Սովորություններ, որոնցից խուսափելով երիտասարդ կմնաք

Երիտասարդության պահպանումն, իհարկե, կապված է գենետիկորեն անցած տվյալների հետ, սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք նույնպես ազդում են ծերացման գործընթացի վրա:

Խուսափեք այս սովորություններից և երիտասարդ ու գեղեցիկ եղեք.

1.Մազերը ձիգ պոչիկ կապեք շատ հազվադեպ, այս սանրվածքը թուլացնում է մազարմատները և նպաստում մազաթափությանը:

2.Շատ կաթ մի խմեք, այն մաշկին ճարպոտ և հոգնած տեսք է հաղորդում:

3.Արևապաշտպան քսուքը քսեք ոչ միայն դեմքին, այլ նաև ձեռքերին:

4.Մի նստեք՝ "ոտքը ոտքին գցած", այս դիրքը նպաստում է երակների լայնացմանը:

5.Մի սանրեք թաց մազերը, արդյունքում մազաթափություն և անորակ մազեր կունենաք:

6.Ունքերի տեսքը կարգի մի բերեք դիմահարդարումից անմիջապես առաջ, դա վնասում է մաշկը:

7.Մազերի հարդարման միջոցները ամենաբարձր աստիճանի վրա մի դրեք, թող լինի միջին ջերմաստիճան:

8.Աչքերը մի տրորեք, սա վնաս է թարթիչներին և աչքերը շրջապատող հատվածի մաշկին:

9.Անընդհատ դեմքին մի դիպչեք. դա կարող է ինֆեկցիայի աղբյուր հանդիսանալ:

10.Հաճախակի դիմափոշի մի քսեք դեմքին, սա չորացնում է մաշկը:

11.Դեմքի քսուքները մի քսեք շատ հաստ շերտով:

12.Ձեր պայուսակը պետք չէ շատ ծանր լինի, սա վնասում է քայլվածքին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:52 Դեկտեմբեր 26, 2016

Ամենաընթերցված նյութեր