ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ. Հասարակությունն, այնուամենայնիվ, այդ երիտասարդներին վստահեց

Բաղրամյան պողոտայում արդեն մեկ շաբաթ է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է բլից երկխոսությունների շարքն այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

Իմ տպավորությունը շատերի տպավորությունների հետ համընկնում է:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

Ես ինձ երբեք էլ չեմ համարել այդ պատի հիմնարար "աղյուս": Ավելին, զբաղված լինելով անձնական գործերով, վերջին երեք օրն ես այնտեղ ընդհանրապես չեմ եղել: Գաղափարը շատ լավն էր:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Կարծում եմ, որ վերջին շրջանում առաջին անգամ իշխանությունը հասկացավ, որ ամեն ինչ չէ, որ զոռբայությամբ է լուծվում: Հիմա պետք է թողնել, որպեսզի այդ երիտասարդները իրենք որոշեն անելիքները: Քանի որ, կյանքը ցույց տվեց, որ այս տոտալ անվստահության մթնոլորտում, հասարակությունն, այնուամենայնիվ նրանց վստահեց:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:28 Հունիս 29, 2015

Ամենաընթերցված նյութեր