ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի դրամական եկամուտների կառուցվածքը

ՀՀ ԱՎԾ կողմից անվանական դրամական եկամուտների կառուցվածքի վերաբերյալ հարցումների և հետազոտությունների արդյունքները սովորաբար հրապարկվում են մեկ տարվա ընթացքում դրանք մշակելուց հետո: Այս տեսանկյունից մեր կողմից ուսումնասիրվող թեմայի վիճակագրական տվյալները ամփոփում են 2013թ.-ի ճշգրտված ցուցանիշները: Սակայն հարկ ենք համարում նշել, որ դրանք էական կառուցվածքային փոփոխությունների կարճ ժամանակահատվածում չեն ենթարկվում և ամենայն հավանականությամբ որոշակի շեղումներով կարող են արտացոլել նաև 2014թ.-ի, ինչպես նաև 2015թ.-ի 8 ամիսների միտումները:

Այսպես, ՀՀ-ում 2011-2013թթ. ընթացքում միջին ամսական անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով մոտ 8200 դրամով ավելացել են` 2013թ.-ին կազմելով 42.4 հազար ՀՀ դրամ: Քաղաքային բնակավայրերում անվանական դրամական եկամուտները 2013թ.-ին մեկ շնչի հաշվով կազմել են 46.8, իսկ գյուղականում` 34.7 հազար ՀՀ դրամ: Սա փաստում է, որ մարդիկ գյուղերում ավելի քիչ դրամական եկամուտներ ունեն, սակայն ծախսերը գյուղական բնակավայրերում ևս մեծ չեն:

Աղյուսակ 1
Անվանական դրամական եկամուտների կառուցվածքը տնային տնտեսության
մեկ շնչի հաշվով (միջին ամսական), էջ 83:

ՀՀ դրամ

 

Ընդամենը ՀՀ-ում

այդ թվում`

քաղաքային

բնակավայր

գյուղական

բնակավայր

2011

2012

2013

2011

2012

2013

2011

2012

2013

Ընդամենը

դրամական 

եկամուտներ

34206

39056

42404

38451

42745

46806

26384

32406

34771

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

վարձու աշխատանքից

18135

20453

21869

23246

25525

27799

8717

11311

11585

ինքնազբաղվածությունից

2325

3038

3429

2901

4071

4245

1264

1175

2015

գյուղմթերքի և գյուղատնտեսա­կան կենդանիների վաճառքից

1731

2223

2441

77

168

197

4778

5929

6332

սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)

141

112

177

216

174

238

3

0

71

կենսաթոշակներից և նպաստներից

6502

7192

7576

6650

7419

8030

6229

6781

6789

տրանսֆերտներից

4127

4223

4778

4422

4388

4881

3584

3925

4599

այլ եկամուտներ

1245

1815

2134

939

1000

1416

1809

3285

3380

Ուսումնասիրելով դրամական եկամուտների կառուցվածքը նկատում ենք, որ Հայաստանում վարձու աշխատանքից ձևավորվում է մարդկանց դրամական եկամուտների 51.6-53.0%-ը: Այս առումով վարձու աշխատանքից քաղաքային բնակավայրերում գյուղական բնակավայրերից մոտ 2 անգամ մարդիկ շատ են եկամուտներ ստանում, քանի որ քաղաքային բնակավայրերում դրամական եկամուտների 59.4-60.5%-ն է կազմում այս եկամուտների խումբը, իսկ գյուղերում` 33.0-34.9%-ը: Գյուղացիների կողմից ստացվող մյուս բոլոր եկամուտները (բացառությամբ` գյուղմթերքի և գյուղատնտեսա¬կան կենդանիների վաճառքի) թվային արտահայտությամբ մեկ շնչի հաշվով դրամական արտահայտությամբ ավելի փոքր են, իսկ տեսակարար կշռով` ավելի մեծ: 

Աղյուսակ 2
Անվանական դրամական եկամուտների կառուցվածքը տնային տնտեսության
մեկ շնչի հաշվով (միջին ամսական), էջ 83:
%

 

Ընդամենը ՀՀ-ում

այդ թվում`

քաղաքային

բնակավայր

գյուղական

բնակավայր

2011

2012

2013

2011

2012

2013

2011

2012

2013

Ընդամենը դրամական եկամուտներ

100

100

100

100

100

100

100

100

100

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

վարձու աշխատանքից

53.0

52.4

51.6

60.5

59.7

59.4

33.0

34.9

33.3

ինքնազբաղվածությունից

6.8

7.8

8.1

7.5

9.5

9.1

4.8

3.6

5.8

գյուղմթերքի և գյուղատնտեսա­կան կենդանիների վաճառքից

5.1

5.7

5.7

0.2

0.4

0.4

18.1

18.3

18.2

սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)

0.4

0.3

0.4

0.6

0.4

0.5

0.0

0.0

0.2

կենսաթոշակներից և նպաստներից

19.0

18.4

17.9

17.3

17.4

17.2

23.6

20.9

19.5

տրանսֆերտներից

12.1

10.8

11.3

11.5

10.3

10.4

13.6

12.1

13.3

այլեկամուտներ

3.6

4.6

5.0

2.4

2.3

3.0

6.9

10.2

9.7

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ և’ քաղաքաբնակների, և’ գյուղացիների դրամական եկամուտների 2-րդ աղբյուրը ձևավորվում է կենսաթոշակներից և նպաստներից: Ի դեպ, գյուղական բնակավայրերում կենսաթոշակներից և նպաստներից ստացված եկամուտների տեսակարար կշիռը (19.5-23.6%)` որպես եկամտի աղբյուր ավելի է քաղաքներում բնակվողների ստացածից (17.2-17.4%): Գյուղացիների համար եկամտի 3-րդ աղբյուր են հանդիսանում գյուղմթերքի և գյուղատնտեսա¬կան կենդանիների վաճառքից ստացված դրամական միջոցները, որոնք 2011-2013թթ.-ին` կազմել են 18.1-18.3%, իսկ քաղաքաբնակների 3-րդ դրամական եկամտի աղբյուրը տրանսֆերտներից ստացվող միջոցներն են (10.3-11.5%): Տրանսֆերտներից ստացվող եկամուտները գյուղացիների մոտ ունեն ավելի մեծ տեսակարար կշիռ (12.1-13.6) և հանդիսանում են եկամտի 4-րդ աղբյուրը:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ գյուղաբնակները քաղաքաբնակների համեմատությամբ ունեն եկամտների աղբյուրների ավելի դիվերսիֆիկացված կառուցվածք: Մյուս կողմից բացի այն, որ ունեն վարձու աշխատանքից, ինչպես նաև կենսաթոշակներից ու նպաստներից ստացվող դրամական եկամուտներ` բավականին շատ են նաև գյուղմթերքի և գյուղատնտեսա¬կան կենդանիների վաճառքից ստացվող եկամուտները, չնայած պետք է նաև նշել, որ Հայաստանում լուրջ զբաղվածության կրճատում է նկատվում այս ոլորտում: Իսկ դա հանգեցնելու է գյուղացիների տրանսֆերտների ավելացման և գյուղմթերքի իրացումից եկամուտների կրճատման: Եվ վերջում նշենք, որ քաղաքաբնակ արտագնա աշխատանքի մեկնողների համեմատությամբ, արտագնա աշխատանքի գյուղացիները կարողանում են 2-3%-ով ավելացնել գյուղացիների եկամուտների մեջ տրանսֆերտների տեսակարար կշիռը:



ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Սեպտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր