Անակախության ողջ ներուժը մեր հոգիներում զգալով` հպարտությամբ տոնում ենք

Ինչո՞վ նշանավորվեց 1-ին Հանրապետությունը:

Առաջին հանրապետության ծնունդը մեր պետականության վերածնունդն էր: Հայ ժողովրդի դարավոր երազանքը կյանքի կոչվեց: Զուտ պատմագիտական տեսանկյունից 1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունը հռչակեց Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց համապատասխան հռչակագիր: Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին, Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. Սա դեռ անկախության հռչակում չէր, հռչակագիրը ընդունվեց մայիսի 30-ին, սակայն մենք տոնում ենք մայիսի 28-ին: Այն իր մեջ, բնականաբար, մեծ խորհուրդ է պարունակում:

Արդյոք մայիսի 28-ի տոնը բավականաչափ գիտակցված և արժևորվա՞ծ է մեր իրականության մեջ:

Գիտակից մարդկանց համար, այո՛: Ժողովուրդը պետք է նախևառաջ արժևորի իր ազգային ու պետական ինքնիշխանությունը և եթե կա մի ժողովուրդ, որը այն չի արժևորում, նա հեռանկար չունի: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը նրանց շարքին չի դասվում: Առաջին հանրապետության անկախության օրը տոնում ենք ըստ պատշաճի, հպարտությամբ, անկախության ողջ ներուժը մեր հոգիներում զգալով:

Որո՞նք են առաջին Հանրապետության հիմնական "դասերը":

Դրանք շատ են: Մենք շատ դասեր ունեք քաղելու, մասնավորապես, արտաքին քաղաքականության կողմնորոշման տեսնակյունից: Առաջին հանրապետությունը որդեգրել էր Արևմտյան կողմնորոշում՝ հույսը դնելով Փարիզի վեհաժողովի վրա: Զուտ տեսական առումով դա ճիշտ էր, որովհետև Փարիզի վեհաժողովն առաջ էր քաշում համամարդկային արժեքներ՝ այնտեղ խոսվում էր հայ ժողովրդին արժանի հատուցման մասին, սակայն մեր դիվանագետները հաշվի չառան այն հանագամանքը, որ այդ ժամանակաշրջանում մեր տարածաշրջանում հստակ դերակատարում ունեին Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը: Եվ այս երկու երկրներն էին դեմ Փարիզի վեհաժողովին ու նրա որոշումներին: Ինչպես ժամանակը ցույց տվեց Սևրի պայմանագիրը, որն իսկապես հայանպաստ էր` կյանքի չկոչվեց նույն Խորհրդային Ռուսասատանի ու Քեմալական Թուրքիայի դիմադրության պատճառով: Այսօր մենք հաշվի ենք առնում համաշխարհային բոլոր ուժային կենտրոնների երկրների հետապնդած շահերը մեր տարածաշրջանում և ըստ այդմ կառուցում արտաքին քաղաքականությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:48 Մայիս 28, 2015

Ամենաընթերցված նյութեր