Այդ զարմանահրաշ մաթեմատիկան

Մաթեմատիկան ճշգրիտ և լուրջ գիտություն է, որը համարվում է բոլոր գիտությունների թագուհի: Մաթեմատիկայի գոյության 2000 տարիների ընթացքում կուտակվել են շատ հետաքրքիր փաստեր, որոնք կարող են հետաքրքրել նույնիսկ թվեր չսիրողներին:

• Մեր ժամանակների հանճար և մաթեմատիկայի պրոֆեսոր Սթիվեն Հոկինգը պնդում է, որ մաթեմատիկա ուսումնասիրել է միայն դպրոցում: Օքսվորդում մաթեմատիկա դասավանդելու տարիներին նա պարզապես դասը ուսանողներին բացատրելուց մի շաբաթ առաջ կարդում էր մաթեմատիկայի դասագիրքը:

• 1992թ. 2500 մարդ Ավստրալիայում միախմբվեցին վիճակախաղում շահելու համար: Շահումը 27 միլիոն դոլար էր: Մաթեմատիկոսները հաշվարկեցին, որ 44 թվից 6-ի համընկման հավանականությունը 7 միլիոն էր, իսկ վիճակաղաղի տոմսն արժեր մեկ դոլար: Այդ 2500 մարդիկ ստեղծեցին ֆոնդ և յուրաքանչյուրը ներդրեց 3000 դոլար: Արդյունքում՝ շահեցին և յուրաքանչյուրը ստացավ 9000 դոլար:

• 1900թ. ամբողջ աշխարհում կատարված մաթեմատիկական ուսումնասիրությունները տեղավորվում էին 80 գրքերում: Իսկ այժմ 100 հազար գիրքը հազիվ բավարարի մեր իմացած բոլոր տվյալները տեղավորելու համար:

• Լսե՞լ եք ծննդյան տոների պարադոքսի մասին: Այն կայանում է հետևյալում: 23 կամ ավել մարդկանցից կազմված խմբում հավանականությունը, որ 2 հոգու ծննդյան օրը կհամընկնի 50%-ից ավելին է, իսկ 60 հոգանոց խմբում այդպիսի հավանականությունը մոտավորապես 99% է:

• Չարլզ Լ. Դոջսոնը քիչ հայտնի բրիտանացի մաթեմատիկոս է, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է լոգիկային: Այնուամենայնիվ նա հայտնի է աշխարհով մեկ … որպես «Ալիսան Հրաշքների աշխարհում» հրաշալի մանկական գրքի հեղինակ՝ Լյուիս Քերոլ մականվամբ:

• Մեզ բոլորիս հայտնի Google-ն առաջացել է googol մաթեմատիկական տերմինից, որը 1-ից և 100 զրոներից կազմված թվի անունն է:

• Եվրախորհրդարանում կա 666 համարը կրող բազկաթոռ, բայց այն ոչ ոք չի զբաղեցնում:

• Ամենամեծ թիվը համարվում է ցենտիլիոնը, որն ունի 600 զրո:

• Անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը ծեր հասակում հայտնաբերեց, որ իր քնի տևողությունը օրեկան երկարում է 15 րոպեով: Հանրահաշվական պրոգրեսիայով նա ստույգ հաշվեց, թե երբ իր քունը կտևի 24 ժամ: Դա 1754թ. նոյեմբերի 27-ն էր՝ նրա մահվան օրը:

• Կրոնասեր հրեաները փորձում են խուսափել քրիստոնեական սիմվոլներից և խաչի նման ցանկացած բանից: Օրինակ՝ որոշ հրեական դպրոցներում գումարման «+» նշանի փոխարեն դնում են ┴ նշան:

• Կարծիք կա, որ Ալֆրեդ Նոբելը մաթեմատիկան չի ներառել մրցանակների մեջ, քանի որ կինն իրեն դավաճանել է մաթեմատիկոսի հետ: Իրականում Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Մաթեմատիկան անտեսելու իրական պատճառն անհայտ է, բայց կա մի քանի ենթադրություն: Օրինակ այն, որ արդեն գոյություն ուներ շվեդական թագավորի սահմանած մաթեմատիկայի մրցանակը:
Մեկ այլ ենթադրություն էլ այն է, որ մաթեմատիկոսները մարդկության համար կարևոր հայտնագործություններ չեն անում, քանի որ այդ գիտությունն ունի զուտ թեորետիկ բնույթ:

• Ամերիկացի մաթեմատիկոս Ջորջ Դանցիգը, երբ համալսարանի ասպիրանտ էր, մի անգամ ուշացել էր դասից: Նա մտածեց, որ գրատախտակին գրված հավասարումները տնային աշխատանքն է: Այն նրան սովորականից ավելի բարդ թվաց, բայց մի քանի օրից նրան հաջողվեց լուծել հավասարումները: Պարզվեց, որ նա լուծել է վիճակագրական երկու բարդ, «չլուծվող» խնդիր, որոնց վրա գլուխ էին կոտրում շատ գիտնականներ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:14 Դեկտեմբեր 24, 2016

Ամենաընթերցված նյութեր