ՀՀ ազգային պարենային հաշվեկշիռը և ինքնաբավության աստիճանը

Հայաստանի պարենային անվտանգության խնդիրների ուսումնասիրությունը կարևորվում է այնքանով, որքանով, որ մենք ունենք լուրջ կախվածություն Հայաստան եկող տրանսպորտային հոսքերից: Հատկապես, Վրաստանից եկող տրանսպորտային հոսքերի կանոնավորությունը գրեթե միշտ խնդիրներ է առաջացնում: Այս տեսանկյունից Հայաստանն ունենալով ճանապարհներ միայն իր երկու հարևանների հետ պարտավոր է մտահոգվել, ինչպես նաև փորձել հասնել 100 տոկոսանոց ինքնաբավության գրեթե բոլոր պարենային ապրանքների գծով:
Իհարկե, հասկանալի է նաև, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դա հնարավոր չէ իրականացնել, սակայն խնդիր կարևորությունը ստիպում է այս հարցում վարել ավելի ակտիվ և ազգային պարենային հաշվեկշիռը դրական պահելու քաղաքականություն:

Անդրադառնալով առանձին պարենային ապրանքերի ինքնաբավության, ներմուծման և արտադրության ցուցանիշներին` նկատում ենք, որ օրինակ Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը կազմում է 48.7%, իսկ դա նշանակում է 50%-ից ավելի կախվածություն ներմուծումից և պահուստներում ունեցած ցորենի քանակից: ՀՀ-ում միայն 2014թ.-ին ներմուծվել է մոտ 367 հազար տոննա ցորեն: Նույն հիմնախնդիրը գարու մասով ավելի քիչ է, քանի որ ինքնաբավության մակարդակը գրեթե 95.4% է, վարսակինը` 92.1%: Եգիպտացորենի մասով ևս առկա է ինքնաբավության ցածր մակարդակ` 27.9%, իսկ դա նշանակում է, որ 2015թ.-ին այս խնդիրը ևս պետք է համապատասխան ուշադրության արժանանար: Այսինքն` այս տեղեկատվությունն անհրաժեշտ է շատ խելացի ձևով օգտագործել և, հատկապես, նման տիպի պարենային մթերքների ներմուծումը կրճատել և ներքին ռեսուրսներն օգտագործելով փորձել հասնել ինքնաբավության բարձր մակարդակի, քանի որ դրա համար լրիվ հնարավորությունները կան:

Օրինակ` Հայաստանում բրինձ գրեթե չեն ցանում, որի արդյունքում այս պարենամթերքի մասով ինքնաբավությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա:

Բանջարեղենների մասով Հայաստանում առկա է 99.1% ինքնաբավության մակարդակ, իսկ ներմուծումը կազմում է ընդամենը 27 հազար տոննա, արտադրվում (աճեցվում) է 1200.4 հազար տոննա բանջարեղեն, իսկ պահուստներում առկա է մոտ 430 հազար տոննա բանջարեղեն: Բանջարեղեններից միայն համեմատաբար ցածր ինքնաբավության մակարդակ ենք ունեցել 2014թ.-ին գլուխ սոխի մասով, որը կազմել է 85.3%:
Մրգերի մասով (բացի` խաղողից) Հայաստանում ինքնաբավության մակարդակը կազմում է 93.8%, որը բավականին բարձր ցուցանիշ է, իհարկե, մերձարևադարձային մրգեր միշտ էլ ներմուծվելու են, սակայն Հայաստանը "մրգերի երկիր" լինելով պետք է կարողանա իր ռեսուրսները ճիշտ օգտագործել և, հատկապես, կենտրոնանալ ներքին պահանջարկի բավարարման վրա: Օրինակ` ծիրանի մասով ՀՀ ինքնաբավության մակարդակը 2014թ.-ին կազմել 168%, մյուս մրգերի գծով ևս բարձր է եղել 100%-ից, բացառություն են կազմել միայն տխիլը և ընկույզը:

Մեր պարենային հաշվեկշռի ամենածանր հատվածը բաժին է ընկնում բուսական յուղին, շաքարավազին, թռչնի մասին, խոզի մսին և այլն: Այսինքն` կան ոլորտներ, որտեղ մենաշնորհային ներմուծման պարագայում տուժում է ամբողջ ազգաբնակչությունը: Օրինակ` Հայաստանում արտադրվում է 89.2 հազար տոննա շաքարավազ, իսկ ներմուծվում միայն 8.9 հազար տոննա, որը 2014թ.-ի պաշտոնական վիճակագրությունն է և որի արդյունքում ՀՀ-ում առկա է 93.1% ինքնաբավության մակարդակ: Ակամայից հարց է առաջանում, իսկ սահմանների փակ լինելու պարագայում այս ցուցանիշը կպահպանվե՞ր նույն մակարդակի վրա, թե ոչ: Թռչնի մսի ինքնաբավության մակարդակը կազմում է 20%, իսկ մի՞թե չի կարելի այս ոլորտում տանել այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանը ոչ թե այդքան ներմուծի այլ զարգացնի իր սեփական թռչնաբուծարանները: Խոզի մսի ինքնաբավության մակարդակը կազմում է 54.2%, իսկ չի՞ կարելի արդյոք պետական աջակցության միջոցով այդքան հեշտ բազմացող այս կենդանու մթերումների մակարդակը կրկնակի ավելացնել: Այսինքն` սրանք այն խնդիրներն են, որոնք հաստատ անլուծելիներից չեն: Կաթի ներմուծումը ևս կարելի է կրճատել, ձվինը ևս և այլն: Չնայած պետք է նշել, որ այս պարենային ապրանքների մասով ունենք 80%-ից բարձր ինքնաբավության մակարդակ և այդ 15-20%-անոց աճը պետք է ապահովել ներքին ռեսուրսների հաշվին:

Հայաստանը պատերազմական իրավիճակում հայտնվելու բոլոր շանսերն ունի, իսկ դա նշանակում է պարենային անվտանգության մասին պետք է հոգալ ամեն վայրկյան, իսկ պարենային հաշվեկշիռը միշտ պահել դրական, հատկապես, պահուստների կուտակման մասով: Դեռ ավելին` անհրաժեշտ պահեստարանային տնտեսությունների կառուցումը ևս պետք է մղվի առաջին պլան, որը տնտեսության համար կհանդիսանա պարենային անվտանգության լուրջ բարձիկ` ցանկացած զարգացումների պարագայում:

Աղյուսակ

Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշիռ, 2014թ.

ՀՀ ԱՎԾ, էջ 68-70:

հազ. տոննա

 

Պահուստներ տարվա սկզբում

Արտադրություն

Ներմուծում

Ամբողջական առաջարկ

Ինքնաբավության աստիճան, %

Ցորեն

481.1

338.2

367.3

1186.6

48.7

Տարեկան

0.5

0.9

0.5

1.9

64.3

Գարի

56.9

200.6

10.4

267.9

95.4

Վարսակ

1.4

7.0

0.6

9.0

92.1

Եգիպտացորեն

27.2

20.2

52.1

99.5

27.9

Բրինձ

0.8

0.0

10.6

11.4

0.0

Այլ հատիկավորներ

5.1

18.3

1.0

24.4

95.8

Կարտոֆիլ

570.0

733.2

12.9

1316.1

101.1

Բանջարեղեն

429.5

1200.4

27.2

1657.1

99.1

 որից`

 

 

 

 

 

Կաղամբ

63.0

146.0

3.0

212.0

99.6

Ծաղկակաղամբ

2.7

10.6

0.0

13.3

105.0

Վարունգ

32.5

86.5

1.7

120.7

98.7

Լոլիկ

114.2

298.8

2.7

415.7

99.9

Գազար

11.9

25.4

0.2

37.5

100.1

Գլուխ սոխ

27.0

49.9

8.6

85.5

85.3

Սխտոր

6.1

12.8

0.1

19.0

99.2

Կանաչ ոլոռ

0.3

0.4

0.0

0.7

100.0

Բոստանային

մշակաբույսեր

0.0

245.8

0.4

246.2

100.5

Միրգ

(բացի խաղողից)

72.2

291.0

41.7

404.9

93.8

 որից`

 

 

 

 

 

Խնձոր

22.7

132.6

1.8

157.1

99.1

Տանձ

5.0

25.4

0.1

30.5

109.0

Սերկևիլ

0.4

2.5

0.0

2.9

100.0

Ծիրան

18.0

4.2

0.3

22.5

168.0

Դեղձ

11.3

74.4

0.3

86.0

104.6

Կեռաս

2.1

9.1

0.0

11.2

112.3

Սալոր

3.2

21.7

0.1

25.0

103.8

Բալ

0.8

3.7

0.0

4.5

123.3

Ընկույզ

0.9

1.3

0.3

2.5

83.3

Տխիլ

0.0

0.1

0.0

0.1

77.7

Թուզ

0.4

0.9

0.0

1.3

97.4

Հատապտուղներ

2.7

11.8

0.0

14.5

102.6

Հատիկաընդեղենային մշակաբույսեր

3.0

5.5

5.1

13.6

51.9

Բուսական յուղ

3.7

4.0

26.2

33.9

13.2

Շաքար

2.3

89.2

8.9

100.4

93.1

Ձու

0.3

35.3

1.0

36.6

97.2

Կաթ

85.9

700.4

151.9

938.2

84.2

Տավարի միս

0.5

59.0

8.4

67.9

87.9

Խոզի միս

0.2

16.2

14.0

30.4

54.2

Ոչխարի և այծի միս

0.1

9.1

0.0

9.2

103.4

Թռչնի միս

0.3

8.4

33.8

42.5

20.0

Ձուկ

2.7

18.6

3.3

24.6

124.0

Խաղող

6.6

261.3

3.0

270.9

101.9

 

                                                   

ԲԱՐՈՄԵՏՐ

10:31 Սեպտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր