ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. Քարոզարշավը գնահատում եմ որպես գործընթաց` ոչ բուն պրոբլեմների մասին

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպես կգնահատեիք այն:

Քարոզարշավը գնահատում եմ որպես գործընթաց` ոչ բուն պրոբլեմների մասին: Առաջարկվող փոփոխությունների դրույթների քննարկումը հիմնականում հեռու էր Սահմանադրությունների գործունեությանը խոչընդոտող հարցի՝ կեղծվող ընտրությունների վերաբերյալ շեշտադրումներից: Եթե ընտրությունները կեղծվում են, ապա որևէ Սահմանադրության արդյունավետ գործառնության մասին խոսելն անիմաստ է:

Ասում են կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է, բայց այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ինչ հարաբերակցություն կունենանք:

Կարծում եմ, որ "Ոչ"-ը միանշանակորեն գերակայելու է, իսկ ցանկալի թիվ "նկարելու" համար իշխանությունները փորձելու են գնալ անգամ քրեորեն դատապարտելի գործողությունների:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:20 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր