Ռուս հայտնի բժիշկը պնդում է, որ իմունային համակարգը կարելի է վերականգնել ընդամենը 15 վայրկյանում

Եթե մշտապես տառապում եք գրիպից և մրսածությունից՝ դուք պետք է ամրապնդեք ձեր իմունային համակարգը:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բուբնովսկին արտակարգ մեթոդ է առաջարկում իմունային համակարգը ամրապնդելու համար:

Ռուս հայտնի բժիշկը պնդում է, որ քնելուց առաջ ոտքերը մոտավորապես 10-15 վայրկյան սառը վաննայի մեջ դնելը կարող է ամրապնդել և լավացանել իմունային համակարգը: Այս մեթոդը նաև ակտիվացնում է օրգանիզմը և իմունային համակարգը, ինչպես նաև օգնում է պայքարել մրսածության և գրիպի դեմ:

Ահա, թե ինչ պետք է անել իմունային համակարգն ամրապնդելու համար.

Անհրաժեշտ է սառը ջուրը լցնել մի մեծ ամանի մեջ: Այնուհետև ավելացնել սառույցի այնքան կտորներ, որքան կարող եք և մոտավորապես 10-15 վայրկյան ոտքերը դնել դրա մեջ:

Անհրաժեշտ է կրկնել այս մեթոդը ամեն օր՝ քնելուց առաջ և դուք արագ կամրապնդեք ձեր իմունային համակարգը: Այն չափազանց օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ, և ցանկալի է այդպիսի մարդիկ ամեն 4 ժամը մեկ ոտքերը դնեն սառը ջրի մեջ:

Մեկ այլ՝ անգլիական հետազոտություն, ցույց է տվել, որ ամենօրյա սառը ցնցուղ ընդունելը մեծացնում է հիվանդության դեմ պայքարող արյան սպիտակ բջիջների թիվը:

Մասնավորապես "Բրիտանիայի թրոմբոզի գիտահետազոտական ինստիտուտի" հետազոտողների կարծիքով` քանի որ մարմինը փորձում է ինքնուրույն տաքանալ և' սառը ցնցուղ ընդունելու ժամանակ, և' դրանից հետո, նյութափոխանակությունը արագանում է և իմունային համակարգը ակտիվանում է, որը հանգեցնում է արյան սպիտակ բջիջների թվի աճին:

Աղբյուրը՝ healthyfoodhouse:

ԲԱՐՈՄԵՏՐ

23:03 Դեկտեմբեր 14, 2016

Ամենաընթերցված նյութեր