ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Հանրության բացարձակ մեծամասնությունը "Ոչ"-ի կողմն է

ԲԱՐՈՄԵՏՐԸ հանրաքվեի շրջանակներում` քարոզարշավի վերջին օրը յուրահատուկ քաղաքական "տոտալիզատոր" է անցկացնում քաղաքական գործիչների, քաղաքագետների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ: Առաջինն իր քաղաքական կանխատեսումները ներկայացրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպես կգնահատեիք այն:

Անկեղծ ասած, քարոզարշավի ընթացքում իշխանությունները "Չեք անցկացնի"-ի համար տարբեր խնդիրներ են ստեղծել, նույնիսկ նրանց ճնշման արդյունքում "Դաբլ Թրի" հյուրանոցը հրաժարվել է նոյեմբերի 30-ին մեր երիտասարդական համաժողովի համար սրահ տրամադրել, թեպետ, եղել է նախնական պայմանավորվածության: Չնայած այս ամենին մենք կարողացել ենք ակտիվ քարոզարշավ տանել, և հանրությանը տեղեկացնել փոփոխությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանրության բացարձակ մեծամասնության աջակցությունը "ՈՉ"-ի կողմն է, որը նաև դրական քարոզարշավի արդյունք է:

Ասում են կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ինչ հարաբերակցություն կունենանք:

Եթե նայեք օնլայն տիրույթում անցկացվող հարցումներին, ինչպես նաև փորձեք Ձեր շրջապատում բլից-հարցում կատարել, ապա կտեսնեք, որ բացարձակ մեծամասնությունը դեմ է այս փոփոխություններին: Եթե ընտրություններն արդար և թափանցիկ անցնեն, ապա համոզված եմ, որ մոտ 75 տոկոս "Ոչ" կլինի, իսկ մնացածն էլ` "Այո":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:23 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր