2015թ.-ի 11 ամիսների ընթացքում ներմուծումը կրճատվել է 1 մլրդ 54 մլն, իսկ արտահանումը` 66 մլն ԱՄՆ դոլարով

Ըստ ՀՀ ԱՎԾ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների` 2015թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում լուրջ վնասներ է կրել ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը: Այս թեմային մենք անդրադարձել ենք մեր նախորդ տարվա հրապարակումներում և հույս կար, որ գոնե նոյեմբեր ամսվա դրությամբ արտաքին առևտրաշրջանառության մեջ կնկատվեն փոփոխություններ` պայմանավորված Ամանորի համար ներմուծվող ապրանքների քանակական աճով: Սակայն փաստը մնում է այն, որ նոյեմբերն այս առումով ոչ թե դրական զարգացումներ արձանագրեց, այլ ավելի խորացրեց բացասական միտումները: Հիմա արդեն մնում է հուսալ, որ դեկտեմբերի ցուցանիշները կլինեն դրական, սակայն սա ևս քիչ հավանական է: Ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված մոտեցումներ կան, որ երբ առևտրաշրջանառությունը կրճատվում է 20-25%-ից ավելի, ապա դա կարելի է դիտարկել որպես ճգնաժամային զարգացման սցենար կամ շոկ արտաքին առևտրաշրջանառության մեջ:

Ներմուծման կրճատման կառուցվածքը վերլուծելիս նկատում ենք, որ 11 ամիսների ընթացքում ԱՊՀ-ից ներմուծումը կրճատվել է 136 մլն ԱՄՆ դոլարով, իսկ միայն ՌԴ-ից այն կազմել է 98 մլն ԱՄՆ դոլար: ԵՄ երկրներից ներմուծումը կրճատվել է 337 մլն ԱՄՆ դոլարով, իսկ միայն Գերմանիայից` 77 մլն ԱՄՆ դոլարով:

Այլ երկրներից ներմուծման ծավալները կրճատվել են 558 մլն ԱՄՆ դոլարով, այդ թվում` Չինաստանից և Շվեյցարիայից յուրաքանչյուրից` 98 մլն ԱՄՆ դոլարով, Թուրքիայից` 88 մլն ԱՄՆ դոլարով, Ճապոնիայից` 53 մլն ԱՄՆ դոլարով: Իհարկե, սա նշանակում է, որ ոչ միայն վատ վիճակում են հայտնվել ՀՀ սպառողները` չունենալով համապատասխան գումարներ գնումներ անելու համար, այլ նաև այն երկրները, որոնք կորցրել են իրենց արտահանումը` զրկվելով արտարժութային հոսքերից:

Անդրադառնալով արտահանման հիմնախնդիրներին և երկրներին նկատում ենք, որ արտահանման կրճատումը հարաբերականորեն քիչ է և 11 ամիսների ընթացքում կազմել է մոտ 66 մլն ԱՄՆ դոլար: ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների անկումը կազմել է 87 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՌԴ արտահանումը նվազել է 80 մլն ԱՄՆ դոլարով: ԵՄ երկրներում ունենք արտահանման 25 մլն ԱՄՆ դոլարի հասնող անկում, իսկ այլ երկրներ արտահանումն աճել է 45 մլն ԱՄՆ դոլարով: Արտահանման ԱՊՀ և ԵՄ մեր գործընկերներին մենք կորցնում ենք, իսկ այլ երկրներից Իրաքը, Շվեյցարիան, Կանադան, Վրաստանը, Չինաստանը և այլն իրենց դիրքերը կարողանում են ամրապնդել: Հետաքրքիրն այն է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով մեր ակնկալիքները բավականին շատ էին, սակայն տեղի է ունենում սկզբունքորեն հակառակ գործընթաց: Իրականում պայքար էր գնում ԵԱՏՄ և ԵՄ խոշոր բլոկների միջև, բայց, արի ու տես, որ շահող կողմ դառնում են երրորդ երկրները, որոնք այս միավորների հետ կապ չունեն:

Հայաստանը պետք է դասեր քաղի այս ցուցանիշներից, քանի որ 2016թ.-ին ստիպված է լինելու պայքարել նաև այն շուկաների համար, որտեղ ունի լավ դիքեր, իսկ դա նշանակում է մրցակցային առավելությունները պետք է լիարժեք օգտագործել:

Աղյուսակ
ՀՀ արտաքին առևտուրն ըստ առանձին երկրների (ընտրված են մեծ ծավալ ունեցողները)

                                                                                            հազ. դոլար

 

Արտահանում

Ներմուծում

ըստապրանքիծագման

երկրի

2014թ.

հունվար-նոյեմբեր

2015թ.

հունվար-

նոյեմբեր

աճի տեմպը,

%

2014թ.

հունվար-նոյեմբեր

2015թ.

հունվար-նոյեմբեր

աճի

տեմպը,

%

ԸՆԴԱՄԵՆԸ

1 411 765.0

1 345 209.6

95.3

4 022 049.0

2 968 396.5

73.8

որից`

 

 

 

 

 

 

 ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ

326 561.9

239 661.7

73.4

1 217 897.5

1 057 812.9

86.9

ՌԴ

282 192.9

202 930.4

71.9

1 006 780.7

908 289.0

90.2

Ուկրաինա

10 217.9

5 139.3

50.3

176 451.3

113 444.7

64.3

Բելառուս

8 398.7

4 883.0

58.1

28 056.3

32 434.7

115.6

 ԵՄ ԵՐԿՐՆԵՐ

427 121.9

402 545.2

94.2

1 033 519.9

697 816.3

67.5

Ավստրիա

1 292.7

1 949.4

150.8

67 848.2

13 974.3

20.6

Բելգիա

56 951.3

45 353.3

79.6

81 984.5

45 203.7

55.1

Բուլղարիա

78 827.6

69 870.7

88.6

22 395.5

22 680.5

101.3

Ֆրանսիա

4 396.5

5 438.1

123.7

70 912.6

60 401.0

85.2

Գերմանիա

143 729.2

133 481.9

92.9

259 302.4

182 699.2

70.5

Իտալիա

32 681.0

46 499.9

142.3

164 025.4

129 222.6

78.8

Նիդերլանդներ

68 906.9

43 200.7

62.7

44 902.0

26 389.2

58.8

 ԱՅԼԵՐԿՐՆԵՐ

658 081.3

703 002.7

106.8

1 770 631.5

1 212 767.3

68.5

ԱՄՆ

84 949.1

50 880.3

59.9

122 637.0

93 551.3

76.3

Իրան

77 381.0

71 070.7

91.8

186 140.1

178 567.5

95.9

Թուրքիա

1 211.1

1 414.5

116.8

210 448.8

122 936.2

58.4

Շվեյցարիա

13 366.7

34 776.4

2.6 անգ.

140 074.5

42 378.2

30.3

Չինաստան

154 494.9

156 764.6

101.5

378 483.4

280 690.6

74.2

Ճապոնիա

121.8

3 526.0

28.9 անգ.

106 574.5

53 115.5

49.8

Իրաք

71 685.1

115 392.4

161.0

24 983.2

1 623.6

6.5

Կանադա

85 532.2

103 443.8

120.9

20 934.9

13 374.5

63.9

Վրաստան

74 232.0

104 049.1

140.2

64 681.8

61 472.4

95.0

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:13 Հունվար 11, 2016

Ամենաընթերցված նյութեր