ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. Վստահ եմ, որ "Այո"-ի կողմնակիցներն անհամեմատ շատ կլինեն

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեիք այն:

Գնահատում եմ նորմալ, քաղաքակիրթ, ինչպես որ կանխատեսում էինք: Հանրաքվեի քարոզչության փուլն անցավ հավասարակշռված, շատ հետաքրքիր նորույթներով համեմված` ռեալիթի շոու, որն աննախադեպ էր, որակապես նոր քաղաքական բանավեճերի կազմակերպում և այլն: Մեր քաղաքացիները բավականաչափ պարզաբանումներ լսեցին` թե ինչո՞ւ են նախաձեռնվել Սահմանադրական փոփոխությունները: Մենք բազմաթիվ մարզային հանդիպումներ ենք ունեցել, բովանդակային քննարկումներ կազմակերպել ընտրողների հետ: Այդ հանդիպումները ցույց տվեցին, որ հասարակությունը տեղյակ չէր, թե ինչի համար են իրականացվում այս փոփոխությունները: Կարծում եմ մեզ ինչ-որ չափով հաջողվեց տեղ հասցնել փոփոխությունների կարևորությունը: Ինչ խոսք, դա արդեն կտեսնենք ընտրողների քվեարկություններով: Քաղաքակիրթ բանավեճից դուրս որոշակի դրսևորումներ եղան, բայց ընդհանուր առմամբ թե "Այո"-ի, և թե "Ոչ"-ի կողմնակիցների աշխատանքը դրական են գնահատում:

Ասում են կանխագուշակումներ անելն անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Ես զերծ կմնամ այս առումով մեկնաբանություններ անելուց: Կասկած չունեմ, վստահ եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու և դեկտեմբերի 6-ին "Այո" է քվեարկելու: Իհարկե, ընտրողների մի մասը չի գնա ընտրատեղամասեր, անշուշտ, կլինեն նաև բազմաթիվ "Ոչ" ասողներ, բայց վստահ եմ, որ "Այո"-ի կողմնակիցներն անհամեմատ շատ կլինեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:56 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր