10 հետաքրքիր փաստ տիեզերքի մասին

Երբեմն շատ դժվար է պատկերացնել, թե ինչ հսկայական է տիեզերքը: Երկիրն ընդամենը մի փոքրիկ կետ է այդ տարածության մեջ: Մի կողմից մարդկությունը շատ բան է իմացել տիեզերքի մասին, իսկ մյուս կողմից մեր իմացածը ընդամենը մի չնչին մասն է այն ամենի, ինչ իրականում տեղի է ունենում տիեզերքում: Ահա մի քանի հետաքրքիր փաստ տիեզերքի մասին:

1. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտերի մեջ:

2. Բեթելգեյզ կոչվող աստղը, որը Կարմիր հսկա է, ավելի մեծ տրամագիծ ունի, քան Արևի շուրջ Երկրի ուղեծիրը:

3. Արևի լրիվ խավարման տևողությունը չի գերազանցում 7,5 րոպեն, իսկ լուսնի լրիվ խավարումը՝ 104 րոպեն:

4. Հեռավորությունը մինչև մեզ ամենամոտ գտնվող աստղը (իհարկե չհաշված Արևը)՝ Պրոքսիմա Կենտավրան, 4,24 լուսատարի է:

5. Եթե Սատուրնը իջեցնենք ջրի մեջ, այն կլողա մակերևույթին, քանի որ Սատուրնի միջին խտությունը համարյա 2 անգամ փոքր է ջրի խտությունից:

6. Մենք բոլորս՝ մարդիկ, տները, գետերը, լեռները, անընդհատ շարժվում ենք տարածության մեջ՝ վայրկյանում 530 կիլոմետր արագությամբ: Մեր Գալակտիկայի ներսում Երկիրը շարժվում է վայրկյանում 225կմ, իսկ ինքը՝ Գալակտիկան, տարածության մեջ՝ 305կմ/վ: Այսպիսով, մինչ դուք կարդում եք այս նախադասությունը, Երկիրն արդեն ձեզ տեղափոխել է 3000 կմ:

7. Ձեր տեսած Արևի լույսը 30 հազար տարեկան է: Էներգիան, որը մենք ստանում ենք Արևից, առաջացել է նրա միջուկում 30 հազար տարի առաջ: Հենց այդքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի լույսի մասնիկները՝ ֆոտոնները, լուսատուի կենտրոնից հասնեն նրա մակերևույթին: Դրանից հետո նրանք ընդամենը 8 րոպեում հասնում են Երկիր:

8. Երկնքում ամենանկատելի գոյացությունը Մեծ Արջն է: Իրականում դա պարզապես համաստեղություն չէ, այլ այսպես կոչված աստերիզմ: Այդպես են անվանում աստղերի նկատելի կուտակումները, որոնք իրականում մեկը մյուսից շատ հեռու են՝ Ծիր Կաթինի տարբեր մասերում: Մեծ Արջը մեկ այլ՝ այսպես կոչված Հսկա Արջի (Ursa Major) մի մասն է:

9. ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսել անկշռելիության պայմաններում գրող գնդիկավոր գրիչ ստեղծելու համար: Մինչդեռ սովետական տիեզերագնացները “յոլա” էին գնում հասարակ մատիտով, առանց դրա կառուցվածքի մեջ ինչ-որ փոփոխություն մտցնելու: :)

10. 1980թ. սկսած “Լուսնի դեսպանատունը” հողակտորներ է վաճառում լուսնի վրա: Այս ընթացքում վաճառվել է լուսնի մակերեսի 7%-ը: Երկրի արբանյակի 400 քառակուսի մետրի արժեքը 150 դոլար է: Գնորդը ստանում է սեփականության վկայական և հողակտորի ամերիկյան արբանյակից արված լուսանկարները:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:13 Հունվար 01, 2017

Ամենաընթերցված նյութեր