ՀՀ պարենամթերքի ներմուծման 2015թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Հայաստանում ներմուծման քաղաքականությունը լուրջ վերանայման կարիք ունի, քանի որ Հայաստանը չկարողանալով օգտագործել իր արտադրական հնարավորությունները ստիպված է ներմուծել: Ներմուծման փոխարինմանը լուրջ խոչընդոտ են հանդիսանում նաև մենաշնորհները, որոնք, ինչպես անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներում, ազդում են նաև ազգային պարենային հաշվեկշռի վրա: Դա է հիմնական պատճառը, որ ներմուծման փոխարինման քաղաքականությունը պետք մղվի առաջնային պլան:

Այս համատեքստում փորձել ենք անդրադառնալ ոչ թե ամբողջ ներմուծվող ապրանքների կառուցվածքին, այլ միայն պարենամթերքի ներմուծմանը:

ՀՀ ներմուծված պարենամթերքների 2015թ.-ի առաջին երկու եռամսյակների միտումների վերլուծությունը բավականին հետաքրքիր է, քանի որ մի շարք պարենամթերքների մասով, եթե ընդունենք, որ վերջիններս ունեն համաչափ եռամսյակային բաշխվածություն ներմուծման տեսանկյունից, ապա կարելի է եզրակացնել, որ տարեվերջին ներմուծման ծավալները պարենամթերքի բնագավառում կրճատվելու են:
Օրինակ` առաջին երկու եռամսյակներին ներմուծվել է մոտ 127 հազար տոննա ցորեն, իսկ նախորդ` 2014թ.-ի տարեկան ցուցանիշը կազմել է 332 հազար տոննա: Մյուս կողմից, 2015թ.-ի 2-րդ եռամսյակում կտրուկ աճ է նկատվել ներմուծվող ալյուրի մասով` 47 հազար տոննա, որը 4 անգամ ավելի է անգամ 2011թ.-ի ցուցանիշից: Իսկ դա փաստում է, որ ալրաղացները ցորեն աղալու տեսանկյունից մատնվելու են անգործության, իսկ ալյուր ներմուծողները մրցակցելու են վերջիններիս հետ: Տնտեսագիտական լեզվով ասած, կրկին ավելացված արժեքը ստեղծվելու է դրսում, իսկ ՀՀ-ում սպառելու է պատրաստի արտադրանք:

Բրնձի ներմուծման ծավալները, չնայած 2015թ.-ի 2-րդ եռամսյակում կրճատվել են, այնուամենայնիվ 2014թ.-ի ներմուծման ծավալների կեսից ավելիի չափով կես տարվա կտրվածքով արդեն իսկ ներմուծվել է:
Մակարոնեղենի ներմուծման 2015թ.-ի կիսամյակային տվյալները կազմել են 3 հազար տոննայից մի քիչ ավելի, իսկ դա նշանակում է, որ 2015թ.-ին ավելի շատ մակարոնեղեն ենք սպառելու, քան 2014թ.-ին: Հաշվի առնելով, որ մակարոնի սպառման աճը, սովորաբար, ուղեկցվում է նաև վատ տնտեսական իրավիճակով, կարելի է եզրակացնել, որ 2015թ.-ին կենսամակարդակի անկում է գրանցվելու:

Շաքարի ներմուծման ծավալները 2014թ.-ին ներմուծված 5.5 հազար տոննայի կեսից մի քիչ են պակաս, որը ցույց է տալիս, որ շուկան տրենդի մեջ է կամ միտումները պահպանվում են` չնչին տատանումներով:
Բուսական յուղի ներմուծման 2015թ.-ի առաջին կիսամյակի տվյալները հուսադրող չեն, քանի որ, եթե 2014թ.-ին ներմուծվել է 25.7 հազար տոննա բուսական յուղ, ապա այժմ 8.8 հազար տոննա է կազմում ներմուծման ծավալը:
2014թ.-ի համեմատությամբ ձվի ներմուծումը կտրուկ նվազել է, իսկ դա դրական է, քանի որ ընդամենը 24.4 տոննա է ներմուծվել 2015թ.-ի 1-ին կիսամյակում: Դա նշանակում է, որ թռչնաբուծարանները ներքին պահանջարկը ապահովում են:

Թռչնի մսի ներմուծումը գրեթե կրկնում է 2014թ.-ի միտումները, քանի որ 2015թ.-ի առաջին կիսամյակում ունենք մոտ 16.5 հազար տոննա ներմուծում, որը 2014թ.-ի մոտ կեսն է կազմում, իսկ դիտարկվող տարիներից ամենաշատ ներմուծվել է 2011թ.-ին` մոտ 39 հազար տոննա:

Տավարի մսի ներմուծումը կտրուկ կրճատվել է, քանի որ 2014թ.-ին այն կազմել է 5.5 հազար տոննա, իսկ 2015թ.-ի առաջին կիսամյակում ունենք 1.7 հազար տոննա: Սա նշանակում է կա’մ սպառման ծավալների կրճատում, կա’մ տեղական արտադրության հաշվին շուկայի այս հատվածի սպասարկում:

Խոզի մսի ներմուծումը 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 3.1 հազար տոննա, իսկ նախորդ 2014թ.-ին ամբողջությամբ եղել է 7.2 հազար տոննա, իհարկե, այստեղ կա Ամանորի գործոնը և ներմուծման ծավալները կավելանան հիմնականում տարվա վերջում:

Աղյուսակ

Պարենամթերքի ներմուծում (էջ 60)

Տոննա

 

2011

2012

2013

2014

2015

եռ.

II եռ.

Ցորեն

356038.3

477681.2

345571.8

332307.4

40125.1

87353.4

Ալյուր

11769.9

1285.8

896.6

3032.5

3672.0

47203.1

Բրինձ

10425.0

10413.1

10271.5

10620.9

3886.5

2262.2

Մակարոնեղեն

4129.0

4315.4

4825.4

5337.6

1573.0

1458.7

Շաքար

4316.8

3624.0

4850.2

5494.8

1126.3

1477.8

Բուսական յուղ

23762.5

26573.0

25984.2

25735.1

3583.6

5310.7

Ձու

1983.2

27.1

1245.7

870.8

12.2

12.2

Թռչնի միս

38971.0

33634.7

31723.6

31911.4

11560.6

5075.2

Տավարի միս

10115.5

8335.8

5453.3

5570.7

1001.3

688.0

Խոզի միս

5081.6

8261.5

8136.4

7295.8

1150.9

1955.6

Կաթ (բոլոր տեսակները)

3507.2

3066.5

3095.2

4455.5

739.4

905.5

Կարագ

4540.2

4907.4

4749.0

5262.3

798.7

1590.2

Պանիր

1019.2

1056.2

1243.7

1187.9

206.6

261.6

Բանջարեղեն

28781.5

20043.6

19336.9

27601.3

6291.5

10534.5

որից` կարտոֆիլ

9365.0

5099.4

4078.9

8281.3

20.2

3242.1

Միրգ (ներառյալ` ընկուզապտուղներ)

33577.7

29145.3

29603.2

35498.4

8514.7

6554.4

որից` խաղող

857.3

1108.0

723.3

754.2

119.2

78.5

բոստանային մշակաբույսեր

434.1

347.4

340.8

376.6

2.6

98.3

Կաթի բոլոր տեսակների ներմուծումը կրճատվել է, այն 2015թ.-ի 1-ին կիսամյակում կազմել է 1.6 հազար տոննա, իսկ 2014թ.-ին` 4.4 հազար տոննա, իսկ դա նշանակում է, որ ոլորտում առկա են դժվարություններ, ինչպես նաև նկատվելու է կաթնամթերքի սպառման ծավալների անկում: Դա են վկայում նաև կարագի և պանրի ներմուծման ծավալների որոշակի անկումները, որոնք տարեվերջին հազիվ թե մոտ լինեն նախորդ տարվա ցուցանիշին:
Բանջարեղենի շուկայում ամենայն հավանականությամբ նախորդ տարվա միտումները կպահպանվեն, իսկ մրգի շուկայում դրանք ամենայն հավանականությամբ կակտիվանան տարեվերջին:

Այսպիսով` առանձին շուկաներում միտումները պահպանվում են, որոշ դեպքերում ունենք ներմուծման միտումների աճ: Սակայն պարենամթերքի ներմուծման շուկայում առկա են որոշակի բացասական միտումներ և մնում է հուսալ, որ մինչև տարեվերջ դրանք կկարգավորվեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Սեպտեմբեր 07, 2015

Ամենաընթերցված նյութեր