ՀՀ-ում գործող ներդրումային ընկերությունների հիմնական ցուցանիշների միտումները

Վերջին 11-12 տարիների ընթացքում ՀՀ-ում բավականին ակտիվ գործունեություն են սկսել ծավալել ներդրումային ընկերությունները: Այդ մասին են վկայում նաև վերջիններիս տնտեսական գործունեության արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները:

2003թ.-ի համեմատությամբ 2014թ.-ին ներդրումային ընկերությունների ակտիվներն աճել են 4 անգամից ավելի, 8.2 մլրդ ՀՀ դրամից հասնելով 25.4 մլրդ ՀՀ դրամի, իսկ 2015թ.-ին դրանք հասել են 26.3 մլրդ ՀՀ դրամի: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ օրինակ 2008թ.-ի վերջին սկիզբ առած ճգնաժամի և 2009թ.-ի ցուցանիշների միջև կա մոտ 8 մլրդ ՀՀ դրամի տարբերություն, այսինքն` աշխարհը գտնվում էր համաշխարհային ճգնաժամի մեջ, իսկ ՀՀ ներդրումային ընկերությունները կրկնակի աճ էին արձանագրում:

Ամենաբարենպաստ տարին ներդրումային ընկերությունների համար եղել է 2013թ.-ը` տարեվերջին առկա ակտիվները կազմել են մոտ 27 մլրդ ՀՀ դրամ:

Ներդրումային ընկերությունների ակտիվների աճի հետ մեկտեղ աճել են նաև վերջիններիս պարտավորությունները, 2015թ.-ի 4 ամիսների տվյալներով դրանք գերազանցել են տարեսկզբի 20.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ 4-րդ ամսում` 22.3 մլրդ ՀՀ դրամը:

Աղյուսակ 1

Ներդրումային ընկերությունների հիմնական ցուցանիշներ

մլնՀՀդրամ

Ամսաթիվ

Ընդամենը

ակտիվներ

Ընդամենը

պարտավորություններ

Ընդհանուր

կապիտալ

Կուտակված

շահույթ

2003

8 239,0

7 626,0

607,0

217,0

2004

7 471,4

6 089,8

1 381,6

907,8

2005

7 725,7

6 693,8

1 032,0

542,7

2006

10 530,5

9 282,4

1 248,1

629,2

2007

8 746,6

6 682,1

2 064,5

715,8

2008

7 728,2

4 900,1

2 721,1

146,3

2009/12

15 572,9

12 636,6

2 936,3

317,6

2010/12

19 556,1

16 359,9

3 196,2

416,9

2011/12

21 827,4

18 597,4

3 230,0

801,9

2012/12

23 609,3

19 811,5

3 797,8

616,6

2013/12

27 039,0

21 870,7

5 168,2

1 021,2

2014/12

25 410,9

20 481,7

4 929,1

1 422,2

2015/01

25 586,5

20 568,9

5 017,5

1 498,8

2015/02

26 717,3

22 254,2

4 463,1

1 231,4

2015/03

26 622,2

22 175,0

4 447,5

1 244,7

2015/04

26 318,1

22 360,0

3 958,1

750,2

Ակտիվների և պարտավորությունների տարբերությունը տարբեր տարիների տատանվել է 600 մլն ՀՀ դրամից մինչև 5.1 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: Այսպես, ընդհանուր կապիտալն ամենաշատն է եղել 2013թ.-ին` 5.1 մլրդ, իսկ 2015թ.-ի 4-րդ ամսվա դրությամբ կազմել է 3.9 մլրդ ՀՀ դրամ` մոտ 500 մլն դրամով նվազելով նախորդ ամսվա համեմատությամբ: Սա նշանակում է, որ ներդումային ընկերությունների ընդհանուր կապիտալը նվազում է, և դա հանգեցնում է նաև վերջիններիս շահութաբերության անկման:

Շահութաբերության ցուցանիշները 2015թ.-ի առաջին 3 ամիսներին տատանվել են 1.2-1.5 մլրդ ՀՀ դրամի շրջանակներում, սակայն նկատելի է տարեսկզբի համեմատությամբ գրեթե կրկնակի անկում, քանի որ 4-րդ ամսում դրանք հասել են 750 մլն ՀՀ դրամի:

Այս միտումները շարունակվելու պարագայում Հայաստանի ներդրումային ընկերությունների գործունեության համար պայմանները դառնալու են ոչ նպաստավոր: Հայաստանն ունի ներդրումների ներգրավման խնդիր, անկախ նրանից դա կլինի ներքին, թե արտաքին աղբյուրների հաշվին: Իսկ այս նվազող միտումների պարագայում ակնկալել ՀՀ-ում ներդրումների աճ` բավականին դժվար է: 2015թ.-ի առաջին եռամսյակում գրանցված շահութաբերության աճն ամենաբարձրն է դիտարկվող ողջ ժամանակահատվածում, իսկ այդ միտումներն առաջին եռամսյակից հետո` ահազանգող են:

Պետք է նաև նշել, որ ՀՀ-ում ներդրումային ընկերությունների կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն ավելի քիչ է իրականցվում, քան բանկային համակարգի միջոցով: Հայաստանում այդ առումով ավելի շատ զարգացած է բանկային համակարգը, իսկ ներդրումային ընկերությունները, կարելի է ասել, կամաց-կամաց ամրապնդում են իրենց դիրքերը: Իհարկե, ներդրումային ընկերությունների ակտիվների մեծությունը ևս թույլ չի տալիս խոշոր ներդրումային նախագծեր ֆինանսավորել, սակայն այս ընկերությունների դերը կարող է բավականին մեծանալ ապագայում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հատկապես, ակտիվներ կառավարող ներդրումային ընկերությունների համաշխարհային տասնյակն ունի հսկայական ռեսուրսներ իր տնօրինության տակ, որոնք կազմում են 500-2000 մլրդ ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացնում ենք համաշխարհային ներդրումային ընկերությունների այն տասնյակը, որոնք կառավարում են ամենաշատ ակտիվները:

Աղյուսակ 2

Ակտիվների կառավարման ներդրումային ընկերությունների համաշխարհային տասնյակը

մլրդ ԱՄՆ դոլար

Ընկերության անվանումը

Տնօրինվող

ակտիվները

UBS AG

2,059

Barclays Global Investors

1,400

State Street Global Advisors

1,367

Fidelity Investments

1,299

Capital Group

1,200

The Vanguard Group

852

JPMorgan Chase

782

Deutsche Bank

723

Northern Trust

598

AllianceBernstein

516

 

 ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Սեպտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր