Պետական բյուջեի 2015թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշները դրական զարգացումներ չեն կանխատեսում

ՀՀ տնտեսության, ինչպես նաև պետական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող պետական բյուջեն, 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ունի բավականին լուրջ խնդիրներ:

Ինչպես նկատելի է, վերջերս ՀՀ ԱԺ ներկայացված գրեթե բոլոր օրինագծերը, որոնք կապված են հարկերի հետ, ուղղված են պետական բյուջեն լցնելուն: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ չարաշահվում է պետական բյուջեն լցնելու գործառույթը: Տնտեսությունը չի զարգանում, ձեռնարկությունները չեն աճում առաջանցիկ տեմպերով, սակայն բյուջեի կատարումը մղվում է առաջնային պլան:

Ուսումնասիրելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի և հավելուրդի ցուցանիշները` նկատում ենք, որ 2015թ.-ի առաջին կիսամյակի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն աճել են մոտ 2.2 մլրդ ՀՀ դրամով` կազմելով 534 մլրդ ՀՀ դրամ: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ժամանակահատվածի ծախսերին, ապա վերջիններս աճել են մոտ 59 մլրդ դրամով` կազմելով 580 մլրդ ՀՀ դրամ: Ստացվում է այնպես, որ եկամուտներն արձանագրում են չնչին աճ, իսկ ծախսերը հսկայական աճ, եթե համեմատելու լինենք ծախսերի և եկամուտների աճը, ապա 59/2.2-ի կստանանք մոտ 27 անգամ:

Դեռ ավելին 2014թ.-ի առաջին կիսամյակում առկա էր մոտ 11 մլրդ ՀՀ դրամի հասնող հավելուրդ, իսկ այս տարի ունենք մոտ 46 մլրդ ՀՀ դրամի պակասուրդ: Ստացվում է այնպես, որ ոչ միայն ծախսերն են ավելացել, այլ նաև պակասուրդն է մոտ 57 մլրդ ՀՀ դրամով մեծացել:

 

Աղյուսակ 1

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշները, ՀՀ ԱՎԾ  էջ 91

 (ընթացիկ գներով, մլն. դրամ)

 

2014թ.

հունվար- հունիս

2015թ.

հունվար- հունիս

Ընդամենը պետական բյուջեի եկամուտներ 

532 631.0

534 879.1

Ծախսեր, ընդամենը

521 723.9

580 827.3

Պակասուրդ (-)/հավելուրդ (+)

10 907.1

-45 948.2

Այս հիմնահարցերը բավականին մտահոգիչ են, քանի որ նման տեմպերը և միտումները տնտեսության մեջ կարող են առանց այն էլ առկա խնդիրները խորացնել, հատկապես, եթե դրանք լուծում չստանան 2015թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ուսումնասիրելով ՀՀ պետական բյուջեի եկամուտները և դրանց մեջ մտնող առանձին հարկատեսակները` նկատում ենք, որ ավելացված արժեքի հարկի մասով նախորդ տարվա համեմատությամբ ունենք մոտ 12 մլրդ ՀՀ դրամի կրճատում, իսկ եթե դա բազմապատկենք 5-ով, ապա կստացվի, որ ՀՆԱ-ն միայն այս հարկատեսակի պատճառով զրկվել է 60 մլրդ ՀՀ դրամից: Ակցիզային հարկի մասով ունենք մոտ 0.5 մլրդ ՀՀ դրամի հասնող աճ, որն էական չէ, քանի որ այս հարկատեսակի հիմքում տնտեսական գործունեություն այնքան էլ չկա: Շահութահարկի մասով անկումը կազմել է մոտ 2.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դա ևս փաստում է շահութաբերության անկման և մի շարք կազմակերպությունների, նախորդ տարվա համեմատությամբ, վնասներ ունենալու մասին:
Պետական տուրքերի մասով բյուջեի եկամուտների անկումը կազմել է մոտ 1.2 մլրդ դրամ, իսկ դա նշանակում է, որ մի շարք գործարքներ մարդիկ հետաձգել են:

Շրջանառության հարկի մասով անկումը կազմում է մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ դա փաստում է այն մասին, որ շրջանառության հարկ մուծող կազմակերպությունների, ԱՁ-ների, մի խոսքով, տնտեսավարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է: Եթե պայմանականորեն շրջանառության հարկը բոլորի համար ընդունենք ոչ թե 1% այլ 5%, այսինքն` դիտարկենք վերին շեմը, ապա դա կնշանակի 50.0 մլրդ ՀՀ դրամի շրջանառության կրճատում:

Աճ արձանագրվել է մաքսատուրքերի մասով` մոտ 6 մլրդ ՀՀ դրամի շրջանակներում, ինչպես նաև եկամտային հարկի մասով մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով:

Աղյուսակ 2

ՀՀ պետական բյուջեի եկամուտները և որոշ հարկատեսակները

ՀՀ ԱՎԾ էջ 91

ընթացիկ գներով,մլն. դրամ

 

2014թ.

հունվար-

հունիս

2015թ.

հունվար-

հունիս

2015թ. հունվար-հունիսը 2014թ.

հունվար-հունիսի

նկատմամբ, %

Ընդամենը պետական բյուջեի եկամուտներ

532 631.0

534 879.1

100.4

 1. Եկամուտներ

531 285.0

534 311.0

100.6

 1.1 Հարկեր և տուրքեր

499 965.1

501 472.3

100.3

ավելացված արժեքի հարկ

204 557.9

192 641.6

94.2

ակցիզային հարկ

20 561.3

21 044.3

102.3

շահութահարկ

62 031.1

59 737.9

96.3

պետական տուրք

16 327.3

15 094.3

92.4

մաքսատուրք

24 425.4

30 355.8

124.3

հաստատագրված վճարներ

3 290.5

1 581.2

48.1

պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

5 607.6

3 516.3

62.7

շրջանառության հարկ

7 625.9

5 170.4

67.8

եկամտային հարկ

134 358.5

144 300.9

107.4

Հարցը նրանում է, որ մեր կողմից ներկայացված աղյուսակ 2-ում եկամտային մուտքերի գրեթե բոլոր աղբյուրներում, բացառությամբ մի քանիսի, նկատվում են կրճատումներ, և որ այդ կրճատման հիմնական աղբյուրները կապված են տնտեսական իրական գործունեության արդյունքների հետ: Դա նշանակում է, որ տնտեսությունը և տնտեսավարողները գտնվում են լուրջ հարվածի տակ, իսկ այդ տեղեկատվությունը տալիս է ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը, որի հետ հաշվի նստելու փոխարեն` ամեն ինչ արվում է բյուջեի ծախսային մասը կատարելու, ինչպես նաև եկամուտներն ամեն գնով հավաքագրելու համար:


ԲԱՐՈՄԵՏՐ

16:21 Օգոստոս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր