումները կատարեք մոտավորապես մեկ ամիս, չնայած այն բանին, որ ցավերը կանհայտանան 1-3 օրից:

Խնկեղեգի և ակնամոմի ալկալոիդները խորը ներթափանցում են հիվանդ ատամների մեջ: Խնկեղեգը ցավազրկում է արմատները, իսկ ակնամոմը փակում է բոլոր միկրոճաքերը: Ատամներն ընդհանրապես դադարում են ցավել:

Խառնուրդը նաև ամրացնում է թույլ և շարժվող արմատները: Կոտրված ատամները դադարում են քայքայվել և նկատելիորեն ամրանում են:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:15 Փետրվար 17, 2017

Ամենաընթերցված նյութեր