Հայաստանի տնտեսության մեջ ՀՀ դրամով վարկերն արտարժույթով վարկերից քիչ են

Հայաստանում տնտեսության զարգացման տեմպերը կաշկանդող գործոններից մեկը հանդիսանում է տարվող վարկային քաղաքականությունը:

Պարզ տրամաբանությամբ անգամ կարելի է եզրակացնել, որ վարկեր ունեցողների մեծ մասի բիզնեսի և սեփական արտադրողականության ցուցանիշները հետ են մնում վարկավորման տոկոսադրույքներ պատճառով: Քանի որ մեր աշխատավարձերը չեն աճում 20%-ով, մենք չենք ավելացնում մեր ունակությունները 20%-ով, բիզնեսի 20% շահութաբերություն ապահովելը ևս բավականին բարդ է և այլն: Այսինքն` մարդիկ վարկ վերցնելով հայտնվել են լուրջ ռիսկերի և գրավադրված գույքը կորցնելու առաջ, իսկ բանկերի կողմից հաշվի առնելով այդ ամենը գույքն իր շուկայական արժեքից հնարավորինս ցածր է գնահատվում: Դեռ ավելին` դրան գումարվում է նաև արժևորվող արժույթը ստիպելով մարդկանց վճարել ավելի շատ, հատկապես, արտարժութային վարկերի համար: Եվ չնայած այն հանգամանքին, որ արտարժույթով տրված վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, այնուամենայնիվ արժևորվող արժույթի և արժեզրկվող դրամի պարագայում տրված վարկավորման ոչ միայն մայր գումարն է դառնում շատ ավելի մեծ, այլ նաև յուրաքանչյուր ամսվա սպասարկման գումարը: Իսկ շատ տրամաբանական է, որ բանկի կողմից վարկ տրամադրելուց առաջ, սովորաբար, պահանջում են հիմնական եկամուտների աղբյուրները, այսինքն` աշխատավարձ, շահույթ և այլն: Հայաստանում աշխատավարձերը դրամով են, հետևաբար յուրաքանչյուր դոլարային վարկ ունեցող և դրամով աշխատավարձ ստացող քաղաքացի առնվազն վերջին մեկ տարում բախվել է լուրջ դժվարությունների հետ: Մյուս կողմից դրամով են նաև ստացվում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարողների եկամուտները, որոնք ևս ունեն լուրջ դժվարություններ, հատկապես, այն պարագայում, երբ վերջիններս ներմուծմամբ են զբաղվում: Բացառություն են կազմում այս պարագայում արտահանողները, որոնք արտարժույթով կարող են եկամուտներ ստանալ:

Անդրադառնալով ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացվող վարկերի ցուցանիշներին նկատում ենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի դրությամբ դրանք կազմել են 2 տրիլիոն 188 մլրդ դրամ (ներառված են արտարժութային և դրամային վարկերը): 2015թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում վարկավորման ծավալները նվազել են, իսկ վարկային պորտֆելը կազմել է 2 տրիլիոն 80 մլրդ դրամ, այսինքն` կրճատումը կազմել է 108 մլրդ դրամ, իսկ սա տնտեսության մեջ բավականին լուրջ սառեցման պատճառ կարող է հանդիսանալ: Դա էր գուցե նաև պատճառներից մեկը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց 0.25%-ային կետով և հասցվեց 10.25%-ի:

Ռեզիդենտներին տրվող վարկերը 2015թ.-ի հունիսին կազմել են մոտ 2 տրլն դրամ, որից 1.32 տրիլիոնը տրվել է արտարժույթով, այսինքն` գրեթե 66%-ը: Իսկ ամբողջ վարկային պորտֆելի հաշվարկով` մոտ 63%-ը: Եթե վերջինիս ավելացնենք նաև ոչ ռեզիդենտներին տրված արտարժութային վարկերը, ապա ՀՀ բանկային համակարգում տրված արտարժութային վարկերի տեսակարար կշիռն ամբողջ վարկային պորտֆելում կկազմի մոտ 66%: Իհարկե, այս ցուցանիշը 6%-ով պակաս է արտարժույթով դրված ավանդներից, սակայն իրականությունը մնում է այն, որ ՀՀ տնտեսության մեջ դրամով տրվող վարկերն ամբողջ վարկերի 1/3-ն են կազմում:

Աղյուսակ 1

Առևտրային բանկերի վարկերն ըստ տնտեսության հատվածների

(ժամանակահատվածի վերջ, մլն. ՀՀ դրամ)

Վարկեր

2014

2015

 

12

01

02

03

04

05

06

Ռեզիդենտներին

2091377

2051013

2038616

2015183

2034554

2010986

1999071

Դրամով

714849

708129

698353

682009

682347

675534

677511

Արտարժույթով

1376528

1342884

1340263

1333175

1352206

1335452

1321559

Ոչռեզիդենտներին

96979

83080

81224

78089

76954

78924

81339

Դրամով

15881

16833

16328

16286

21929

26761

30719

Արտարժույթով

81099

66247

64896

61803

55025

52163

50620

ԸՆԴԱՄԵՆԸՎԱՐԿԵՐ

2188357

2134094

2119840

2093272

2111508

2089910

2080409

Աղյուսակ 2

Վարկեր

2014

2015

 

12

01

02

03

04

05

06

Ձեռնարկություններին

1181094

1152829

1144922

1117965

1144805

1127378

1119100

Դրամով

175480

179286

179147

166285

170181

171065

174061

Արտարժույթով

1005615

973543

965776

951680

974624

956313

945039

Տնային

տնտեսություններին

812194

803098

798080

796735

799604

793470

786319

Դրամով

506312

499114

488876

485632

481652

473277

471544

Արտարժույթով

305882

303984

309204

311103

317952

320192

314775

Ձեռնարկություններին տրված վարկերը կազմում են 1.11 տրլն դրամ, որից 945 մլրդ դրամի կարգի տրված են արտարժույթով վարկեր, սրանից կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում ձեռնարկություններն ունեն վարկերի մարման լուրջ խնդիրներ` հատկապես համաշխարհային տնտեսության մեջ սկիզբ առած դժվարությունների պատճառով:
Տնային տնտեսությունների արտարժույթով վարկերը կազմում են մոտ 314 մլրդ դրամ, իսկ դրամով վարկերը 471: Այստեղ գոնե մի քիչ իրավիճակը դրական է, քանի որ տնային տնտեսությունները արտարժույթով վարկերի ռիսկի տակ չեն ընկել այն չափով, որ չափով որ ձեռնարկությունները: Չնայած վիճակագրական այս պայմանական բաժանմանը, այնուամենայնիվ տնային տնտեսություններն են հենց այդ ձեռնարկություններում աշխատում, ղեկավարում և այլն:
Այս լուրջ վարկային խնդիրներից կարելի է եզրակացնել, որ ՀՀ դրամն իր դիրքերը թուլացրել է, իսկ վարկային պորտֆելը խոսում է արտարժույթի դիրքերի ուժեղացման մասին:
Հայաստանում գործարքներ անել արժույթով չի թույլատրվում, իսկ վարկեր ստանալ կարելի է, մի՞թե ՀՀ սիմվոլիկայի մեջ ՀՀ դրամի դիրքերն այդպիսին պետք է լինեն: Հիմա ընթանում են սահմանադրական բարեփոխումների հետ կապված քննարկումներ. միգուցե կարելի է պարզապես ֆիքսե՞լ ՀՀ սահմանադրությամբ, որ ՀՀ տարածքում բոլոր գործարքները պետք է արվեն և անգամ ավանդները դրվեն ու վարկերը տրվեն ՀՀ դրամով, իսկ միջազգային գործարքների պարագայում կիրառել արտարժույթ, արտերկիր մեկնողներին թույլ տալ փոխարկել դրամը և այլն: Դեռ ավելին` ՀՀ սահմանադրությամբ բարձրացնելով ՀՀ դրամի կարգավիճակը ավտոմատ կերպով կստացվի, որ այլ արժույթի անցնել հնարավոր կլինի միայն հանրաքվե անցկացնելու միջոցով, այլ ոչ թե ԱԺ օրենքներով: Այս ամենը կարող է նպաստել ՀՀ տնտեսության մեջ դրամի դիրքերի ուժեղացմանը, իսկ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների կողմից արտարժութային ռիսկերի չեզոքացմանը:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:39 Օգոստոս 24, 2015

Ամենաընթերցված նյութեր