Հայաստանի բանկային համակարգում ՀՀ դրամով ավանդներն արտարժույթով ավանդներից քիչ են

Հայաստանում բավականին լուրջ հիմնախնդիրներից է մնում տնտեսության մեջ արտարժույթի մեծ տեսակարար կշիռը, ինչպես նաև արտարժույթով պայմանավորված ռիսկերի առկայությունը: Այս համատեքստում, ինչպես ցույց են տալիս ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող վիճակագրական տվյալներն, այնքան էլ դրական տեղաշարժեր չկան տնտեսության դոլարիզացիայի մակարդակի նվազեցման, դրամի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում դրամի տեսակարար կշռի ավելացման համար:

Հայաստանում մարդիկ ավելի շատ "նախընտրում են" ունենալ արտարժույթով ավանդներ այլ ոչ թե դրամով, ինչպես նաև նախընտրում են վերցնել արտարժույթով վարկեր` այլ ոչ թե դրամով: Գուցե այստեղ "նախընտրել" բառն օգտագործելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ վերջիններիս նախընտրությունն ունի և’ տնտեսական հիմնավորում, քանի որ արտարժույթով տրվող վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են (չնայած ապագայում դրանք կարող են շատ ավելի թանկ նստել վերջիններիս վրա դրամի արժեզրկման և արտարժույթի արժևորման պարագայում), և’ այլընտրանքի բացակայությունը, այն է` բանկերը ևս նախընտրում են տալ արտարժույթով վարկեր` շատ մեծ վստահություն ունենալով, որ տրվող արտարժույթով վարկն արժևորվող արժույթի պարագայում վարկ վերցնողի վրա վերջում նստելու է ավելի թանկ և դրանից շահելու է բանկը:

Իսկ ինչպե՞ս է պատահում է, որ ցածր ավանդների տոկոսադրույքների պարագայում կրկին ավելի շատ են արտարժույթով դրվող ավանդները:

Այս հարցին պատասխանելու համար նախ նշենք, որ վիճակագրությունն այստեղ տարվում է ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների, խիստ մանրամասն սահմանումներ չտալու համար, պարզապես նշենք, որ այս բաժանման հիմքում ընկած է բնակվելու և տվյալ երկրում գործունեություն ծավալելու մինչև 1 տարի ժամանակահատվածը:

Աղյուսակ

Առևտրային բանկերի ավանդներն ըստ տնտեսության հատվածների

(ժամանակահատվածի վերջ, մլն. ՀՀ դրամ)

 

ԱՎԱՆԴՆԵՐ

2015

 

01

02

03

04

05

06

Ոչռեզիդենտներից

415305

396675

395000

415647

422802

386491

Արտարժույթով

386876

367250

361832

382955

387062

357610

Դրամով

28429

29425

33168

32691

35740

28881

Ռեզիդենտներից

1314223

1331798

1316299

1343786

1378268

1374572

Դրամով

467117

481586

481084

496435

497974

503958

Արտարժույթով

847106

850212

835215

847351

880293

870614

ԸՆԴԱՄԵՆԸ

1729527

1728473

1711299

1759433

1801070

1761062

 

Հայաստանում դրված ամբողջ ավանդները 2015թ.-ի հունիսի դրությամբ կազմել են 1 տրիլիոն 761 մլրդ դրամ (ներառում են և’դրամով, և’ արժույթով ավանդները): Պետք է նշել, որ 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ավանդներն ամենաշատն են եղել մայիս ամսին` կազմելով 1.8 տրլն դրամ, իսկ ամենաքիչը մարտին` 1.71 տրլն դրամ կամ մոտ 90 մլրդ դրամով պակաս:

Ոչ ռեզիդենտների ավանդները 2015թ.-ի հունիսին կազմել են 386.5 մլրդ դրամ, որից արտարժույթով` 357.6 մլրդ դրամը, այսինքն` ոչ ռեզիդենտները դրամով ավանդներ գրեթե չեն դնում, իսկ ընդհանուր ավանդային պորտֆելի մեջ ոչ ռեզիդենտների ավանդներն ունեն մոտ 22% մասնաբաժին:

Հետաքրքիր է նաև այն, որ ռեզիդենտների կամ պայմանականորեն ասած ՀՀ քաղաքացիների կողմից դրվող ավանդներում ևս գերակշռում է արտարժույթը, որը 2015թ.-ի հունիսի դրությամբ կազմել է 870 մլրդ դրամ, իսկ ռեզիդենտների ընդհանուր ավանդները կազմել են` 1 տրիլիոն 374 մլրդ դրամ տարեսկզբի դրությամբ աճելով մոտ 60 մլրդ-ով, իսկ սա նշանակում է, որ մոտ 32 մլրդ դրամով ավելացած ավանդների մեջ սկսել է ավելանալ ռեզիդենտների ավանդները, իսկ ոչ ռեզիդենտներինը` կրճատվել է մոտ 29 մլրդ-ով:

Ռեզիդենտների պորտֆելում արտարժութային ավանդներն ունեն մոտ 64% մասնաբաժին, իսկ ամբողջ ավանդային պորտֆելում` մոտ 50%: Սա նշանակում է արտարժույթի նկատմամբ վստահության բարձր մակարդակ, իսկ եթե բանկը վերցնում է արտարժույթով ավանդներ, բնականաբար վարկավորման համար էլ տրամադրում է արտարժույթ, որի պարագայում ավտոմատ կերպով աճում են արտարժույթով վարկերը:

ՀՀ բանկային համակարգում արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը կազմում է մոտ 72%, այսինքն` պատկերավոր ասած հայկական դրամի դիրքերը կազմում են ընդամենը 28%, իսկ միթե կարելի է վարել այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որ սեփական երկրի կենտրոնական բանկի դիմաց դրված դրամի արձանի կողքին անհրաժեշտություն առաջանա տեղադրելու չափերով ավելի մեծ դոլարի, եվրոյի և ռուբլու արձաններ:

Գուցե սա գերտերությունների և միջազգային հզոր կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն) կողմից մեզ պարտադրված և մեր ոչ առողջ տնտեսությանը հարիր դրամավարկային քաղաքականություն է, սակայն մենք դրա դեմ ոչինչ չենք անում:          

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր