Հայաստանի ամենահարուստների և ամենաաղքատների անվանական դրամական եկամուտների կառուցվածքը

Մեր հասարակության մեջ ամենազգայուն հարցերից մեկը կապված է հասարակության տարբեր խմբերի եկամուտների անհավասարության հետ: Իհարկե, այս խնդիրը միշտ գոյություն է ունեցել դարերի ընթացքում և այս կամ այն կառավարման ձևի ընտրությունը շատ ժամանակ ուղղված է եղել ամենահարուստների և ամենաաղքատների միջև տարբերության (եկամտային տարբերության) վերացմանը, ինչպես նաև միջին խավի ձևավորմանը: Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր է նաև Ռոբին Հուդի կերպարը, ով գողանալով հարուստներից, գողացված ոսկին կամ փողերը տալիս էր աղքատներին: Տնտեսագիտության մեջ շատ դեպքերում կիրառվում է նաև "շքեղության հարկը" կամ "Ռոբին Հուդի հարկը", այսինքն` հարկում են ավելի բարձր տոկոսներով հարուստներին` գումարներն ուղղելով աղքատների խնդիրների լուծմանը: Բայց, այնուամենայնիվ, մի շարք հասարակություններում ամենաաղքատների և ամենահարուստների միջև գոյություն ունի էական տարբերություն, իսկ այդ տարբերությունը կամ "ճեղքվածք" (gap) կոչվածը վերանալու փոխարեն ավելի է խորանում` "անդունդ" առաջացնելով հարուստների և աղքատների միջև:

Այս խնդիրը կարելի է դիտարկել նաև հասարակության մեջ տարբեր եկամտային աղբյուրների հարաբերակցության տեսանկյունից` կատարելով համեմատություններ, որը ևս բավականին հետաքրքիր է, քանի որ եկամտային անհավասարությունը կարող է լինել աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների, ստացվող տրանսֆերտների միջև և այլն:

Այսպես, սովորաբար, այս խնդիրը դիտարկվում է հասարակությունն ըստ եկամուտների ստացման բաժանելով 10%-անոց հավասարաչափ 10 խմբերի, որոնք կոչվում են դեցիլներ (դեցի` 10, դեցիմետր` 10սմ և այլն): Կա նաև 20%-անոց բաժանումը, որը կոչվում է քվինտիլ` 20:

Աղյուսակ

Անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով, ըստ դեցիլային խմբերի (միջին ամսական), 2013թ., էջ 86:

 

ՀՀ դրամ

         

Դեցիլային խմբեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ընդամենը դրամական

եկամուտներ

8469

15400

20981

25847

30969

36169

42430

51041

64742

130642

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

 

վարձու

աշխատանքից

1142

5050

8112

11585

13979

18389

22218

28312

37619

73719

ինքնազբաղվա­ծությունից

48

1038

1343

1567

2803

2525

3808

4507

6338

10519

գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից

1031

1339

2443

2225

2409

1703

1534

2333

2336

7208

կենսաթոշակներից և նպաստներից

4214

5152

6490

6852

7727

9527

9084

8112

7956

10912

տրանսֆերտներից

454

1104

1193

2415

2117

2367

4234

5984

8483

19834

այլ եկամուտներ

1580

1717

1400

1203

1934

1658

1552

1793

2010

8450

Ըստ ՀՀ ԱՎԾ 2015թ.-ի սոցիալ-տնտեսական վիճակագրական ամսական (հունվար-հուլիս) տվյալների, անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով ամսական կտրվածքով ունեն հետևյալ պատկերը` 2013թ. ընթացքում ամենաաղքատներն ամսեկան ստացել են մոտ 8.5 հազար ՀՀ դրամ, իսկ ամենահարուստները` 130 հազար ՀՀ դրամ, այսինքն` 4 հոգանոց ամենաաղքատ ընտանիքը ստիպված է եղել ապրել 34 հազար ՀՀ դրամով, իսկ ամենահարուստները` 520 հազար ՀՀ դրամով: Դա նշանակում է, որ ամենաաղքատ 10%-ի և ամենահարուստ 10%-ի միջև կենսամակարդակի միջին տարբերությունը 15 անգամ է: Մեկ անգամ ևս շեշտենք, որ դա վերաբերում է ամենահարուստ 10%-ին, քանի որ ամենահարուստների խմբում ևս կան էական եկամտային տարբերություններ, սակայն միջինացված պատկերն ունի նշված տեսքը: Ի դեպ 9-րդ դեցիլի կամ ամենահարուստներից մեկ խումբ ներքև գտնվող 10%-ի մոտ դրամական եկամուտները գրեթե կրկնակի քիչ են 10-րդ դեցիլից: Իսկ օրինակ 2-րդ դեցիլում կրկնակի ավելի են 1-ին դեցիլից, իսկ դա նշանակում է, որ ամենաաղքատ 10%-ին հաջորդող խումբը կրկնակի անգամ լավ է ապրում ամենաաղքատներից, եթե, իհարկե, կարելի է դա լավ համարել: 2-րդ դեցիլից կրկնակի լավ է ապրում ամսեկան մեկ շնչի հաշվով 30 հազար ՀՀ դրամով` 5-րդ 10%-անոց խումբը կամ դեցիլը: Այսինքն` նշված խմբում գտնվող 4 հոգանոց ընտանիքն էլ ապրում է ամսեկան 120 հազար դրամով:
Եվ անկախ այն հանգամանքից Համաշխարհային բանկը կամ ՄԱԿ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամը ինչպիսի չափանիշներ են սահմանում աղքատության կամ օրական աղքատության համար (1-2 ԱՄՆ դոլար), կարելի է վստահաբար նշել, որ մինչև 7-8-րդ դեցիլները կամ ՀՀ հասարակության 70-80-ը գտնվում են աղքատության այս կամ այն մակարդակի վրա: Այս նշված 80%-ը չի կարող անգամ կուտակել խնայողություններ, քանի որ առօրյա հոգսերի վրա այս գումարները կծախսվեն և վերջ: Իհարկե, մենք կուսումնասիրենք նաև սպառման կառուցվածքը, սակայն պատկերն էական փոփոխության դրանից չի ենթարկվի:
Վարձու աշխատանքից ստացված ամենահարուստների և ամենաաղքատների ստացած եկամուտների տարբերությունը կազմում է մոտ 65 անգամ: Ամենաաղքատները ինքնազբաղվածությունից գրեթե եկամուտներ չունեն, իսկ 2-րդ դեցիլի և 10-րդ դեցիլի տարբերությունը մոտ 10 անգամ է:
Հետաքրքիր վիճակագրություն է առկա գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից առկա եկամուտների մեջ, քանի որ այստեղ հասարակության 3-րդ, 4-րդ, 5-րդ դեցիլները գրեթե նույնքան եկամուտ են ստանում, որքան 8-րդ և 9-րդ դեցիլները: Իհարկե, այստեղ կրկին 10-րդ դեցիլն առաջատար է: Կենսաթոշակների և նպաստների դեցիլային բաշխվածությունից երևում է, որ 10-րդ և 7-րդ դեցիլների եկամուտների մեջ կենսաթոշակները և նպաստները բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում: Իհարկե, լավ աշխատավարձ ստանալով ամբողջ կյանքի ընթացքում հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ունենալու հանգամանքով է բացատրվում 10-րդ դեցիլային խմբի այս եկամուտների մեծությունը: Բայց հասարակության համար կարող է անհասկանալի թվալ, քանի որ կա այսպիսի հասկացություն. "հարուստ են քիչ չի` դեռ ամենաբարձր կենսաթոշակն ու նպաստն են ստանում": Այսինքն` այստեղ, իհարկե, դա խորացման միտում է ունենալու, քանի որ կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում այս բաշխվածությունը ևս լինելու է ի օգուտ հարուստների:
Տրանսֆերտների դեցիլային բաշխվածությունից ակնհայտ է դառնում, որ ՀՀ հասարակության մեջ ինչքան հարուստ ես այնքան տրանսֆերտ շատ ես ստանում, քանի որ առաջին 6 դեցիլային խմբերում տրանսֆերտների մակարդակը գրեթե 4-ից 44 անգամ քիչ է 7-10 դեցիլային խմբերի տրանսֆերտներից: Կարելի է նաև փաստել, որ տրանսֆերտները հանդիսանում են եկամտային ամենախոշոր 2-րդ խումբը 9-րդ և 10-րդ դեցիլների համար, ահա թե ինչով է նաև հիմնավորվում արտագաղթի նման բարձր մակարդակը, իսկ 1-8 խմբերի համար վարձու աշխատանքից հետո եկամուտները ձևավորվում են հիմնականում կենսաթոշակներից և նպաստներից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Սեպտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր