Մակրոտնտեսական ցուցանիշների միտումները 2015թ.-ի հունվար-նոյեմբերին

Վերջերս լույս տեսան ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակվող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2015թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները: Իհարկե, դեռևս չեն հրապարակվել 2015թ.-ի ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն միտումները մի շարք ցուցանիշների մասով այնքան էլ գոհացուցիչ չեն: Պետք է նշել, որ 2015թ.-ի նոյեմբերի դրությամբ հաջողվել է ապահովել 2.9%-ի հասնող տնտեսական ակտիվության ցուցանիշ կամ տնտեսական աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 104.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 111.6%-ով: Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը, որպես այդպիսին, ՀՆԱ-ի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունենալով, իր վրա է կրում տնտեսական աճի լոկոմոտիվի դերը: 3.1%-ով նվազել է շինարարության ծավալը, որն այդպես էլ հնարավոր չեղավ ակտիվացնել ողջ 2015թ.-ի ընթացքում:

Խնդրահարույց է հանդիսանում ներքին առևտրաշրջանառությունը, որն իրական կյանքը նկարագրող լավագույն ցուցանիշներից է, իսկ նոյեմբերի դրությամբ վերջինիս 7.1%-անոց անկումը փաստում է այն մասին, որ ՀՀ բնակչության գնողունակությունն անկում է ապրել:

Գնաճի կամ սպառողական գների ինդեքսի մակարդակը 2015թ.-ի 11 ամիսների ընթացքում հաջողվել է պահել 104.1%-ի շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ԿԲ-ի կողմից իր սահմանադրական գործառույթների կատարման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել: Անդրադառնալով ՀՀ ԿԲ քաղաքականությանը` նաև նշենք, որ վերջինիս միջամտությունների կամ ինտերվենցիաների շնորհիվ հաջողվեց նաև կայուն մակարդակի վրա պահել դրամի փոխարժեքը, քանի որ վերջինս չնչին տատանումների ենթարկվեց, իսկ դա նշանակում է, որ դրամի արժեզրկման բեռը տեղափոխվեց 2016թ.-ի վրա: Դրա ապացույցն է հանդիսանում նաև այն, որ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում արժույթներն այլ միտումներ են դրսևորում, իսկ Հայաստանում տիրում է "կատարյալ կայունություն", որը լողացող փոխարժեքի քաղաքականության տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում:
Մակրոտնտեսական ցուցանիշներից միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 108.5%-ով, սակայն հարցը նրանում է, որ Հայաստանում ոչ միայն դիվերսիֆիկացված չէ տնտեսական աճը, այսինքն` մարդկանց 90%-ն իր վրա չի զգում տնտեսական աճի ազդեցությունը, այլ նաև անհավասարաչափ են բաշխված առանձին ոլորտների և ղեկավար ու սովորական աշխատողների միջև աշխատավարձերը, որի պարագայում նշված աշխատավարձերի աճը շատերի համար նկատելի չէ:

ՀՀ-ի համար լրջագույն խնդիրներից է մնում արտաքին առևտրաշրջանառության ծավալների անկումը, որը 2015թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանման բնագավառում կազմել է 4.7%, իսկ ներմուծման բնագավառում` 26.2%: Այս խնդիրն, իհարկե, ավելի լուրջ վերլուծություն է պահանջում, սակայն փաստը մնում է այն, որ Հայաստանը չի կարողանում ոչ միայն պահպանել իր ներմուծման նախկին ծավալները, այլ նաև սկսել է կորցնել արտահանման շուկաները:

ՀՀ տնտեսության համար դժվարին ժամանակահատված է սպասվում նաև 2016թ.-ին, և այն ոտքի կանգնացնելու համար շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, քան 2015թ.-ին:

 

Աղյուսակ
2015թ. հունվար-նոյեմբերի արդյունքները բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները

 

 

Չափի

միավոր

2015թ.

հունվար- նոյեմբեր

2015թ.

հունվար-նոյեմբերը

2014թ.

հունվար-նոյեմբերի նկատմամբ,%

Տնտեսական ակտիվության ցուցանիշը

%

x

102.9

Արդյունաբերական արտադրանքի ծավալը

մլն.դրամ

1 177 446.9

104.6

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը

մլն.դրամ

931 404.8

111.6

Շինարարության ծավալը

մլն.դրամ

352 603.3

96.9

Առևտրի շրջանառությունը

մլն.դրամ

2 004 277.6

92.9

Ծառայությունների ծավալը

(առանց առևտրի)

մլն.դրամ

1 059 707.6

103.0

Սպառողական գների ինդեքսը

%

x

104.1

Էլեկտրաէներգիայի արտադրությունը

մլն.կՎտ.ժ

7 064.6

101.4

Միջին ամսական անվանական աշխատավարձը

դրամ

181 412

108.5

Արտաքին առևտրաշրջանառությունը

մլն.դոլար

4 313.6

79.4

մլրդ.դրամ

2 059.1

x

այդ թվում`

 

 

 

արտահանում

մլն. դոլար

1 345.2

95.3

մլրդ. դրամ

642.1

x

ներմուծում

մլն. դոլար

2 968.4

73.8

մլրդ. դրամ

1 417.0

x

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Հունվար 08, 2016

Ամենաընթերցված նյութեր