ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.Մենք պարզապես չենք ցեղասպանվել, մենք հայրենազրկվել ենք:

Ո՞րն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական խորհուրդը:

Հիմնական խորհուրդը կայանում է մեր վերածնվելու` անսահման և անհավատալի կարողության մեջ:

Այսօր հասարակական, քաղաքական և արվեստի հայ գործիչներից շատերը նշում են, որ Հայոց ցեղասպանության հարցում ճանաչման քաղաքականությանը պետք է փոխարինի հատուցման քաղաքականությունը: Այս առումով դուք ի՞նչ եք կարծում:

Միանշանակ է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո, որպես միջազգային նորմ պետք է տեղի ունենա հետևանքների վերացում: Մենք պարզապես չենք ցեղասպանվել, մենք հայրենազրկվել ենք: Եթե չլիներ դա, թուրքերը վաղուց ճանաչած կլինեին Ցեղասպանությունը:

Մի պահ պատկերացնենք Թուրքիայի իշխանությունը տուրք տալով միջազգային հզոր ճնշմանը, ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը.... Ի՞նչ պետք է հետևի կամ հաջորդի դրան:

Հատուցումը:

Ի՞նչպես պետք է աշխարհը խուսափի Ցեղասպանություն կոչվող արհավիրքից:

Համամարդկային արժեքների վրա հիմնված կառավարում պետք է լինի բոլոր պետություններում, և միջազգային նորմերը պետք է աշխատեն ոչ թե ըստ նպատակահարմարության, այլ միշտ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:37 Ապրիլ 24, 2015

Ամենաընթերցված նյութեր