ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. Այս ամենը չի կարող անհետևանք մնալ

Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը շարունակում է բլից երկխոսությունների շարքը այդ գաղափարի հեղինակների և դրան արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր տպավորությունները:

Պետք է կիսեմ այդ տպավորությունը: Չեմ կարող համեմատել նախկին ակցիաների հետ, ճիշտ է "Դեմ եմ"-ի ժամանակ էլ հզոր էներգետիկա կար: Բայց զուտ այն, որ Բաղրամյան պողատայում երբեք այսքան մարդ չէր եղել և այսքան ժամանակով այն չէր փակվել, ինքնին խոսուն փաստ է: Սա աննախադեպ է և իր էներգետիկայով և իր ռազմավարությամբ և պահանջների ներկայացման առանձնահատկությամբ և անզիջում լինելու առումով:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաու": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

Մեր առաքելությունը եղել է հետևյալը, որ առաջին օրվա բռնությունները չկրկնվեն և կանխվեն հնարավոր տարբեր սադրանքները: Ամեն գիշեր ապացուցվում է, որ տարբեր իրավիճակներում "կենդանի պատի" ներակյացուցիչները` պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի խմբագիրներ, զսպող դեր են խաղում, ինչը կարծում եմ հաջողված է, և իր առաքելությունը այս երեք գիշերների ընթացքում կատարել է: Հանրության համար անսպասելի էր սա: Նրանք սպասում էին, որ քաղաքական գործիչները ելույթներ կունենան, կփորձեն առաջնորդել, բայց մենք երիտասարդների ներքին գործերին չենք միջամտում, մենք մեր առաքելությունը` զսպիչ դեր խաղալու, հստակ իրականացնում ենք: Պետք է ասեմ, որ առաջին օրվա նստացույցը ցրելու գործողությունից հետո ոստիկանությունը շատ լավ է աշխատում և ցուցարարներն էլ շատ կազմակերպված համագործակցում են ոստիկանների հետ, որ ամեն բան խախաղ ընթանա: Հույս ունեմ, որ որևէ կերպ ոստիականները չեն միջամտի` մինչև խնդրի հանգուցալուծումը գտնվի:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Կա պահանջ, որից ցուցարարները չեն ցանականում որևէ կերպ նահանջել: Եվ երեկ էլ հայտարարություն էին տարածել, որտեղ նաև ներառված է հին սակագնի վերանայումը: Մյուս պահանջը` այն ոստիկանները, որոնք խախտում են թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ այս պահանջները, ըստ էության, կատարվող են, եթե լինի քաղաքական կամք: Զգացողություն ունեմ, որ փոփոխություն լինելու է, այս ամենը չի կարող անհետևանք մնալ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:45 Հունիս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր