Համաշխարհային տնտեսության 2016թ.-ի I-ին կիսամյակում սպասվող իրադարձությունները (2)

Մենք արդեն իսկ անդրադարձել ենք համաշխարհային տնտեսության մեջ 2016թ.-ի 1-ին կիսամյակում սպասվող իրադարձություններին, սակայն կան նաև մի շարք հետաքրքիր զարգացումներ, որոնք ևս մեծ հետաքրքրություն են ներկայացնում համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում:

1. 2016թ.-ի փետրվարին Շվեյցարիայում կկայանա ՖԻՖԱ-ի կոնգրեսի արտահերթ նստաշրջանը, դա են պնդում ֆուտբոլի համաշխարհային առաջնության հիմնական հովանավորները: Անդրադառնալով ՖԻՖԱ-ի եկամուտներին նշենք, որ վերջին կոռուպցիոն սկանդալները չեն ազդել ՖԻՖԱ-ի տարեկան եկամուտների վրա: Կանխատեսում է, որ 2018թ.-ին Ռուսաստանում անցկացվելիք առաջնության ժամանակ ՖԻՖԱ-ն կաշխատի ռեկորդային 6.4 մլրդ ԱՄՆ դոլար:

2. 2016թ.-ի մարտին ռոումինգն ամբողջ ԵԱՏՄ տարածքում կդառնա 7 անգամ ավելի էժան: Այս գաղափարը պատկանում է ռուսական հակամենաշնորհային ծառայություններին, այս օրինակը վերցված է ԵՄ-ից, որտեղ տարիֆների կամ սակագների դեմ պայքարում են ավելի քան 10 տարի և բավականին լուրջ հաջողություններ կան, քանի որ 13-14 անգամ տարբեր ծառայությունների սակագները իջել են: ԵԱՏՄ երկրներում ռոումինգի գները 2016թ.-ին կիջնեն մինչև 0.68 եվրո ցենտ, իսկ 2017թ.-ին` 0.3 եվրո ցենտ: Ինչքանով դա կավելացնի ռոումինգից օգտվողների թիվը պարզ չէ, քանի որ դրանից օգտվողները շատ փոքր տեսակարար կշիռ են կազմում:

3. Գարնանը, վերջապես, կվերացնեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Դա կբարձրացնի Իրանի տնտեսական ազդեցությունը, իսկ վերջինիս խորացող հակամարտությունները Սաուդյան Արաբիայի հետ կարող են նավթի գների իջեցման նոր առիթ հանդիսանալ, քանի որ Սաուդյան Արաբիային հաջողվում է ստանալ գրեթե ողջ արաբական աշխարհի աջակցությունը:

4. Մարտին Չինաստանում կհաստատվեն առաջիկա հնգամյակի տնտեսական ծրագրերը: Գլխավոր խնդիրներից է աղքատության վերացումը, քանի որ փաստացի տվյալներով 70 մլն մարդ Չինաստանում ապրում է ծանր աղքատության մեջ: Իսկ Չինաստանի տնտեսությանը բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 1/6-րդը: 2016թ.-ին Չինաստանի տնտեսական աճը կթուլանա: ԱՄՀ-ն, ՀԲ-ն, ՄԱԿ-ը կանխատեսում են, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 2.9-3.6 %, իսկ դա նշանակում է աճի տեմպերը դանդաղել են, դանդաղել են նաև Չինաստանի աճի տեմպերը և դրանք հազիվ թե գերազանցեն 7%-անց մակարդակը: Չինաստանի տնտեսության դանդաղումը համաշխարհային տնտեսության մեջ աճը կդանդաղեցնի 0.5%-ով: ԵՄ-ում երկրների մեծ մասի աճի տեմպերը ևս բարձր չեն և ճգնաժամի վտանգն էլ կախված է այն պարզ պատճառով, որ մի շարք երկրներ (Հունաստան, Պորտուգալիա և այլն) կարող են կրկին կանգնել պարտքային ճգնաժամի առաջ: Հարաբերականորեն կայուն է ԱՄՆ-ում, որտեղ աճը կկազմի 2-3%, սակայն թանկ դոլարի քաղաքականությունը և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը կարող են ԱՄՆ-ին կանգնեցնել ռեցեսիայի վտանգի առաջ:

5. 2016թ.-ի ապրիլից BRICS բակը կսկսի վարկեր տրամադրել: Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային զարգացման բանկերին հակակշիռ բանկի ստեղծման գործընթացը սկսված է, որի կապիտալացումը կազմում է 100 մլրդ ԱՄՆ դոլար:

6. 2016թ.-ի մայիսին Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովը տեղի կունենա Ճապոնիայում:

7. Աշխարհի կենտրոնական բանկերը կհրապարակեն արժութային շուկայի վարքագծի նոր կանոնները: Դա արվում է նրա համար, որպեսզի մեղմացվեն "արտարժութային պատերազմի" բացասական ազդեցությունները:

8. Հունիսին ՕՊԵԿ-ի կողմից կճշգրտվեն նավթային քվոտաները, արդեն բավականին երկար ժամանակ է օրական նորման կազմում է 30 մլն բարել: Վիենայում կայանալիք ամառային նստաշրջանի ժամանակ ՕՊԵԿ-ից փորձագետները սպասում են փոփոխություններ: Իրանի սանկցիաների վերացումից հետո վերջինիս բաղադրիչը կավելանա 2 մլն բարելով, իսկ Ինդոնեզիայի ՕՊԵԿ-ին միանալու արդյունքում ևս 0.8 մլն բարելով: Իսկ դա նշանակում է, որ ՕՊԵԿ-ը պետք է կրճատի քվոտաները, իսկ դա չլինելու պարագայում նավթի գները կմնան շատ ցածր մակարդակի վրա` ապահովելով սուր գնային պայքար ՕՊԵԿ-ի և աշխարհի մյուս նավթ արդյունահանող երկրների միջև:

Իհարկե, դժվար է կանխատեսել, թե այս իրադարձություններն ինչպես կազդեն Հայաստանի տնտեսության վրա, սակայն փաստը մնում է այն, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա են մի շարք զարգացումները, որոնք անուղղակիորեն իրենց ազդեցությունը կթողնեն նաև ՀՀ տնտեսության վրա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հունվար 27, 2016

Ամենաընթերցված նյութեր