Ֆեյխոա՝ հիանալի միջոց սրտի և վահանաձև գեղձի խնդիրների դեպքում

Ֆեյխոայի և մեղրի խառնուրդը հիանալի միջոց է յոդի պակասի դեպքում: Ապացուցված է այդ խառնուրդի օգտակարությունը վահանաձև գեղձի և սրտանոթային համակարգի հիվանդությունների, լարինգիտի, անգինայի, նյարդային համակարգի գրգռվածության դեպքում:

Յոդի պակասը շատ բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, սկսած մազերից, վերջացրած եղունգներով: Յոդի պակասի դեպքում երեխաները չեն աճում, դանդաղում է նրանց ինտելեկտուալ զարգացումը:

Առաջարկվող խառնուրդի մեջ յոդը գտնվում է հեշտ յուրացվող վիճակով: Բացի յոդից ֆեյխոան պարունակում է C, B, P վիտամիններ, դաբաղող պեկտինային և այլ շատ օգտակար նյութեր: C վիտամինի պարունակությամբ ֆեյխոան չի զիջում կիտրոնին:

Խառնուրդը պատրաստելու համար պետք է վերցնել հավասար քանակությամբ մեղր և ֆեյխոա: Միրգը աղալ, խառնել մեղրի հետ, լցնել ապակյա ամանի մեջ, փակել կափարիչով և դնել սառնարանը: Ուտել 1 թեյի գդալ, օրը 3 անգամ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:48 Հունվար 15, 2017

Ամենաընթերցված նյութեր