Ցիստիտի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ

Շատ հիվանդություններ սովորաբար աշնանն են սկսվում: Դրա հիմնական պատճառը օրգանիզմի, մեծ մասամբ նյարդային համակարգի և դիմադրողականության թույլ վիճակն է, ինչպես նաև մեր սեփական անփութությունը: Ցուրտ եղանակին թեթև հագնվելով և օրգանիզմը սառեցնելով հնարավոր է տարբեր հիվանդություններ ձեռք բերել, որոնց թվում է նաև ցիստիտը:

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է: Այն առաջանում է ոչ միայն ցրտի, այլև նաև տարբեր վարակների պատճառով (օրինակ սխալ հիգիենայի կամ վարակիչ հիվանդություններից հետո): Ցիստիտի առաջացման ևս մեկ պատճառ է միզապարկը ժամանակին չդատարկելը: Եթե հիվանդությունը ժամանակին չբուժեք, այն կարող է խրոնիկ ընթացք ստանալ, և դրա դեմ պայքարելն ավելի դժվար կլինի:

Ահա մի քանի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հաղթահարել այս տհաճ հիվանդությունը:
• Ցիստիտի, ինչպես նաև խրոնիկ ցիստիտի դեպքում շատ լավ արդյունք է տալիս եգիպտացորենի թելիկներից և բալի կամ կեռասի պոչերից պատրաստած թուրմը, որը պետք է խմել սոված վիճակում: Կես թեյի գդալ եգիպտացորենի թելիկների և նույնքան բալի կամ կեռասի պոչիկների վրա լցնել 250 մլ եռացրած ջուր, թրմել և խմել օրվա ընթացքում:
• Քերել 100 գ գազար, մի թեթև տաքացնել գոլորշու վրա, լցնել բամբակյա կտորի վրա և 20 րոպե դնել միզապարկի հատվածում: կրկնել ամեն օր քնելուց առաջ, մինչև լրիվ բուժվելը:
• Ցիստիտի և միզուղիների բորբոքումը բուժելու համար 2 ճ.գ. մասրենու արմատների վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, եռացրեք 10-15 րոպե, թրմեք 2 ժամ: Քամեք և օրը 3-4 անգամ խմեք կես բաժակ:
• Մեկական ճաշի գդալ եգիպտացորենի թելիկների և սրոհունդի (зверобой) վրա 1 լ եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի: Պատրաստ լինելուց հետո ավելացրեք 1 ճ.գ. մեղր: Խմեք օրը մի քանի անգամ:
• Մեղրը տաքացրեք, քսեք թանզիֆին, դրեք միզապարկի շրջանում, ծածկեք պոլիէթիլենով, այնուհետև տաք բրդյա կտորով: Տաք թեյ խմեք և պառկեք քնելու: Եթե հիվանդությունը խորացել է, կրկնեք մի քանի անգամ:
• 2 թ.գ. հազարտերևուկի (тысячелистник) վրա լցրեք մի բաժակ եռացրած ջուր, թողեք 1 ժամ և քամեք: Խմեք օրը 4 անգամ, ¼ բաժակ:
Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:49 Նոյեմբեր 12, 2016

Ամենաընթերցված նյութեր