Ամերիկացիների 10-ից 3-ը ինքնազբաղված են

Ինքնազբաղված ամերիկացիները և նրանց վարձու աշխատողները 2014թ.-ի տվյալներով զբաղեցրել են 44 մլն աշխատատեղ, որը կազմում է ընդհանուր աշխատատեղերի 30%-ը։ Այս մասին նշել է ԱՄՆ-ում Pew research հետազոտական ընկերությունը` 2014թ.-ի հետազոտության արդյունքների հրապարակման ժամանակ։ Ինքնազբաղվածները կազմել են 14,6 մլն, իսկ նրանց կողմից վարձու աշխատակիցների թիվը՝ 29,4մլն։

Ձեռնարկատիրության դերը աշխատատեղերիի ստեղծման համար շատ կարևոր է քաղաքականություն մշակողների համար: Սակայն մինչ այս պարզ չի եղել, թե որքանով է ինքնազբաղվածը նպաստում աշխատատեղի ստեղծմանը, քանի որ ոչ բոլոր ինքնազբաղվածներն են նոր աշխատատեղ բացում: Նրանց միայն 4-ից 1-ն է (3,4 մլն), որ ունի առնվազն 1 վճարովի աշխատանք:

Շատ հետաքրքիր է նաև դեմոգրաֆիական բաշխվածությունը: Ասիացի-ամերիկացիները, որոնց 10-ից 1-ն է ինքնազբաղված, առաջատար են այն խմբերում, որտեղ նրանք վարձու աշխատողներ ունեն: Ինքնազբաղված ասիացիների 1/3-ը (31%-ը) 2014թ.-ի տվյալներով ունեցել է առնվազն 1 վարձու աշխատող: Հետազոտական կենտրոնը այս թիվը համեմատում է մյուս խմբերի ընդհանուր թվի հետ, որը կազմում է 1/4: Այսինքն` ասիացիների գործերը ոնց որ էդքան էլ վատ չեն ԱՄՆ-ում:

Մի քանի խոսք նաև սեռային բաշխվածության մասին. տղամարդիկ 2 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն ինքնազբաղված լինելու քան կայանք` 12%-ը 7%-ի դեմ, ավելի մեծ հավանականություն ունեն ունենալ վարձու աշխատող` 28%-ը 16%-ի դեմ և վերջապես տղամարդկանց ավելի շատ են վարձում, քան կանանց:

Ինքնազբաղվածությունը հիմնականում տարածվում է գյուղատնտեսության, անտառատնտեսության, ձկնորսության և շինարարական ոլորտներում: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:30 Նոյեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր