ՀՀ-ն կորցնում է իր աշխատանքային ռեսուրսները և ակնկալում ունենալ "բարձր" տնտեսական աճ

Ինչպես յուրաքանչյուր երկրում այնպես էլ Հայաստանում առանց աշխատանքային ռեսուսրների տնտեսական աճ չենք կարող ապահովել: Իհարկե, կարևոր է նաև կապիտալի, հողի, տեխնոլոգիաների առկայությունը, ինչպես նաև արտադրության գործոններին վերջերս ավելացած նաև տեղեկատվության առկայությունը, սակայն այս ամենն անիմաստ է առանց մարդկային գործոնի կամ ինտելեկտուալ կապիտալի առկայության:

Շատ երկրներում հասկացել են, որ միայն մարդկային ռեսուրսների վրա արվող ներդրումներն են արդարացնում, միայն այդ գործոնով կարելի է հուսալ, որ երկիրը կունենա հեռանկարային աճի միտումներ:

Այնինչ, ինչպես ցույց են տալիս ՀՀ ԱՎԾ 2010-2014թթ. վիճակագրական տվյալների ուսումնասիրությունները, ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կամ մարդկային կապիտալը լուրջ վտանգի առաջ է կանգնած: Իհարկե, հնարավոր է բերվեն տարբեր մեթոդաբանություններ, հաշվարկման տարբեր մեխանիզմներ, սակայն խնդիրը մնում է արդիական այնքանով, որքանով որ Հայաստանում տնտեսական աճ ապահովող մարդկային ռեսուրսը նվազում է:

Աղյուսակ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսներ (միջին տարեկան)

հազ. մարդ

                                

2010

2011

2012

2013

2014

Ընդամենն աշխատանքային ռեսուրսներ

2 389.7

2 286.3

2 260.8

2 189.1

2 180.2

Տնտեսապես ակտիվ բնակչություն, ընդամենը

1 463.3

1 440.9

1 418.3

1 388.4

1 375.7

տղամարդ

777.2

739.0

724.4

709.4

700.0

կին

686.1

701.9

693.8

679.0

675.7

Զբաղվածներ, ընդամենը

1 185.2

1 175.1

1 172.8

1 163.8

1 133.6

տղամարդ

644.8

610.9

605.0

607.5

589.5

կին

540.4

564.2

567.8

556.3

544.1

Զբաղվածներ գյուղատնտեսության ոլորտում

457.4

457.4

437.2

422.1

394.8

Գործազուրկներ,   ընդամենը

278.2

265.7

245.5

224.6

242.1

տղամարդ

132.5

128.1

119.4

101.9

110.5

կին

145.7

137.6

126.1

122.7

131.6

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն

926.3

845.4

842.5

800.7

804.5

2010-2014թթ. ընթացքում ՀՀ աշխատանքային ռեսուրսները նվազել են մոտ 210 հազար մարդով: Այսինքն` Հայաստանը տարեկան կորցնում է 42 հազար աշխատանքային ռեսուրս: 2014թ.-ի ճշգրտված տվյալների համաձայն աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 միլիոն 180 հազար մարդ:

Վերոնշյալ ցուցանիշին իր կարևորությամբ չի զիջում նաև տնտեսապես ակտիվ բնակչության ցուցանիշը, որը 2010թ.-ին եղել 1 մլն 463 հազար, իսկ 2014թ.-ին իջել է մինչև 1 մլն 375 հազար մարդու, իսկ նվազումը կազմել է մոտ 88 հազար մարդ:

Տնտեսապեսակտիվբնակչությունմեջ տղամարդկանց թիվը 2010թ.-ին կազմել է 777 հազար, իսկ 2014թ.-ին հասել է 700 հազարի` կրճատվելով 77 հազարով, իսկ նույն ժամանակահատվածում կանանց թիվը 686-ից իջել է 675 հազարի` կրճատվելով 11 հազարով: Շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռները կարող են հավասարվել, իսկ դա կնշանակի, որ տղամարդու դերը հայ իրականության մեջ նվազելու է, իսկ տան հիմնական գումար աշխատողը դառնալու է կինը, իր հնարավոր բոլոր հոգեբանական և տնտեսական դերային վերադասավորումներով ու ընտանիքում առաջացող հիմնախնդիրներով:

Հայաստանում 2010թ.-ին կար 1 մլն 185 հազար զբաղված, իսկ 2014թ.-ին այդ թիվը կազմել է 1 մլն 133 հազար, այսինքն` նվազել է 52 հազարով: Սա նշանակում է, որ 210 հազարի չափով կրճատված աշխատանքային ռեսուրսներից 52 հազար նվազել է զբաղվածներից, իսկ գործազուրկները դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են մոտ 36 հազարով: Այս ցուցանշները ցույց են տալիս նաև պոտենցիալ արտագաղթածների վիճակագրությունը, որի արդյունքում Հայաստանի տնտեսական զարգացումը սկսում է կախված մնալ ոչ թե ներքին գործոններից, այլ ավելի շատ ուղարկվող տրանսֆերտներից:

Անդրադառնալով նաև գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներին նկատում ենք, որ 2014թ.-ին եղել է 394 հազար մարդ, իսկ 2010թ.-ին` 457 հազար, այսինքն` գյուղացիները լքելով զբաղվածության շարքերը կա’մ անցել են այլ աշխատանքի, կա’մ մեկնել ՀՀ-ից, որի արդյունքում նվազել է նաև զբաղվածների տեսակարար կշիռը:

ՀՀ-ում գործազուրկների թիվը կրճատման միտում ունի, սակայն դա կարելի բացատրել ոչ թե նոր աշխատատեղերի ի հայտ գալով, այլ այն հանգամանքով, որ և’ աշխատանքային ռեսուրսներն են նվազում, և’ տնտեսապես ակտիվ բնակչությունը, և’ զբաղվածները:

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը 2010-2014թթ. ընթացքում կրճատվել է 122 հազար մարդով, սա, իհարկե, դրական միտում է, քանի որ ինչքան քիչ ոչ ակտիվ բնակչություն այնքան շատ ավելի մեծ արդյունք ստեղծող մարդկային ռեսուրս, սակայն դա Հայաստանում այդ ասպեկտով դիտարկելը իրատեսական չէ, քանի որ իրականում դա փաստում է Հայաստանում բնակչության թվի անկման մասին:

Այսպիսով` քիչ աշխատանքային ռեսուրսներով բարձր տնտեսական աճ ապահովել մենք չենք կարողանալու, իսկ տարեց տարի կրճատվող աշխատանքային ռեսուրսները թույլ չեն տալու ապահովել յուրաքանչյուր տարի աճող պետական բյուջեի ցուցանիշները: Հաշվի առնելով անգամ այն հանգամանքը, որ ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 210 հազարով, պետք է լիովին վերանայել բյուջեի ծախսերի աճը, քանի որ դրա կատարումն անիրական է դառնում: Պետք է նաև վերանայել ՀՆԱ-ի աճը, քանի որ ՀՀ-ում չկա այդքան բարձր արտադրողականություն, որպեսզի դրա հաշվի աճ ակնկալել, իսկ դա նշանակում է տնտեսական անկումն անխուսափելի է, և մյուս կողմից տնտեսական դաշտում գործող խաղի կանոնների փոփոխությունն՝ անհապաղ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 31, 2015

Ամենաընթերցված նյութեր