ՀՀ կենտրոնական բանկի միջազգային արտարժութային պահուստների աճը թույլ կտա հետաձգել ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումը

Համաշխարհային տնտեսության մեջ "արտարժութային պատերազմները" շարունակվում են, և կրկին ԱՄՆ դոլարի հարվածի տակ են հայտնվել մի շարք զարգացած և զարգացող երկրների արժույթները: Նավթի գների անկումը լուրջ հարված է հասցնում նավթ արդյունահանող երկրների տնտեսություններին, որի արդյունքում տվյալ երկրները զրկվելով արտարժույթի և, հատկապես, դոլարի հոսքերից ստիպված են արժեզրկել իրենց արժույթները` չկորցնելու համար իրենց կուտակած միջազգային արտարժութային պահուստները:

Նման քայլի վերջերս դիմեց նաև Ղազախստանի կառավարությունը, որի արդյունքում մոտ 35%-ով արժեզրկվեց ղազախական տենգեն: Հարկ ենք համարում նշել, որ Ղազախստանն արտարժութային նման տատանումներին և շոկերին ամենաարագ արձագանքող երկրներից մեկն է, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նախորդ արժեզրկման դեպքերից` 2014թ.-ի դեկտեմբերի իրադարձություններից դեռ մի քանի ամիս առաջ արժեզրկել էր իր արժույթը, այսինքն` խաղարկվել էր այն ինչ տեղի ունեցավ հետագայում:

Այժմ գրեթե գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ, քանի որ Ղազախստանը հիմա խաղարկում է մի սցենար` անցնելով լողացող փոխանակային կուրսի, որն ապագայում սպասվում է ԱՊՀ և գուցե զարգացած մի շարք երկրների:

Իհարկե, Ղազախստանի նման քայլերը պայմանավորված են նաև Ռուսաստանում դոլարի և եվրոյի արժևորման ու ռուբլու արժեզրկման միտումների հետ, քանի որ ՌԴ-ին համահունչ դրամավարկային քաղաքականություն չվարելու պարագայում Ղազախստանը կկորցնի իր առևտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ:

Հայաստանը 2015թ.-ի մարտից սկսած կարողացել է որոշակիորեն ավելացնել իր արտարժութային պահուստները, որը բավականին դրական է: Իսկ ինչպես ցույց են տալիս ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված ցուցանիշները հուլիս ամսվա դրությամբ դրանք հասել են մոտ 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Սա կարելի է համարել որոշակի առումով "անվտանգության բարձիկ", որի հաշվին ՀՀ դրամն առաջիկայում շատ չի արժեզրկվի և ՀՀ ԿԲ-ն կկարողանա պահուստների հաշվին կուրսը կայուն պահել: Սակայն այն ինչ տեղի է ունենում աշխարհում և, հատկապես, ՌԴ-ում չի կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա:

Աղյուսակ

ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը

(մլն. ԱՄՆ դոլար)

 

 

2015

 

01

02

03

04

05

06

07

Համախառն միջազգային

պահուստներ

1351,1

1260,9

1491,6

1495,8

1598,7

1545,9

1702,5

 Ոսկի

0

0

0

0

0

0

0,0

 ՀՓԻ ԱՄՀ-ում

6,1

5,5

0,7

0,7

3,6

1,0

1,0

 Պահուստային դիրքը ԱՄՀ-ում

0

0

0

0

0

0

0,0

 Արտարժույթ

1345,1

1255,4

1490,9

1495,1

1595,0

1544,9

1701,6

Անկախ այն հանգամանքից որ միայն հուլիս ամսվա դրությամբ հաջողվել է պահուստները նախորդ ամսվա համեմատությամբ ավելացնել մոտ 150 մլն ԱՄՆ դոլարով, պետք է կիրառել զգուշավոր քաղաքականություն: ՀՀ դրամի վրա այժմ առկա է երկու տիպի ճնշում, այն որ բնակչությունը տեսնելով ինչ է կատարվում ՌԴ-ում և աշխարհում փորձում է դրամը վերածել դոլարի, իսկ մյուսը ՌԴ տնտեսությունից նավթի գների անկման պատճառով կրճատվող տրանսֆերտներն են: Այսինքն` ամենայն հավանականությամբ այս երկու գործոնների ազդեցության ներքո դրամն առաջիկա ամիսների ընթացքում արժեզրկվելու է: Այս սցենարն ունի բավականին մեծ հավանականություն, քանի որ ԵԱՏՄ երկրներում տեղի ունեցող զարգացումները պետք է պրոյեկտվեն նաև Հայաստանի տնտեսության վրա և, հատկապես, ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները:

Պետք է նշել, որ ՀՀ տնտեսության վրա լուրջ ազդեցություն է թողնելու նաև չինական յուանի արժեզրկումը, քանի որ զարգացումները տարել են նրան, որ Չինաստանը ՀՀ-ի համար վերածվել է արտահանման համար առաջին գործընկերոջ, իսկ դա նշանակում է, որ ձեռնտու է լինելու Չինաստանից արտահանել, այլ ոչ թե հակառակը:

Այսպիսով` մնում է հուսալ, որ տարածաշրջանային արտարժութային տատանումները, որոնք 20%-ից ավելի լինելու պարագայում ձևակերպվում են որպես "արտարժութայինճգնաժամեր" շատ ծանր ազդեցություն չեն թողնի ՀՀ տնտեսության և դրամի արժեզրկման առումով, քանի որ ՀՀ տնտեսության վարկային պորտֆելն ունենալով 65%-ից ավելի արտարժութային կառուցվածք անմիջականորեն գտնվում է ՀՀ դրամի արժեզրկման ռիսկի դաշտում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 28, 2015

Ամենաընթերցված նյութեր