ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ. Իշխանություններն ուզում են բան չփոխելով` ինչ-որ բան փոխել, բայց այնպես, որ, մեծ հաշվով, ոչինչ չփոխվի

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեիք այն:

Հասարակության մոտ առաձնապես մեծ հետաքրքրություն չառաջացրեց այս սահմանադրական փոփոխություններ կոչվող գործընթացը: Հասարակությունը գերազանցապես անհաղորդ էր: Այս գործընթացը պահանջված չէր հասարակության կողմից, որովհետև մարդիկ իրենց համար որևէ խնդրի լուծում չեն տեսնում այս գործընթացում, հետևաբար հարցի բովանդակային կողմը կամ բովանդակային բանավեճերը` "Այո"-ի, թե "Ոչ"-ի տեսքով առանձնապես չեն հետաքրքրում և չեն էլ հետաքրքրի նրանց: Դա գալիս է նրանից, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն ինքնին քաղաքական գործընթաց է, որին պետք է նախորդեն քաղաքական զարգացումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցնեն սահմանադրական փոփոխություներին` որպես քաղաքական ճգնաժամի կամ դիլեմայի լուծում: Իսկ մեզ մոտ ի՞նչ է պատահել, մի օր արթնանում ենք և իմանում, որ իշխանությունների մոտ գործող սահմանադրությունը փոխելու ցանկություն է առաջացել: Նախ Սահմանադրությունը պետության դիզայնը չէ, որ փոխեն, երկրորդ` ամենակորևորը` իսկ գործող սահմանադրության նկատամաբ հարգանք կա՞ր պետական ինստիտուտների կողմից: Կարծում եմ` դա անարգված փաստաթուղթ էր, և հիմա էլ կանարգեն, հինը թե նորը` ինչ տարբերություն: Տեղեկացվածության առումով, ես կարծում եմ, ով ուզում է տեղեկանալ տեղեկանում է, մանավանդ 21-րդ դարում կոմունիկացիոն հնարավորությունները շատ են, թոք շոուն էլ իր ձևով նպաստեց, բայց որ ասեմ դա հեղափոխություն գործեց տեղեկացվածության առումով, իհարկե` ոչ: Քաղաքական մշակույթն, այնուամայանիվ, Հայաստանում ժամանակին համընթաց զարգանում և զարգանալու է: Ինչ որ առումով դրական եմ համարում, որ մարդիկ ունենալով հակամետ կարծիքներ նստում են դեմ առ դեմ և փորձում հիմանվորել իրենց տեսական պատկերացումներն և կարծիքները, առանց մեկը մյուսին հայհոյելու կամ բռնություն գործադրելու:

Ասում են կանխագուշակումներ անելն անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Դա արդեն պայծառատեսության ոլորտից է, ոչ թե քաղաքագիտության, բայց ես, ուղղակի, կասեմ հետևյալը, համենայնդեպս, 95թ-ից սկսած Հայաստանում իշխանությունները ընտրական ինստիտուտի կիրառմամբ ինչ ուզել, արել են, անկախ ամեն ինչից, նույնիսկ` եթե եղել են ընդվզումներ: Հիմա ինտենսիվ կազմակերպված, ընդվզման նախադրյալներ չեմ տեսնում և չեմ կարծում, որ իշխանություննների մոտ այս անգամ չի ստացվի իրենց ուզածն անել: Նորից եմ ասում, այս գործընթացով իշխանություններն ուզում են այնպես անել, ինչպես միշտ` բան չփոխելով` ինչ-որ բան փոխել, բայց այնպես, որ մեծ հաշվով ոչինչ չփոխվի. Սա հեռանկարային մոտեցում չէ: Ես կողմ եմ իրական, ոչ թե իմիտացիոն բարեփոխումներին: Հայասատանն այսօր փակուղու մեջ է զարգացման առումով, իսկ առանց զարգացման հեռանկարի հազար հատ սահմանադրություն փոխեք` բան չի փոխվի: Հասարակությունն անտարբեր է, որովհետև դա համարում է մի գործընթաց, որն իրեն չի վերաբերվում: Ես դեմ եմ սահմանադրական գործընթացին, դեմ եմ "Այո"-ներին ու դեմ եմ ակտիվ "Ոչ"-երին, որովհետև Հայաստանում այդ ջրբաժանն անցնում է ոչ թե "Այո"-ների ու "Ոչ"-երի միջով, այլ Հայասատանի հետագա զարգացումը պատկերացնողների` ռուսական կենսակերպի, և հակառակը, իրական ժողովրդավարական, շուկայական, տենտեսության կողմակիցների տեսլականների միջով: "Այո"-ն ու "Ոչ"-ը իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, հետաքրքիր չեն թե մեկը, թե մյուսը: Ես գնալու եմ քվեարկության և քվեարկելու եմ "Ոչ": Դա իմ անահատական, քաղաքական դիրքորոշումն է: "Ոչ"-ի շարժումների հետ կապ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:10 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր