Աշխարհի ամենաթանկ օծանելիքները. Թոփ 5

5-րդ հորիզոնական

1 Million 18 Carats LUXE edition աշխարհի ամենաթանկ տղամարդու օծանելիքներից մեկն է: Բուրմունքը խորհրդանշում է իշխանություն, փառք և հարստություն: Յուրաքանչյուր շիշ ունի անհատական համար և ամբողջությամբ պատված է ոսկով և ադամանդներով: Շիշը պահպանվում է կաշվե տուփում, որը փակվում է ոսկյա կողպեքով: 1 Million 18 Carats LUXE edition օծանելիքը արտադրվել է Պակո Ռաբաննի (Paco-Rabanne) կողմից և արժե 56.000 ԱՄՆ դոլար:

4-րդ հորիզոնական

V1 թանկարժեք բուրմունքը ստեղծվել է յունիսեքս ոճով, այն նախատեսված է և տղամարդկանց և կանանց համար: Վերջին անգամ այն արտադրվել է 1993 թվականին, ընդամենը 173 օրինակով: Շիշը պահպանվում է փայտյա տուփով, որը բացվում է ադամանդեպատ ոսկյա բանալիով: V1 օծանելիքը արտադրվել է Ջիանիի (Gianni Vive Sulman) կողմից և արժե 85.000 ԱՄՆ դոլար:

3-րդ հորիզոնական

Clive Christian’s Imperial Majesty-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաթանկ օծանելիք: Շիշը պատրաստված է բյուրեղապակուց և կշռում է մոտ 5 կիլոգրամ: Օղակածև ոսկյա գոտին, որի վրա ամրացված է 5 կառատանոց ադամանդ, էլ ավելի ճոխ տեսք է տալիս բյուրեղյա շշին: Քրիստիանը (Clive Christian), որպես օծանելիքի հիմնական հումք, օգտագործել է հնդկական սանդալը, որի արտահանումը խիստ վերահսկվում է Հնդկաստանի իշխանությունների կողմից: Հումքի մշակումը տևել է մոտ 6 ամիս, իսկ օծանելիքի բույրը ստանալը՝ մոտ մեկ տարի: Clive Christian’s Imperial Majesty օծանելիքի գինը սկսվում է 215.000 ԱՄՆ դոլարից և հասնում մինչև 435.000 ԱՄՆ դոլարի:

2-րդ հորիզոնական

Secret de la Reine օծանելիքի շիշն ունի մեղվի տեսք: Այն պատված է պլատինով և սև օնիքսով: Թաքնված կոճակին սեղմելու դեպքում մեղվի թևերը բացվում են: Օծանելիքը կարելի է կրել որպես կուլոն: Այն ունի շղթա որի վրա Մորզեի այբուբենով գրված է. "Սիրել ապրելու և ապրել սիրելու համար": Secret de la Reine օծանելիքի գինը սկսվում է 300.000 եվրոյից:

1-ին հորիզոնական

Առաջին հորիզոնականը վստահաբար զբաղեցնում է DKNY Golden Delicious-ը, որի գինը կազմում է 1000.000 ԱՄՆ դոլար: Շիշը պատրաստված է սպիտակ և դեղին ոսկուց: Այն զարդարված է 3000 թանկարժեք քարերով, որոնք բերվել են Բրազիլիայից, Շրի Լանկայից, Հարավային Աֆրիկայից և Ավստրալիայից: Շշի վրա թանկարժեք քարերով պատկերված են Մանհեթեն քաղաքի շենքերը: Ոսկերիչնեը ավելի քան 1.500 ժամ աշխատել են շիշը պատրաստելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում DKNY Golden Delicious գլխավորում է ամենաթանկ օծանելիքների ցուցակը՝ վախենալով միայն մարդկային երևակայությունից:


ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Հոկտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր