Coca Cola vs Pepsi

Ստեղծվելով 1886 և 1903 թվականներին` Coca-Cola-ն ու Pepsi-ն դարձան գազավորված ըմպելիքների ոլորտում ամենամեծ մրցակիցները: Երկուսն էլ պայքարում են շուկայում առաջատարի դիրք գրավելու համար: Հետաքրքրական է, երբ աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակում /ըստ BrandZ ընկերության/ 79-րդ հորիզոնականը զբաղեցնող Pepsi-ն մրացակցում է 8-րդ հորիզոնականում գտնցող Coca Cola-ի հետ, այն դեպքում երբ Coca Cola ապրանքանիշը գրեթե 8 անգամ թանկ է Pepsi ապրանքանշից: Coca Cola-ն համարվում է ժամանակաից աշխարհում լայն տարածում ստացած երկրորդ բառը՝ զիջելով միայն հայտնի OK բառին: Որպես գազավորված խմիչնքեր, Coca Cola-ն և Pepsi-ն դժվար է տարբերել, քանի որ նրանք նման են և՛ գույնով, և՛ համով, և՛ հոտով: Այս պարագայում երկու ըմպելիքներից մեկին նախապատվություն տալը զուտ մարքեթինգի արդյունք է: Այսնիքն ամեն ինչ կախված է բրենդի հեղինակությունից: Այս երկու ընկերություններն էլ մեծ ֆինանսական միջոցներ են հատկացնում գովազդային արշավներին և հանդիսանում են աշխարհի խոշորագույն գովազդատուները: Երկուսի գովազդներն էլ հիմնված են մրցակցի նկատմամբ գերակայությունը ցույց տալու վրա:

Հակամարտությունը նկատելի նաև Երևանի փողոցներում, համարյա բոլոր տեղերում իրար հաջորդում են գովազդային պաստառները: Այն ավելի ակնառու է դառնում, երբ արագ սննդի որոշ կետերում, կամ ռեստորաններում« Coca Cola պատվիրելու դեպքում, աշխատակիցը տեղեկացնում է, որ իրենց մոտ միայն Pepsi ընկերության արտադրանքն է մատուցվում: Իրականում երկու ընկերություներն էլ երբեմն դիմում են նույնիսկ անթույլատրելի քայլերի` շուկայում իրենց ունեցած դիրքը ամրապնդելու և վաճառքների ծավալները մեծացնելու նպատակով:

ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Երևան քաղաքում՝ պարզելու համար, թե Coca Cola և Pepsi գազավորված ըմպելիքներից ո՞րն է ավելի նախընտրելի երևանցիների համար: Հետազոտության տվյալներից պարզ է դարձել, որ հարցվող քաղաքացիների 32.7%-ը նախընտրում է Coca Cola, իսկ 21.5%-ը` Pepsi: հավելենք, որ երևանցիների 45.8%-ը վերոնշյալ երկու գազավորված ըմպելիքներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս: Նախընտրողների տոկոսային տարբերությունը այնքան մեծ չէ, որքան ապրանքանշի ճանաչելիության տարբերությունը կամ ապրանքանիշի գինը, հետևաբար կարելի է ենթադրել, որ Pepsi-ն ներուժ ունեցող արժանի հակառակորդ է:

Հույս հայտնենք, որ "Ոչ մեկը" տարբերակն ընտրած 45.8% հարցվողներն ընդհանրապես գազավորված ըմպելիքների սիրահարներ չեն, և հիմնականում առողջ ապրելակերպի հետևորդներ են:


ԲԱՐՈՄԵՏԵՐ

 

17:17 Սեպտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր