ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. Որակով մարդիկ են փողոցում

Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը սկսում է բլից երկխոսությունների շարք այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր տպավորությունները:

Շատ լավ տպավորություն ունեմ: 1988-ի շարժումից հետո չեմ տեսել այսպիսի միացում և անկեղծ մարդիկ: Որակով մարդիկ են փողոցում: Պայքարը 7 դրամի համար չէ: Ամեն ինչ ավելի լուրջ է:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

Շատ ներդաշնակ և ոգևորիչ: Շփվում եմ ոստիկանների հետ, նրանք մեր հետ համաձայն են և մեզ համակրում են: Խոսքը այն անուղեղ, հաստավիզ զոմբիների մասին չէ, որ քաղաքացիական հագուստով ջարդում էին մարդկանց, այլ այն ոստիկանների, որոնք թախծած աչքերով հետևում էին մեզ:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Միայն հաղթանակ: Եվ ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի կասեցման, այլ անարդար իրականությունից ազատվելու հարցում, որի պատասխանատուն ներկայիս իշխանություններն են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:14 Հունիս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր