ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունները 2015թ.-ի առաջին կիսամյակում

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հարցերը շատ մեծ կարևորություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման գործում, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը որդեգրել է արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականություն: Իհարկե, այդ քաղաքականությունն ինչքանով է ստացվում դա հարցի մյուս կողմն է, սակայն, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ արտահանման և ներմուծման կառուցվածքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել դա ակնհայտ է:

Ինչպես երևում է ՀՀ ԱՎԾ կողմից ներկայացված տվյալներից 2015թ.-ի առաջին կիսամյակում դեպի ԱՊՀ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ կրճատվել է 8.9%-ով` կազմելով 13.0%, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն կորցրել է իր ԱՊՀ արտահանման շուկայիորոշմասը: Պետք է նշել, որ ԱՊՀ արտահանման կառուցվածքում միայն ՌԴ մասնաբաժինը կազմում է 10.2%: Չնչին աճ է արձանագրվել միայն Թուրքմենստան արտահանման գծով, քանի որ վերջինիս տեսակարար կշիռն աճել է 0.8-ից հասնելով 1.3%-ի:

ԵՄ երկրներ արտահանման տեսակարար կշիռը 2015թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 32.3%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատումը կազմել է 0.9%: Գրեթե բոլոր արտահանման մեծ ծավալ ունեցող գործընկերների հետ ունենք ծավալների անկման միտումներ: Գերմանիայի հետ ունեինք 11.0%, իսկ այժմ` 10.3%, Բուլղարիայի հետ` 8.2%, իսկ այժմ` 6.3%, Նիդեռլանդների հետ 5.2%, իսկ այժմ` 3.9% և այլն: Փաստորեն խնդիրներ են առկա ոչ միայն ԱՊՀ, այլ նաև ԵՄ շուկաներում, իսկ ինչպես նկատելի է դրանք հիմնականում Հայաստանից հումք տանող երկրներն են:

Սակայն ունենք մեկ դրական միտում, այն է` փոփոխության է ենթարկվել այլ երկրների արտահանման կառուցվածքը, քանի որ 2015թ.-ի առաջին կիսամյակում այն հասել է 54.7%-ի` աճելով 9.8%-ով: Այս աննախադեպ աճի մեջ իր մասնաբաժինն ունի Չինաստանը, քանի որ վերջինս ՀՀ-ից իր արտահանման ծավալները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ ավելացրել է 3.6%-ով` հասցնելով` 13.3%-ի, ստացվում է այնպես, որ Հայաստանը Չինաստան ավելի շատ ապրանք է արտահանում, քան ամբողջ ԱՊՀ տարածաշրջան միասին վերցրած: Աճել է նաև Կանադա արտահանման տեսակարար կշիռը, որը կազմել է 7.8% և այլն:

Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր արտահանման գործընկերներին, ինչպես նաև տեղի են ունեցել որոշակի վերադասավորումներ, քանի որ ՌԴ-ն կորցրել է Հայաստանից ամենաշատ արտահանող երկրի առաջատարի դիրքերը, որն այժմ գլխավորում է Չինաստանը, վերադասավորման արդյունքում Գերմանիան 3-րդ հորիզոնականից իջել է 2-րդ, իսկ ՌԴ-ն 1-ից ետ է մղվել և գտնվում է 3-րդ տեղում:

Ստացվում է այնպես, որ ԵԱՏՄ մեր գործընկերությունն արտահանման առաջին կիսամյակի արդյունքներով այնքան էլ գոհացուցիչ չէ, իսկ թե ինչպիսին կլինեն 2015թ.-ի արտահանման կառուցվածքային տեղաշարժերը ցույց կտան հետագա տնտեսական զարգացումները:

Այժմ անդրադարձ կատարենք նաև ներմուծման բնագավառում տեղ գտած կառուցվածքային տեղաշարժերին:

ԱՊՀ երկրներից (ըստ ապրանքի ծագման երկրի) 2015թ.-ի առաջին կիսամյակում ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 33%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմել է 0.8%: ՌԴ-ի դիրքերը ՀՀ ներմուծման կառուցվածքում ավելացել են 4%-ով` հասնելով 28.2%-ի: Ինչ է ստացվում. ԱՊՀ-ից մենք սկսում են շատ ներմուծել, ՌԴ-ն ՀՀ-ում ներմուծման դիրքերը բարելավում է, իսկ Հայաստանից ԱՊՀ և, հատկապես, ՌԴ արտահանման ծավալներն անկում են ապրում: Փաստորեն ստացվում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ առևտրաշրջանառությունը տուժել է, իսկ ՌԴ-ի օգուտները շատացել: Պետք է նշել նաև, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ՌԴ-ից բացի ՀՀ-ն մյուս ԵԱՏՄ երկրների հետ լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ այնքան էլ չունի:

Կրճատում է գրանցվել ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքների գծով, ԵՄ ներմուծման տեսակարար կշիռը (ըստ ապրանքի ծագման երկրի) 2015թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 24.0%` կրճատվելով 2.2%-ային կետով:

Այլ երկրների հետ ներմուծման ծավալները կազմել են 43.0%, իսկ կրճատման տեսակարար կշիռը կազմել է 1.6%: Այնուամենայնիվ Չինաստանից ներմուծումը աճել է` կազմելով 9.4%: Աճ է արձանագրվել նաև Իրանից ներմուծման մասով, և վերջինիս տեսակարար կշիռը կազմել է` 6.3%:

2015թ.-ի առաջին կիսամյակի դրությամբ ՌԴ-ն բարելավել է ՀՀ ներմուծող երկիր լինելու իր առաջատարի դիրքերը, երկրորդ հորիզոնականում կրկին գտնվում է Չինաստանը, իսկ 3-րդ հորիզոնականում հայտնվել է Իրանը 0.1%-ով գերազանցելով Գերմանիային:

Ահա այսպիսին են այն հիմնական կառուցվածքային վերադասավորումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները ոչ միայն ազդում են խոշոր խաղացողների, այլ նաև փոքր երկրների տնտեսությունների վրա, իսկ համաշխարհային տնտեսության մեջ շուկաների նվաճելու մրցակցության արդյունքները մենք ինքներս ենք զգում մեր վրա: Պարզապես խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն կորցնում է իր ԱՊՀ-ում ունեցած դիրքերը, տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք շատ դեպքերում չեն բխում մեր տնտեսական շահերից, պետք է լինել ճկուն և ավելի ճիշտ արտահանման քաղաքականություն վարել, հակառակ պարագայում շուկաներ կորցնելով մեր տնտեսության վիճակը մենք չենք կարողանա ապագայում բարելավել:

Աղյուսակ

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը(%)

ՀՀ ԱՎԾ էջ 107

ԱՊՀ այլ երկրներ

Երկրի անվանումը

Արտահանում

Ներմուծում

2014թ.

հունվար-

հունիս

2015թ.

հունվար-հունիս

ըստառևտուր

անող երկրի

ըստապրանքի

ծագմաներկրի

2014թ.

հունվար-հունիս

2015թ.

հունվար-հունիս

2014թ.

հունվար-հունիս

2015թ.

հունվար-հունիս

ԸՆԴԱՄԵՆԸ

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

որից`

 

 

 

 

 

 

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ

21.9

13.0

22.3

29.8

29.2

33.0

այդ թվում`       

 

 

 

 

 

 

Ռուսաստանի Դաշնություն

19.0

10.2

17.3

25.1

24.2

28.2

Ուկրաինա

0.6

0.4

4.2

3.7

4.2

4.0

Թուրքմենստան

0.8

1.3

0.0

0.0

0.0

0.0

Ղազախստան

0.5

0.3

0.1

0.1

0.0

0.0

Բելառուս  

0.5

0.4

0.6

0.7

0.6

0.7

ԱՊՀ այլ երկրներ

0.4

0.4

0.1

0.1

0.1

0.1

 ԵՄ ԵՐԿՐՆԵՐ   

33.2

32.3

26.1

25.7

26.2

24.0

այդ թվում`

 

 

 

 

 

 

Ավստրիա

0.1

0.2

2.6

0.8

1.5

0.5

Բելգիա

4.9

3.4

2.5

1.9

2.4

1.5

Բուլղարիա

8.2

6.3

0.5

0.5

0.6

0.7

Դանիա

0.0

0.0

0.2

0.5

0.1

0.2

Ֆինլանդիա

0.0

0.0

0.7

0.4

0.6

0.3

Ֆրանսիա

0.4

0.5

1.9

2.9

1.5

2.1

Գերմանիա

11.0

10.3

3.8

4.8

6.7

6.2

Հունաստան

0.0

0.1

0.4

0.3

0.4

0.4

Հունգարիա

0.0

0.0

0.4

0.4

0.4

0.4

Իտալիա

2.6

4.0

3.8

4.0

4.2

4.7

Լյուքսեմբուրգ

0.0

0.0

0.2

0.3

0.0

0.0

Ռումինիա 

0.0

2.0

0.1

0.1

1.1

0.6

Նիդերլանդներ

5.2

3.9

2.7

1.8

1.4

0.9

Միացյալ Թագավորություն

0.1

0.2

2.5

2.3

1.0

1.0

Իսպանիա 

0.0

0.1

0.8

1.1

1.2

0.9

Կիպրոս

0.0

0.0

0.4

0.5

0.0

0.0

Չեխիայի Հանրապետություն

0.2

0.1

0.2

0.6

0.4

0.7

Լիտվա

0.1

0.1

0.3

0.3

0.1

0.2

Սլովակիա

0.0

0.0

0.1

0.0

0.2

0.2

Շվեդիա

0.0

0.0

0.7

0.5

0.6

0.5

ԵՄ այլ երկրներ

0.4

1.1

1.4

1.6

1.9

2.1

 Այլ երկրներ

44.9

54.7

51.7

44.5

44.6

43.0

այդ թվում`

 

 

 

 

 

 

Սերբիա

1.0

0.1

0.0

0.0

0.0

0.0

Միացյալ Նահանգներ

5.8

4.7

3.3

3.4

3.2

3.6

Արաբական Միացյալ

Էմիրություններ

1.0

0.7

6.5

4.9

1.6

1.1

Իրանի Իսլամական

Հանրապետություն

5.9

5.8

4.7

5.9

4.4

6.3

Թուրքիա

0.1

0.2

2.4

2.6

5.2

4.1

Շվեյցարիա

0.4

4.1

6.1

3.6

3.3

1.4

Չինաստան

9.7

13.3

4.3

4.4

9.1

9.4

Բրազիլիա

-

0.0

0.2

0.3

2.1

1.9

Ճապոնիա

0.0

0.5

0.7

0.7

2.9

1.9

Իրաք

5.0

7.7

0.1

0.0

0.8

0.1

Թաիլանդ

2.2

0.1

1.0

0.2

1.3

0.4

Կանադա

5.6

7.8

0.3

0.5

0.5

0.6

Վրաստան

5.3

5.7

10.2

6.9

1.8

2.2

Այլ երկրներ

2.9

4.0

11.8

11.0

8.3

10.1

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Օգոստոս 28, 2015

Ամենաընթերցված նյութեր