2015թ.-ի հոկտեմբերին ավանդներն ավելացել են մոտ 30 մլրդ դրամով

Հայաստանում տնտեսական ցուցանիշները մեղմ ասած ահազանգող են, բայց կան ոլորտներ, որտեղ դրական զարգացումներ ևս նկատվում են: ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված հոկտեմբեր ամսվա ավանդների ցուցանիշից ակնհայտ է դառնում, որ դրանք նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել են մոտ 30 մլրդ դրամով: Իհարկե, պետք է նշել, որ ավանդների վիճակագրությունը տարվում է ռեզիդենտության սկզբունքի ինչպես նաև դրամ-արտարժույթ բաժանման հիման վրա: Փաստացի հոկտեմբերին գրանցվել է ոչ ռեզիդենտների կողմից դրվող ավանդների մոտ 3.8 մլրդ դամի կրճատում և հետաքրքիրն այն է, որ վերջիններս իրենց արտարժույթով ավանդների մասը փոխել և դարձրել են դրամով, քանի որ արտարժույթով ավանդների մասով կրճատումը կազմել է մոտ 14.7 մլրդ, իսկ դրամով ավանդների ավելացումը մոտ 11 մլրդ ՀՀ դրամ: Հետաքրքիր փաստերից է նաև այն, որ ոչ ռեզիդենտների ավանդները ՀՀ բանկերում կազմում են մոտ 414 մլրդ դրամ, որ բավականին մեծ թիվ է:

ՀՀ ռեզիդենտների ավանդները հասել են 1 տրիլիոն 439 մլրդ դրամի: Դրամով ավանդների աճը կազմել է մոտ 25 մլրդ ՀՀ դրամ` հասնելով 520 մլրդ ՀՀ դրամի: Արտարժույթով ավանդները հոկտեմբերի դրությամբ կազմել են 918 մլրդ դրամ` աճելով 8 մլրդ դրամով: Ստացվում է, որ հոկտեմբերին գրանցված արտարժույթների փոխարժեքի որոշակի անկումը ստիպել է ավանդատուներին անցում կատարել ՀՀ դրամով ավանդների, քանի որ դրամի վստահության մակարդակը որոշ առումով բարձրացել է: Ամենայն հավանականությամբ այս միտումը կշարունակվի նաև նոյեմբերին, որում կհամոզվենք նաև նոյեմբերի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից:

Այսպես` Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները` ահաբեկչական դեպքերը, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տարվող քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ եվրոն սկսել է արժեզրկվել: Այս ֆոնի վրա իր դիրքերը որոշակիորեն կայուն է պահում ԱՄՆ դոլարը, քանի որ մարդիկ, սովորաբար, խնայողական արժույթների մեջ ընտրություն կատարելիս նախընտրությունը տալիս են եվրոյին կամ դոլարին: Եվ այս միտումը հետաքրքիր ձևով արտացոլվել է նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների վիճակագրության մեջ:

Աղյուսակ
Առևտրային բանկերի ավանդներն ըստ տնտեսության հատվածների
(ժամանակահատվածի վերջ, մլն. ՀՀ դրամ)

ԱՎԱՆԴՆԵՐ

2015

 

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Ոչ ռեզիդենտներից

413 466

418 409

414 798

Արտարժույթով

381 430

367 862

353 241

Դրամով

32 037

50 548

61 556

Ռեզիդենտներից

1 422 138

1 405 862

1 439 282

Դրամով

497 548

495 728

520 454

Արտարժույթով

924 589

910 133

918 828

Ընդամենը ավանդներ

1 835 604

1 824 271

1 854 080

 

Իհարկե, ավանդներին զուգահեռ պետք է աճի նաև վարկավորումը, սակայն վարկավորման ծավալների աճը հոկտեմբերին կազմել է ընդամենը 4 մլրդ ՀՀ դրամ, այսինքն` ստեղծվել մի իրավիճակ, որի պարագայում առևտրային բանկերը ներգրավում են ավելի շատ ավանդներ, քան տալիս են վարկեր: Սա փաստում է այն մասին, որ կա’մ բանկերն ունեն ֆինանսական խնդիրներ և վերջիններիս անհրաժեշտ են դրամական միջոցներ, կա’մ առկա են վարկեր տրամադրելու հետ կապված դժվարություններ, որի արդյունքում տնտեսության վարկավորման ծավալները նվազում են` կապված բարձր տոկոսադրույքների, ռեսուրսների բացակայության, իսկ գուցե նաև տնտեսական ծրագրերի բացակայության արդյունքում:

Բանկային ոլորտում բավականին շատ հետազոտություններ կան արված այն հարցի շուրջ, թե ինչպես է վարկավորման ծավալների կրճատումն ազդում տնտեսական աճի վրա: Ճիշտ է նաև մյուս կամ ավանդների ավելացման մոտեցումը ևս, քանի որ ավանդները տնտեսության մեջ չգտնելով համապատասխան ներդրումների համար նպաստավոր ոլորտներ տեղաբաշխվում են բանկերում, իսկ ձեռնարկությունների կողմից դրված ավանդների աճը դրա փաստացի վկայությունն է:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:00 Դեկտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր