Հանրության զբաղվածության դինամիկան ԼՂՀ-ում

Հասարակական զարգացման կարևորագույն ոլորտներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, մարդկանց զբաղվածությունն է, տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, գործատուների, գործազուրկների ու թոշակառուների թվաքանակի հարաբերակցությունը և այլն: Քանի որ հենց մշտազբաղ բնակչությունն է դառնում երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային այն հիմքը, որի վրա խարսխվում է սոցիալական ողջ համակարգը, զբաղվածության խնդիրը դառնում է առավել կարևոր հատկապես նորանկախ պետությունների համար: Այս տեսակետից խիստ կարևոր է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում նույնպես ունենալ դրական դինամիկա հանրության զբաղվածության հարցում, ինչի շնորհիվ կարող են բավարար հիմքեր ստեղծվել Արցախի բնակչության նյութական և հոգևոր պահանջմունքների իրականացման համար:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի հետազոտական խումբը որոշեց պարզել, թե որքան է կազմում Լեռնային Ղարաբաղում աշխատանք ունեցող և աշխատազուրկ մարդկանց թիվը և ինչ միտումներ են գրանցվել այդ ոլորտում վերջին տարիների ընթացքում:

Համաձայն ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել:

 

 

Տնտեսապես ակտիվ բնակչություն, հզ.մարդ

Վարձու աշխատող, հզ.մարդ

Գործազուրկ, հզ.մարդ

2012

59713

56461

3252

2013

60743

57788

2955

2014

60114

57734

2380

2015

60991

59897

1094

 

Ինչպես վկայում են տվյալները, վերջին տարիներին նաև հետևողականորեն կրճատվել է գործազուրկների թվաքականը՝ մոտ երեք անգամ: Ընդ որում, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 1094 գործազուրիներից 1061 կանայք էին, և միայն 33՝ տղամարդ:

Ըստ տարիքային կազմի ԼՂՀ-ում 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գրանցված զործազուրկների բաշխումն ունի հետևյալ տեսքը: 

Տարիք

Կանայք

Տղամարդիկ

Ընդամենը

16-19

16

-

16

20-24

50

5

55

25-29

225

6

231

30-34

197

2

199

35-44

239

4

243

45-54

177

12

189

55 և բարձր

157

4

161

 

 

 

1094

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 12, 2015

Ամենաընթերցված նյութեր