Օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալները և առաջիկա տնտեսական զարգացումները ՀՀ-ում

Յուրաքանչյուր երկրի ներդրումների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս շատ մեծ տեղ է տրվում տվյալ երկրում կատարվող իրական օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշին: Նախ` նշենք, որ զուտ հոսքեր ասելով հասկանում ենք. օրինակ` Հայաստանի կողմից Իրանում կատարված ներդրումերի և Իրանի կողմից Հայաստանում կատարած ներդրումների տարբերությունը: Եթե Հայաստանն է շատ ներդրումներ կատարել, ապա զուտ ներհոսքի ցուցանիշը բացասական է և ընդհակառակը:

2014թ.-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում կատարված ներդրումները կազմել են 77.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2015թ.-ի համապատասխան ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 81.8 մլրդ ՀՀ դրամի` ավելանալով 4.7 մլրդ ՀՀ դրամով:

Սակայն այս ավելացումը բավականին հետաքրքիր ձևով է բաշխվել 2015թ.-ին և ունեցել է ավելի դիվերսիֆիկացված բնույթ, իսկ դա նշանակում է, որ առանձին երկրների տեսակարար կշիռների միջև տարբերությունները փոքրացել են: Այսպես, 2014թ.-ի 7 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ընդհանուր ներդրումները կազմել են 28.6 մլրդ ՀՀ դրամ: Սա հասկանալի է` ՌԴ-ն ՀՀ-ի համար առաջին տնտեսական գործընկերն է, բայց արի ու տես, որ մեկ տարի հետո ներդրումները կրճատվել են 26.4 մլրդ ՀՀ դրամով և ՌԴ-ն հայտնվել է առաջին տասնյակից դուրս կարգավիճակում: Իհարկե, դա կարելի է բացատրել ՌԴ-ում առկա տնտեսական վատ վիճակով, կիրառվող պատժամիջոցներով, նավթի ցածր գներով, բարձր ինֆլյացիայով և այլն, սակայն դրանից առկա իրավիճակը չի փոխվում: 2014թ.-ի 7 ամիսների ընթացքում 2-րդ հորիզոնականում է գտնվել Կիպրոսը, իսկ զուտ ներդրումները կազմել են 23.9 մլրդ ՀՀ դրամ: Մեկ տարի հետո` 2015թ.-ի 7 ամիսների ցուցանիշը 13 մլրդ ՀՀ դրամով ավելի քիչ է: Կիպրոսը համարվում է ռուսական օլիգարխիայի փողերի օֆշորային կենտրոնը, իսկ Կիպրոսից եկող գումարները, սովորաբար, Հայաստան են հասնում օֆշորային սխեմաներով: 2014թ.-ի վերոնշյալ ժամանակահատվածում 3-րդ ցուցանիշը Բրիտանական Վիրջինյան կղզիներինն է եղել, որը ՀՀ-ում կատարել է 13.3 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, իսկ 4-րդում` Միացյալ Թագավորությունը: Եթե բրիտանական օֆշորի և հենց Միացյալ Թագավորության կողմից կատարված զուտ ներդրումները գումարենք, կստացվի 22.8 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ: Այսինքն` 3-րդ և 4-րդ հորիզոնականները միասին վերցրած, կրկին բավականին մեծ ցուցանիշ ունեն: Ընդհանուր 77.1 մլրդ զուտ ներդրումների մեջ նշված 4 երկրների մասնաբաժինը կազմում է 75.3 մլրդ ՀՀ դրամ, որը փաստում է չդիվերսիֆիկացված համագործակցության մասին:

Մեկ ուշագրավ փաստ ևս, 2014թ.-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ-ի կողմից Լիբանանում արվել է 13 մլրդ ՀՀ դրամի, իսկ Արգենտինայում` 13.4 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, փաստացի` զուտ ներհոսքը եղել է բացասական և կազմել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ: Այսինքն` նման մեծ գումարներ Հայաստանից ներդրումների տեսքով հոսել են դեպի այդ երկու երկրները:

2015թ.-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ-ում զուտ ներդրումների առաջատարներն են Գերմանիան` 11 մլրդ ՀՀ դրամ, Կիպրոսը` 10.9 ՀՀ դրամ և ԱՄԷ-ն` 9.3 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշներով: Հետաքրքիր փաստերից է այն, որ այդքան խոսվում է Իրանից Հայաստան ներդրումներ բերելու մասին, բայց զուտ ներդրումների առումով 45.6 մլն ՀՀ դրամով ավելի են Հայաստանի ներդրումներն Իրանում: Սա նշանակում է, որ Իրանից Հայաստան մեծ ներդրումների հոսք ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Ներհոսքի բացասական ցուցանիշով աչքի է ընկել նաև Իտալիան, որտեղ 1 մլրդ ՀՀ դրամի չափով Հայաստանից ավելի շատ են ներդրումներ արվել, քան հակառակ ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ 2015թ.-ին նվազել են ուղղակի ներդրումները: 2014թ.-ի համեմատությամբ 2015թ.-ին ունեցել ենք երկրների ավելի դիվերսիֆիկացված կազմ: Ներդրումների աշխարհագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի կողմից զուտ ներհոսքն չի գերազանցում անգամ 1 մլրդ ՀՀ դրամը, չնայած աշխարհի մակարդակով ՌԴ-ից հետո ԱՄՆ-ում ամենամեծ հայկական սփյուռքն ունենք: Այս տվյալներից կարելի մի շարք հետաքրքիր հետևություններ անել դեպի հետ հոսող ներդրումային միջոցների և Հայաստանի ներդրումային միջավայրում առկա դժվարությունների վերաբերյալ:

Աղյուսակ

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն ըստ երկրների

 մլն.դրամ

 

 

Երկիր

2014թ. հունվար-հունիս

2015թ. հունվար-հունիս

Զուտ հոսքեր

Զուտ հոսքեր

ընդամենը

ներդրումներ

որից`

ուղղակի

ներդրումներ

ընդամենը

ներդրումներ

որից`

ուղղակի

ներդրումներ

ԸՆԴԱՄԵՆԸ

77 172.3

73 377.8

81 867.0

30 701.7

այդ թվում՝

 

 

 

 

Ռուսաստանի

Դաշնություն

28 658.8

36 434.8

2 258.4

3 432.6

Կիպրոս

23 974.0

2 608.2

10 947.2

-865.3

Վիրջինյան կղզիներ,

Բրիտանական

13 374.1

281.3

8 423.9

-

Միացյալ

Թագավորություն

9 503.1

11 202.6

5 893.8

4 938.2

Գերմանիա

5 558.9

9 166.2

11 055.5

5 479.5

Իռլանդիա

5 367.9

4 906.3

4 015.5

3 984.3

Շվեյցարիա

4 249.0

3 925.9

2 531.6

-156.5

Նիդերլանդներ

3 082.3

-826.1

3 744.7

25.3

Լյուքսեմբուրգ

2 998.0

2 473.3

769.9

573.8

Ֆրանսիա

1 038.1

1 700.7

3 450.5

3 774.8

Սեյշելներ

748.9

-206.3

2 535.1

2 535.1

Միացյալ

Նահանգներ

396.3

133.0

545.6

865.5

Կանադա

312.4

3.5

6 041.3

469.6

Իտալիա

172.3

172.3

-1 046.1

-1 046.1

Լեհաստան

160.6

160.6

-

-

Իրան

45.6

45.6

-45.6

-45.6

Կուբա

37.4

37.4

450.2

450.2

Բելգիա

6.3

-3.4

-39.2

-

Խորվաթիա

2.8

-

18.7

-

Բելիզ

2.0

2.0

39.9

39.9

Բելառուս

0.1

0.1

-23.0

-0.2

Նորվեգիա

-0.2

-0.2

-

-

Դանիա

-0.3

-0.3

-

-

Սլովենիա

-0.6

-0.6

63.3

63.3

Պանամա

-6.3

-6.3

-84.5

-84.5

Ուզբեկստան

-8.6

-8.6

0.2

0.2

Ֆինլանդիա

-176.9

-

-167.5

-

Արաբական Միացյալ

Էմիրություններ

-314.9

-364.8

9 333.9

0.0

Հունգարիա

-461.2

41.0

314.6

12.2

Լիբանան

-13 058.6

-5 005.5

294.6

-164.9

Արգենտինա

-13 485.4

1 508.6

7 799.6

3 675.2

Այլ

4 996.4

4 996.4

2 744.9

2 744.9

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:06 Նոյեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր