ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Իմ մտքով օրը մի տասը լուծում է անցնում

Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը սկսում է բլից երկխոսությունների շարք այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր տպավորությունները:

Ես էլ եմ այդպես կարծում: Արցախյան շարժմանն է ինչ որ բանով նման։ Բայց այն ժամանակ էներգետիկայից բացի կար նաեւ շատ դեպրեսիվ ֆոն` Սումգայիթ, Սպիտակի երկրաշարժ և հազար ու մի տխուր բան։ Հիմա, թու թու թու, միայն էներգիան է։

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսներից" մեկի դերում:

Իմ վրա չէի վերցնի նման մեծ դեր. ես շատ չեմ հասցնում լինել Բաղրամյանում: Օրը մի քանի անգամ, բայց կարճ, քանի որ ավելի շատ զբաղված եմ արտասահմանյան լրատվամիջոցների հետ աշխատանքով՝ բուն իրականությունը ներկայացնելով:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:

Որ ճիշտն ասեմ, օրը մի տաս լուծում է մտքովս անցնում։ Բայց բոլորից դեռ շատ թե քիչ, բայց դժգոհ եմ: Կամ վատն են կամ չափից դուրս անիրական.(ժպտում է):

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:26 Հունիս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր