ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Ես չեմ ընտրել դերասանի մասնագիտությունը, որ միայն գողական կամ սիրուն տղու դեր խաղամ

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցումներով Սարգիս Գրիգորյանը առավել հայտնի սերիալային դերասանների շարքում է: Նրա հետ երկխոսությունը շատ անկեղծ ու բովանդակալից էր, որը շոշափում էր նաև մեր հասարակության մեջ առկա կարևորագույն խնդիրներ

 

Վերջին տեսահոլովակը, որտեղ նկարահանվեցիք, մեկ օրում 31.000 դիտում ունեցավ: Մի քանի օր անց, այն արդեն հասավ 67.000-ի: "Ինձ խոստացիր" տեսահոլովակի շուրջ հանրության այդչափ հետաքրքրվածությունը, ըստ Ձեզ, արդյոք պայմանավորված էր խոսքերի հեղինակ կրթության նախարար Արմեն Աշոյանի հանգամանքո՞վ, երգիչ Հայկոյի՞, թե՞ Ձեր դերակատամամբ:

Արձագանքներին հետևում եմ: Տեսահոլովակի հաջողությունը, առաջնային պայմանավորված է Հայկոյի պրոֆեսիոնալիզմով: Տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը ստացա Հայկոյից, միանգամից համաձյանեցի, քանի որ շատ եմ գնահատում իր արվեստը և, բացի այդ, մենք ընկերներ ենք: Իհարկե, կրթության նախարար Արմեն Աշոտյանի դերն էլ նպաստեց, նորություն էր շատերի համար: Ամեն մեկս մեր չափով նպաստեց, որ լավ տեսահոլովակ ստացվի: Երգն էլ ինձ շատ դուր է գալիս:

Հասարակությանը մշտապես հետաքրքում է, թե ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր նոր ֆիլմերում և սերալներում հայտնվում են նույն դեմքերը: Դուք այն ակտիվ դերասաններից եք, որոնք մշտապես էկրաններին են ու տարբեր նախագծերում: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողովում:

Մեր փոքր երկրում դերասաններն էլ շատ չեն: Եթե հաշվենք, մոտավորապես տասից տասներկու իմ տարիքի դերասնաներ կան, որոնց հետ աշխատելով ռեժիսորը, գոնե, կարող է ստանալ այն, ինչ պահանջվում է: Ես պարտաճանաչ եմ աշխատանքի մեջ, նվիրված, սիրում եմ իմ մասնագիտությունը, բավականին լուրջ կրթություն եմ ստացել, այս բոլորը նպաստում են: Եթե հանդիսատեսն ինձնից հոգնել է, կմտածեմ այդ մասին: Հանդիսատեսի դժգոհություններն ու մտոհոգություններն էլ եմ հասկանում. Բոլորը "դերասան" են դարձել: Կրթություն ստացածին էլ են ասում դերասան, "մետլախ" խփողին էլ: Մեկ մեկ հանդիպում են, ասում` ապե, դու ինձ չես ճանաչում, իրար հետ ենք խաղացել: Ես բարձրից ոչ մեկին չեմ նայում, պարզապես գնահատում եմ իմ մասնագիտությունը, իսկ որոշ մարդիկ ոտնատակ են տալիս: Ես չեմ ուզում դրա հետ կապ չունեցող մարդկանց հետ մի գծի վրա կանգնել: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Այսօր, իսկապես որակյալ ֆիլմեր ու դերասնաներ քիչ կան: Խորհրդային շրջանի դերասանները ավելի երջանիկ են եղել իրենց մասնագիտության առումով, որովհետև հրաշալի ֆիլմեր են նկարահանվել այդ տարիներին: Հիմա "պոպկոռնային" ֆիլմեր են: Բայց պետք է մեդալի հակառակ կողմն էլ նայել` երկիրը նոր է անկախացել, կամաց-կամաց ոտքի է կանգնում: Երկրի զարգացմանը զուգնըթաց զարգանալու է նաև արվեստը: Որակյալ ֆիլմեր ստեղծելու համար կան բազմաթիվ բայցեր, գումար է պետք, էնպիսի գումարներ, որոնք մեր երկիրը դեռ պատրաստ չէ ներդնել:

Շատ դերասաններ ասում են, որ սերիալը գումար վաստակելու միջոց է ընդամենը: Ստացվում է, եթե ֆինանսական խնդիրը չլիներ ոչ մեկը չէր նկարահանվի սերիալում:

Բա ո՞վ նկարվի` բժի՞շկը: Ովքեր էդպիսի բան են ասում` կոմպլեքսավորված են: Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան: Հոլիվուդյան շատ մեգաաստղեր սերիալներից են սկսել: Սերիալներ կան, որ իրենց որակով շատ գեղարավեստական ֆիլմերի "ծալած ունեն": Ուղղակի պետք է լավ արվի, իսկ լավի համար, էլի եմ ասում, ֆինանասկան միջոցներ են պետք: Ինչ վերաբերվում է դերասաններին, թող ոչ մեկ չմտածի, որ սերիալի դերասանները միլիոնատերեր են, աստղաբաշխական թվեր են ստանում: Անձամբ ես իմ հացը, բարեկեցությունը հայթհայթում եմ սեփական բիզնեսով: Իսկ ֆիլմերում նկարահանվում եմ, որովհետև դա իմ մասնագիտությւնն է, առանց որի չեմ կարող ապրել: Եթե քննդատվում ենք դերերի համար, ներեցեք, մենք այն կարգավիճակում չենք, որ Լեոնարդո Դի Կապրիոյի նման մեզ դերերի ցուցակ բերեն, ընտրենք` որն ենք ուզում, որը` ոչ:

Բայց Ձեզ հիմնականում գլխավոր դերերն են բաժին ընկնում:

Աստծուն փառք, ծնողներիս շնորհակալություն, որ էսպիսի երեխա են ունեցել (ծիծաղում է):

Ֆիլմում կամ սերիալում առաջին դերը, թերևս, ճակատագրական է լինում և կանխորոշում դերասանի հետագա մասնագիտական գործունեությունը, քանի որ հեռուստադիտողը նրան հիշում և ընկալում է ըստ այդ կերպարի: Ո՞ր կերպարով է Ձեզ առավել հաճախ հիշում հանդիսատեսը:

Առաջին դերը այդքան մեծ ճանաչում չբերեց: Հեռուստադիտողը ինձ ավելի հաճախ հիշում է "Որագայթ"-ից: Այդ սերիալը համատարած նայում էին: Այստեղ է, որ հայտնվեցի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Կարծում եմ` սկզբում իմ վրա ոչ մեկը "ստավկա" չէր արել, իմ դերը խաղացի, երևի համոզեցի: Հետո` առաջարկները առաջարկների հետևից:

Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված "Որոգայթ" սերիալի հաջողությունը:

Մեր մենթալիտետից, մեր ազգը քրեական սյուժեներով շատ է հերատքրքրված: Եվ բացի այդ, առաջին ֆիլմն էր, որտեղ հերոսի կերպար կար` Հովո, որը ամեն ինչ ճիշտ էր անում իր կյանքում: Մեր ազգը մինչև հիմա հերոսի, լիդերի խնդիր ունի, ուսուցողական կերպարի, որից սովորելու բան լինի: Սերիալներում հիմա չկա էդ տեսակ կերպար: Հովոն իդեալականացված կերպար էր, կյանքում այդպիսիք քիչ կան կամ գրեթե չկան: "Որոգայթը" սիրվեց Հովոյի շնորհիվ` կարեկցող, հպարտ, ուժեղ, չհանդուրժող, ներող, սիրող, ընտանիքին նվիրված:

"Որոգայթ"-ից հետո, գրեթե բոլոր սցենարիստները կենտրոնացան քրեական սյուժեների վրա ու նոր սերունդը, աչքը բացած դա է տեսնում: Մի՞թե հետաքրքիր այլ թեմա չկա, ինչի մասին կարելի է ֆիլմ նկարահանել:

"Որոգայթ"-ից հետո շատերը սկսեցին նմանակել ու քրեական դրամա նկարել: Այո՛, համատարած դա էր: Օրինակ, հիմա ամենուր "Ինքդ լվա" ավտոլվացման կետերն են, բոլորը "ինքդ լվա" են անում: Շատացավ, որովհետև տեսան, որ դա աշխատում է: Սա էլ բիզնես է: Քննադատողներն էլ են նայում: Նորմալ է: Իմ կողմից էլ կարող է քննդատատվի այն ֆիլմը, որում ես նկարահանվում եմ, ստեղծագործական վիճակ է: Ես հետաքրքրությամբ լսում եմ ինձ ուղղված առողջ քննդատությունը ու շնորհակալություն հայտնում: Ո՞վ է ասել, որ քեզ բոլորը պետք է սիրեն, հարգեն, ասեն, որ ճիշտ ես:

Արտաքին բնութագրիչներով, խարիզմայով Ձեզ կարելի է նմանեցնել հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասին: Կերպարային առումով էլ մշտապես հանդես եք գալիս "մաչո" դերերում: Կա՞ն դերեր, որոնք երբեք չեք կերտի, օրինակ` համասեռամոլի:

Չգիտեմ: Կարող է էնպիսի դեր առաջարկեն մի հզոր ֆիլմում, որ համաձայնեմ: Ես չեմ ընտրել դերասանի մասնագիտությունը, որ միայն գողական կամ սիրուն տղու դեր խաղամ: Շուտով նոր ֆիլմ դուրս կգա, որը կապ չունի "մաչո"-ների հետ, շատ հետաքրքիր է, փակագծերը չեմ բացի, քանի որ դրա իրավունքը չունեմ: Այս պահին, բացի սերիալից երեք ֆիլմում են նկարահանվում, դրանց մասին շուտով կլսեք:

Տղամարդու դերասանական կարիերայի ողջ ծանրությունը զգում է, թերևս, իր կինը: Մշտապես նոր կանայք, սիրային տեսարաններ: Ինչպե՞ս է արձագանքում Ձեր կինը, "խանդի հողի" վրա լուրջ վեճեր եղել են:

Դեռ չի եղել (ծիծաղում է): Խանդի դրսևորումներ երբեմն եղել են,բայց վստահություն կա մեր մեջ: Մանուն հասկանում է, որ դա իմ մասնագիտությունն է:

Ձեր կինը` Մանուն, նույնպես դերասանուհի է, իսկ եթե նա նկարահնվի բաց տեսարաններում:

Չեմ թողնի: Նախևառաջ, ես հայ տղամարդ եմ, հետո նոր դերասան: Տնից մեկը պետք է էդ "բոշա" մասնագիտությամբ զբաղվի (ծիծաղում է): Տունը անտեր կմա, ես առավոտից երեկո դրսում եմ, ինքն էլ լինի, երեխեքին ո՞վ պետք է պահի: Դա արդեն կնշանակի, որ մենք չենք ապրում ընտանիքի համար, այլ ամեն մեկս իր, էգոիստաբար: Որտե՞ղ կա հավասարություն, որ տղամարդ-կին հարաբերություններում լինի: Ես հո չե՞մ ասում կինը պետք է տանից դուրս չկա, գել ու գազան չի, որ վանդակի մեջ պահես, տղամարդուն էլ հաճելի չի, որ գա տուն, կինը անընդհատ "ձվածեղ"-ից խոսի: Պետք է դուրս գա, շփվի մարդկաց հետ, աշխատի, իր աշխարհայացքն ունենա: Ես, օրինակ, խոսելու բան չունեմ էդպիսի կնոջ հետ, որը սենյակից ու խոհանացից դուրս չի գալիս:

Իսկ շատ բաց տեսարաններում նկարվե՞լ եք, Սարգիս:

Շուտով (ծիծաղում է): Մանուն դեռ չգիտի: Ռիսկային է:

Հայկական սերիալները մրցունա՞կ են արտերկրում:

Գազը, որը մինչև վերջ տաս, "թավայի" տակը կկպնի: Դեռ ոչ, բայց կլինի: Լավ երիտասարդներ կան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Հունիս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր