2015թ.-ի հոկտեմբերին վարկերի ծավալն աճել է մոտ 4 մլրդ ՀՀ դրամով

Հայաստանում առկա լուրջ հիմնախնդիրների շարքին է դասվում այն, որ թե’ պետությունը, թե’ ձեռնարկությունները, և թե’ տնային տնտեսություններն ունեն հսկայական պարտքեր և վարկեր: Վարկերի բարձր տոկոսադրույքները շատ դեպքերում հնարավորություն չեն տալիս ձեռնարկություններին ցածր շահութաբերության պայմաններում աշխատել օգուտներով, որի արդյունքում վերջիններս հայտնվում են գրավադրված գույքը կորցնելու կամ երաշխավորներին ծանր իրավիճակի մեջ դնելու խնդրի առաջ:
Հայաստանում 2015թ.-ի 10 ամիսների ընթացքում մոտ 119 մլրդ դրամով վարկերի պորտֆելի նվազումը խոսում է այն մասին, որ բանկերը կա’մ ռեսուրսներ չունեն ավելի մեծ քանակությամբ վարկեր տալու, կա’մ մարդիկ հասկացել են, որ նման բարձր տոկոսներով վարկեր վերցնելն ունի անհեռանկարային և վտանգավոր բնույթ: Այս տեսանկյունից նաև սկիզբ է առնելու մի գործընթաց, որի արդյունքում բանկերը սկսելու են միավորվել կամ կլանվել խոշորների կողմից: Եվ արդեն իսկ մամուլում հայտնվում են նման գործարքների վերաբերյալ տվյալներ:
Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով մակրո մակարդակում տեղի ունեցող երևույթները նշենք, որ անհրաժեշտ է լուրջ հաշվարկներ կատարել մինչև վարկ վերցնելը, մինչև օգուտներ չստանալը չծախսել վարկից որևէ դրամ այլ նպատակների համար: Իկ ինչպես շատ դեպքերում տեղի է ունենում հայկական իրականության մեջ` դեռ ենթադրյալ շահույթը չստացած սկսում են այդ գումարի չափով ծախսել վերցրած վարկերից, որը մեղմ ասած ֆինանսական անգրագիտության մասին է խոսում: Ի դեպ, ֆինանսական գրագիտության ցուցանիշով Հայաստանը բավականին վատ համբավ ունի:

Հետաքրքիր է նաև սպառողական վարկերի վերլուծությունը. օրինակ` 1 տարով 24%-ով վերցնելով սպառողական վարկ տվյալ անձը կամ տնային տնտեսությունն իր ձեռք բերած ապրանքի դիմաց վճարում է 24%-ով ավելի թանկ, իսկ դա պետք է հաշվել նախօրոք: Մեկ հանգամանք ևս` ՀՀ վարկային պորտֆելի մոտ 25%-ը սպառողական վարկեր են, իսկ դրանք ուղղվում են տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև ներմուծված, այլ ոչ թե տեղում արտադրված ապրանքների ձեռքբերմանը, իսկ դա նշանակում է, որ մենք հայտնվում ենք պարտքերի մեջ, որից օգուտ են քաղում հիմնականում միայն բանկերն ու օտարերկրյա արտադրողները:

Կապիտալիզմի շարժիչ ուժը հանդիսացող վարկերն ու տոկոսադրույքներն այն գործիքներն են, որոնք զարգացող երկրների հաշվին հնարավորություն են տալիս հզորացնել իրենց տնտեսությունները զարգացած երկրներին: Սպառողներից կամ սովորական վարկ վերցնողներից շատերն այդքան հեռու չեն էլ մտածում, սակայն մեզանից յուրաքանչյուրը պետք է այնքան խելացի լինի, որպեսզի չհայտնվի պարտքերի ու վարկերի թակարդի մեջ:
Ուսումնասիրելով ՀՀ բանկերի կողմից ներգրաված ավանդների և տված վարկերի ցուցանիշները նկատում ենք, որ 2015թ.-ի հոկտեմբերի դրությամբ ներգրավել են մոտ 30 մլրդ դրամի հասնող ավանդներ, իսկ տրվել են ընդամենը 4 մլրդ դրամի վարկեր: Սա փաստում է այն մասին, որ բանկային համակարգը սկսել է վնասով աշխատել, ներգրավում են ավանդներ սեփական խնդիրները լուծելու համար, իսկ վարկավորման համար անհրաժեշտ գումարներ չեն մնում կամ չունեն: Կարելի է նաև ենթադրել, որ վարկեր տրամադրելու հետ կապված առկա է խստացված ռեժիմ, ուսումնասիրում են բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ դրանց առկայության դեպքում մերժում են վարկի տրամադրումը: Նման պայմաններում ակնկալել, որ տնտեսությունը կզարգանա բավականին դժվար է, քանի որ վարկերի և տնտեսական աճի միջև կապն ակնհայտ է:

Աղյուսակ 

Առևտրային բանկերի վարկերն ըստ տնտեսության հատվածների
(ժամանակահատվածի վերջ, մլն. ՀՀ դրամ)

Վարկեր

 2014

 2015

 

Դեկտեմբեր

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Ռեզիդենտներին

2 091 377

2 006 802

1 975 627

1 968 593

 Դրամով

714 849

670 262

664 865

672 072

 Արտարժույթով

1 376 528

1 336 540

1 310 762

1 296 521

Այդ թվում`

 

 

 

 

Ձեռնարկություններին

1 181 094

1 146 690

1 124 276

1 124 907

 Դրամով

175 480

175 731

172 506

183 097

 Արտարժույթով

1 005 615

970 959

951 770

941 810

Տնային տնտեսություններին

812 194

782 108

771 144

760 307

 Դրամով

506 312

464 887

462 177

455 667

 Արտարժույթով

305 882

317 221

308 967

304 640

Շահույթ չհետապնդող

կազմակերպություններին

63 628

46 140

47 231

50 282

 Դրամով

7 226

3 033

2 872

5 155

 Արտարժույթով

56 402

43 108

44 359

45 128

Այլ ֆինանսական

կազմակերպություններին

34 460

31 864

32 976

33 097

 Դրամով

25 832

26 612

27 309

28 152

 Արտարժույթով

8 629

5 252

5 667

4 944

Ոչ ռեզիդենտներին

96 979

82 190

89 696

100 637

 Դրամով

15 881

30 376

45 251

57 301

 Արտարժույթով

81 099

51 814

44 445

43 336

ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՐԿԵՐ

2 188 357

2 088 993

2 065 323

2 069 230

Համեմատելով 2014թ.-ի դեկտեմբերի ցուցանիշներ ի հետ նկատում ենք, որ ձեռնարկությունների վարկավորման մեջ նվազել է արտարժույթով վարկերի ծավալը մոտ 60 մլրդ դրամով, իսկ դրամով տրվող վարկերն ավելացել են մոտ 8 մլրդ դրամով: Տնային տնտեսություններն իրենց վարկերը նվազեցրել են մոտ 52 մլրդ դրամով: Սրանք ցուցանիշներ են, որոնք արտացոլում են 2015թ.-ի 10 ամիսների զարգացումները, և ցույց են տալիս, որ բանկային համակարգն իրական կերպով արձագանքում է տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներին` անկախ նրանից, որ տնտեսական ակտիվության 3.5%-անոց աճ ունենք:

Այս ամենը դեռ քիչ էր, հիմա էլ աշխարհը կանգնած է մեկ այլ խնդրի առաջ, որի հիմքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման հնարավոր քայլն է դեկտեմբերի 16-ին: Այս քայլից հետո դոլարը կթանկանա, իսկ ՀՀ վարկային պորտֆելի մոտ 1 տրիլիոն 340 մլրդ դրամի հասնող մասն արտարժույթով տրված վարկերն են` հիմնականում դոլարով, իսկ դա, ինչպես 2014թ.-ի վերջին, կարող է լուրջ հարված հասցնել դոլարով վարկ ունեցողներին: Մնում է միայն հուսալ, որ տոկոսադրույքները չեն բարձրացվի, իսկ դոլարի փոխարժեքը կմնա կայուն, քանի որ նման ֆինանսական հարվածները կարող են լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել դոլարով վարկ ունեցող և’ տնային տնտեսությունների, և’ ձեռնարկությունների համար, իսկ վերջիններիս գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:01 Դեկտեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր